Քևին Օուենս
Քևին Յանիկ Ստին[2] (անգլ.՝ Kevin Yanick Steen, ծնվ.՝ մայիսի 7, 1984), կանադացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպության «Raw» ապրանքանիշում՝՝ Քևին Օուենս (Kevin Owens) ռինգային անվամբ։ «WWE»-ում անցկացրած ժամանակաշրջանում մեկական անգամ նվաճել է NXT, WWE միջմայրցամաքային և WWE ունիվերսալ չեմպիոնական տիտղոսները։
Քևին Օուենս Kevin Owens | |
---|---|
Իրական անուն | Քևին Օոուենս Kevin Steen |
Ռինգային անուն(ներ) | Քևին Օուենս[1] Քևին Ստին[2] Սուպեր վիշապ[3] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 121 կգ[4] |
Հայտարարվող հասակ | 1,83 մ[4] |
Ծննդյան թվական | մայիսի 7, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Մարիվիլ, Քվեբեկ, Կանադա |
Մարզիչ | Կարլ Ուելե Ժակ Ռուժո Սերժ Ժոդոյն |
Դեբյուտ | մայիսի 7, 2000 |
Հայտնի է «Ring of Honor» (ROH) կազմակերպությունում անցկացրած տարիներից, որտեղ ելույթներ ունենալիս մեկական անգամ նվաճել է ROH աշխարհի և ROH աշխարհի թիմային տիտղոսները։
Մենամարտեր է ունենցալ նաև բազմաթիվ անկախ առաջնություններում, որոնցից առավել նշանավոր են «Pro Wrestling Guerrilla» (PWG) կազմակերպությունում ունեցած ելույթները։ Երեքական անգամ նվաճել է PWG աշխարհի և PWG աշխարհի թիմային չեմպիոնական տիտղոսները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ջոնսոն, Մայք (2014 թ․ նոյեմբերի 20). «Քևին Ստին». «Պրո ռեստլինգ ինսայդեր». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 2,0 2,1 «Քևին Ստինի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Կալդուել, Ջեյմս (2005 թ․ մայիսի 14). «5/13 «PRG»-ն Հոլիվուդում, Կալիֆորնիա. Սթայլզի և Դենիելսի մարտը տևում է 60 րոպե, պարզվել է Սյուդո վիշապի ինքնությունը». «Պրո ռեստլինգ թորչ. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 4,0 4,1 «Քևին Օուենս». WWE. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը WWE.com կայքում (անգլ.)
- Էջը IMDb կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Օուենս» հոդվածին։ |