Օգնություն:Ներածություն - Վիզուալ խմբագրիչ/2



Բացել խմբագրիչը
Ինչպես ակտիվացնել խմբագրման պատուհանը


Գործիքաշերտի գործիքները
Քո ձեռքի տակ գտնվող գործիքները


Հղումներ և վիքիհղումներ
Էջերը կապել միմյանց



Ստեղծել նոր հոդվածներ
Էջը ստեղծել զրոյից


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Screenshot of the VisualEditor toolbar

Երբ սկսես խմբագրել հոդվածը, Վիզուալ խմբագրիչի գործիքաշերտը կհայտնվի էկրանի վերին հատվածում։


Հետ շրջել և Կրկին անել կոճակները հնարավորություն են տալիս չեղարկել կամ կրկին անել ձեր կողմից կատարված փոփոխությունները։


Պարբերություն  կամ Վերնագրեր  բացվող պատուհանները հնարավորություն են տալիս օգտագործել տեքստի ստանդարտ ձևաչափեր, օրինակ ստեղծել վերնագրեր կամ ենթավերնագրեր։ Տեքստի նորմալ ձևաչափը կոչվում է «Պարբերություն»։ Հիմնական էջի հատվածները կոչվում են «Վերնագիր», իսկ «Վերնագիր 2-ը», «Վերնագիր 3-ը»՝ ենթավերնագրեր են։


A  բացվող պատուհանը պարունակում է հոդվածի ձևավորման հավելյալ հնարավորություններ, ներառյալ թավատառ (B), շեղատառ (I), ընդգծված (U), վերևում (x2) և ներքևում (x2) գրելու հնարավորությունները։ Այս ձևավորումները կիրառելի են տեքստի ցանկացած հատվածի համար։ Օրինակ, հոդվածի առարկան պետք է գրել թավատառ, երբ այն նշվում է առաջին անգամ։


  բացվող պատուհանը հնարավորություն է տալիս կետերով առանձնացնել կամ համարակալել տեքստը, իսկ Ω պատուհանը պարունակում է հատուկ նշաններ։