Օգնություն:Ներածություն - Վիզուալ խմբագրիչ/5



Բացել խմբագրիչը
Ինչպես ակտիվացնել խմբագրման պատուհանը


Գործիքաշերտի գործիքները
Քո ձեռքի տակ գտնվող գործիքները


Հղումներ և վիքիհղումներ
Էջերը կապել միմյանց



Ստեղծել նոր հոդվածներ
Էջը ստեղծել զրոյից


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Հայերեն Վիքիպեդիայում կա շուրջ 250 000 հոդված, որոնց մի մասն ունի թարմացման կամ բարելավման կարիք։ Սակայն հավանական է, որ դու կցանկանաս ստեղծել նոր հոդված։ Հոդվածն ստեղծելուց առաջ, նախ պետք է ծանոթանաս երեք կարևորագույն չափանիշների հետ։

Նշանակալիություն

Արդյո՞ք թեման նշանակալի է։ Թեմաները պետք է լինեն բավականաչափ նշանակալի՝ Վիքիպեդիայում հոդված ունենալու համար։ Կենսագրությունների պարագայում նշանակալիությունը ենթադրում է, որ հոդվածի սուբյեկտը պետք է լուսաբանված լինի անկախ աղբյուրներում, ինչպիսին են թերթերը։

Վստահելի աղբյուրներ

Կա՞ն արդյոք վստահելի և ստուգված աղբյուրներ, որոնց կարելի է հղում կատարել։ Մինչ դու կսկսես գրել հոդվածը, ավելի լավ է հավաքել անկախ, վստահելի և ստուգելի աղբյուրներ, որոնք հոդվածում կկիրառվեն որպես ծանոթագրություններ։ Ծանոթագրությունները կարևոր են, քանի որ Վիքիպեդիայի բովանդակությանը հաղորդում են ճշմարտացիություն և վստահելիություն։

Շահերի բախում

Դու ունե՞ս շահերի կամ հետաքրքրությունների բախում։ Լավ կլինի, որ խուսափես գրել հոդվածներ քո կամ այն կազմակերպության մասին, որտեղ աշխատում ես։ Պատճառը այն է, որ հոդվածը գրելիս դժվար է խուսափել կողմնակալությունից և պահպանել չեզոքություն: Անգամ, եթե անձամբ չես կարող գրել հոդվածը, մշտապես կարող ես խնդրել ուրիշ մասնակիցների գրել հոդված՝ տրամադրելով վստահելի աղբյուրներ։

Որտեղ ստեղծել նոր էջ

Սովորաբար հոդվածն սկզբում գրում են ավազարկղում (օրինակ՝ Մասնակից:Մասնակցի անուն/Ավազարկղ): Այն հնարավորություն է տալիս գրել և բարելավել հոդվածը, մինչև Վիքիպեդիայի հիմնական դաշտ տեղափոխելը։

Հոդվածի ստեղծում

«Հոդվածի ստեղծում» ուղեցույցի միջոցով կարող եք քայլ առ քայլ ծանոթանալ Վիքիպեդիայում հոդվածներ ստեղծելու գործընթացին։ Ուղեցույցն սկսնակ խմբագիրներին օգնում է հասկանալ սուբյեկտի նշանակալիությունը, օգտագործված աղբյուրների վստահելի լինելը։