Օգնություն:Ներածություն - Վիքիտեքստի խմբագրիչ - Պատկերներ/4



Ներածություն
Ավելացնել պատկերներ Վիքիպեդիայում


Ազատ բովանդակություն
Պատկերների մեր նախընտրելի տարբերակը


Ոչ ազատ պատկերներ
Հազվադեպ ընդունելի պատկերների տեսակ


Վիքիպահեստ
Կիսվել պատկերներով բոլորի հետ


Պատկերների օգտագործում
Ավելացումը հոդվածներում


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Եթե քո պատկերն ազատ է, այն ցանկալի է վերբեռնել Վիքիպահեստում։ Վիքիպահեստում վերբեռնելուց հետո պատկերը հնարավոր կլինի օգտագործել այլ լեզուներով Վիքիպեդիաներով և Վիքիմեդիա այլ նախագծերում։ Վիքիպահեստը կայք է, որտեղ պահպանվում են բոլոր Վիքիպեդիաների և Վիքիմեդիա այլ նախագծերի պատկերները և այլ նիշքերը։

Մի կարևոր պայման կա․ «Վիքիպահեստում կարելի է վերբեռնել միայն ազատ պատկերներ»։ Ոչ ազատ պատկերները, ինչպես արդեն նշվեց, պետք է վերբեռնել Հայերեն Վիքիպեդիայում։ Պատկերները պետք է ազատ լինեն ինչպես ստեղծման երկրում (օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում), այնպես էլ ԱՄՆ-ում, որտեղ Վիքիպահեստի սերվերներն են։

Վիքիպահեստում պատկերներ վերբեռնելու համար օգտագործի՛ր Վիքիպահեստի վերբեռնման գործիքը, որը կուղղորդի վերբեռնման գործընթացը։ Մանրամասների համար կարող ես ծանոթանալ «Պատկերների օգտագործումը Վիքիպեդիայում» ուղեցույցում։