Օգնություն:Ներածություն - Վիքիտեքստի խմբագրիչ - Պատկերներ/2



Ներածություն
Ավելացնել պատկերներ Վիքիպեդիայում


Ազատ բովանդակություն
Պատկերների մեր նախընտրելի տարբերակը


Ոչ ազատ պատկերներ
Հազվադեպ ընդունելի պատկերների տեսակ


Վիքիպահեստ
Կիսվել պատկերներով բոլորի հետ


Պատկերների օգտագործում
Ավելացումը հոդվածներում


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Վիքիպեդիայի նպատակն է լինել ազատ հանրագիտարան։ Սա նշանակում է լինել ոչ միայն անվճար, այլ նաև ունենալ բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է նույնիսկ առևտրային նպատակներով վերօգտագործել, եթե միայն նշում է աղբյուրը, հեղինակին, իսկ ստացվածը տարածում նույն թույլատրագրով։ Վիքիպեդիայում առկա պատկերները նույնպես պետք է լինեն ազատ։ Վիքիպեդիայում հնարավոր չէ օգտագործել համացանցում առկա պատկերների մեծամասնությունը, քանի որ դրանք հասանելի չեն ազատ թույլատրագրով։

Ազատ պատկերը պետք է հնարավոր լինի․

  • օգտագործել առևտրային նպատակներով,
  • վերարտադրել, ստանալ փոփոխված տարբերակներ։

Եթե պատկերը քոնն է, ամենապարզ տարբերակը կլինի այն Քրիեյթիվ Քոմոնս հղում-համանման տարածում 4.0 (Creative Commons Attribution-ShareAlike license) թույլատրագրով հրապարակելը։ Վիքիպեդիայի տեքստային բովանդակությունը նույնպես տարածվում է այս թույլատրագրով։ Յուրաքանչյուրն, ով օգտագործում է քո պատկերը պարտավորվում է նշել հեղինակին (քեզ)։ Դու կարող ես, սակայն, վերբեռնման էջից ընտրել նաև այլ թույլատրագրեր։ Ուշադիր եղի՛ր, եթե քո պատկերում կա այլ անձի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքը, ապա դու իրավունք չունես տարածել քո պատկերն ազատ թույլատրագրով։

Կարող ես նաև վերբեռնել այն պատկերները, որոնք քոնը չեն, բայց համապատասխանում են ազատ պատկերների վերոնիշյալ չափանիշներին կամ հանրային սեփականություն են։