Օբլիվսկայայի գավառագիտական թանգարան

Օբլիվսկայայի գավառագիտական թանգարան (ռուս.՝ Обливский краеведческий музей), թանգարան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Օբլիվսկի շրջանի Օբլիվսկայա ստանիցայում[1]։

Օբլիվսկայայի գավառագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՕբլիվսկայա
Հիմնադրվել է1994
Կայքoblivsk.ru/muzei.htm
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Օբլիվսկայայի գավառագիտական թանգարանը հիմնադրվել է 1994 թվականին։ Նրա բացումը համապատասխանեցվել է ստանիցայի 250-ամյա հոբելյանին։ Գավառագիտական թանգարանի նախորդը եղել է բաց հերթափոխային հանրակրթական № 2 դպրոցի թանգարանը, որը երկար տարիներ ստեղծել է ՌԽՖՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցիչ Վերա Ֆիլեևնա Ավսեցինան[2]։ 1994 թվականին դպրոցական թանգարանի որոշ նմուշներ նվիրաբերվել են գավառագիտական թանգարանին։

Թանգարանում հնարավոր է ծանոթանալ Օբլիվսկայա գյուղի և Օբլիվսկի շրջանի պատմությանը, տեսնել կենցաղային հին իրեր, լուսանկարներ, տեղական արվեստագետների ստեղծած նկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաներ, հերբարիումներ, կենդանիների և թռչունների խրտվիլակներ և բազմաթիվ այլ իրեր, որոնք հավաքել են կամավորները և հանձնել թանգարանին։ Թանգարանի ֆոնդը ներառում է մոտ 2000 ցուցանմուշ[3]։ Ամեն տարի Օբլիվսկի շրջանի բնակիչները համալրում են թանգարանի ֆոնդը` նվիրաբերելով հին կազակական կենցաղի իրեր, լուսանկարներ, գրքեր, թերթեր, ամսագրեր։ Թանգարանում աշխատակիցներն անցկացնում են էքսկուրսիաներ, դասախոսություններ երկրամասի պատմության վերաբերյալ, ցուցահանդեսներ և լուսանկարչական ցուցահանդեսներ` նվիրված Օբլիվսկի շրջանին[4][5][6]։

Հասցե խմբագրել

Թանգարանի հասցեն` Ռոստովի մարզ, Օբլիվսկի շրջան, գյուղ Օբլիվսկայա, Լենինի փողոց, տուն 21б։ Գտնվում է վաճառական Դեմենտևի հինավուրց տանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Реестр музеев Ростовской области
  2. «АВСЕЦИНА ВЕРА ФИЛЕЕВНА — почетный гражданин ст. Обливской». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  3. Проверка муниципального бюджетного учреждения культуры Обливского сельского поселения «Обливский краеведческий музей» Ростовской области(չաշխատող հղում)
  4. Туризм в Донском крае
  5. В Обливской школьники помогают краеведческому музею изучать историю Ростовской области
  6. Районная краеведческая конференция

Հղումներ խմբագրել