Քրոթ (անգլ.՝ Crwth, հին կելտերեն՝ krotto), հին ուելսական ազգային երաժշտական գործիք։ Այն ժամանակին վայելել է մեծ համբավ։ Գործիքի նմուշներից այժմ պահպանվել են միայն որոշ երաժշտական թանգարաններում։

Քրոթ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
ՈրակավորումԱղելարային կսմիթային նվագարան և box lyre?[1]
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.22[1]

Բնութագիր խմբագրել

Գործիքն իր անունն ստացել է հին կելտերենից. «կրոտտո» նշանակում է կլոր առարկա։ Այն ունի տափակ տեսք։ Գործիքի երկու մասերում կան երկու մեծ անցքեր։ Ձեռքն անցնում է անցքերից մեկի միջով և հպվում լարերին։ Սովորաբար քրոթն ունի վեց լար. չորսը գործիքին կպած են, երկուսը՝ առանձին։

10-րդ դարից սկսած քրոթն սկսել են նվագել աղեղով։ Հենց այս ժամանաշրջանում էլ այս գործիքը լայն օգտագործում էր վայելում Միջնադարում։ Գործիքն ստեղծվել է ավելի վաղ ժամանակաշրջաններում և նմանացվել է քնարին։

Այժմ գործիքի նվագը փոքր-ինչ նման է ջութակին. այն հենում են ուսին, նվագը ավելի հեշտ դարձնելու նպատակով հատուկ շորով այն կապում են վզից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրոթ» հոդվածին։