Օգնություն:Ներածություն - Վիքիտեքստի խմբագրիչ - Պատկերներ/3



Ներածություն
Ավելացնել պատկերներ Վիքիպեդիայում


Ազատ բովանդակություն
Պատկերների մեր նախընտրելի տարբերակը


Ոչ ազատ պատկերներ
Հազվադեպ ընդունելի պատկերների տեսակ


Վիքիպահեստ
Կիսվել պատկերներով բոլորի հետ


Պատկերների օգտագործում
Ավելացումը հոդվածներում


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Պատահում է, որ որոշակի թեմայի վերաբերյալ ազատ պատկերներ հասանելի չեն։ Հայերեն Վիքիպեդիան այս դեպքում թույլ է տալիս սահմանափակ քանակով ոչ ազատ պատկերների կիրառումը։ Այդ պատկերներից են, օրինակ՝ գրքերի, երաժշտական ալբոմների շապիկները, համակարգչային խաղերի, կայքերի կամ ծրագրային ապահովման էկրանահանները (schreenshot), կազմակերպությունների լոգոները և այլն։ Սրա իրավական հիմքը «ՀՀ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 22-րդ հոդվածն է, որը սահմանում է ստեղծագործության ազատ օգտագործման սահմանափակ հնարավորությունները և ԱՄՆ-ի (որտեղ գտնվում են Վիքիպեդիայի սերվերները) «արդար օգտագործման» գաղափարը։ Վիքիպեդիայի պահանջները, սակայն, սովորաբար շատ ավելի խիստ են և պահանջում են ոչ ազատ բովանդակությունը հասցնել նվազագույնի։

Ոչ ազատ պատկերներին վերաբերող բոլոր պահանջները կարող ես գտնել ոչ ազատ պատկերների օգտագործման չափանիշների էջում։ Ոչ ազատ պատկեր կարելի է վերբեռնել միայն այն դեպքում, եթե այն համապատասխանում է ստորև բերված բոլոր պահանջներին.

  • Պատկերի ազատ տարբերակն առկա չէ։
  • Չի վնասում հեղինակի առևտրային շահերին։
  • Հոդվածներում սահմանափակ օգտագործումն ապահովված է, պատկերն ունի նվազագույն չափ, փոքր թույլտվություն։
  • Ստուգելի է համապատասխան աղբյուրներով։
  • Ունի լիարժեք նկարագրություն, տվյալներն ամբողջական են։

Հայերեն Վիքիպեդիայում ոչ ազատ պատկերների վերբեռնման համար պետք է հետևել վերբեռնման էջի ցուցումներին։ Վերբեռնման էջի հղումը կա նաև ձախ հատվածի գործիքներում։