Քրիս և Դոն։ Սիրո պատմություն
«Քրիս և Դոն։ Սիրո պատմություն» (անգլ.՝ «Chris & Don. A Love Story»), 2007 թվականի ամերիկյան փաստագրական ֆիլմ, բրիտանացի գրող՝ Քրիստոֆեր Իշերվուդի և նրա երիտասարդ սիրեկանի՝ նկարիչ Դոն Բակարդիի ռոմանտիկ պատմությունը[7][8]։
Քրիս և Դոն։ Սիրո պատմություն անգլ.՝ Chris & Don | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1][2][3] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | օգոստոսի 31, 2007[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Guido Santi?[3] և Tina Mascara?[4] |
Դերակատարներ | Քրիսթոֆեր Իշերվուդ, Դոն Բակարդի, Մայքլ Յորք[5], Լայզա Մինելլի[5], Գլորիա Ստյուարտ[5], John Boorman?[5], Լեսլի Քարոն[5], Մարիսա Պավան[5] և Օլդոս Հաքսլի[5] |
Երաժշտություն | Miriam Cutler? |
Տևողություն | 90 րոպե[6] |
Սյուժե
խմբագրել1953 թվականի փետրվարի 14-ին, 18-ամյա Դոն Բակարդին ընկերների տանը հավաքույթի ժամանակ ծանոթանում է 48-ամյա Քրիստոֆեր Իշերվուդի հետ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվում է Քրիսի և Դոնի սիրավեպը, որը տևեց 33 տարի մինչև Իշերվուդի մահը։ Քրիստոֆերը Դոնին օգնում է ԱՄՆ-ում հայտնի նկարիչ դառնալ։ Ֆիլմը բաղկացած է Բակարդիի հիշողություններից, Դոնի և Քրիստոֆերի անձնական արխիվներից, ինչպես նաև զվարճալի անիմացիաներից։ Կինոնկարը ընդգրկում է ընկերների և ծանոթ զույգերի հարցազրույցները, ինչպիսիք են Լայզա Մինելլին և Լեսլի Քարոն։
Քննադատություն
խմբագրելՖիլմը քննադատների կողմից բարձր գնահատականի է արժանացել։ 19 հայտնի ամսաթերթերի գրախոսության հիման վրա «Metacritic» կայքը նրան առավելագույն 100 միավորից տվել է 83 միավոր[9]։ Մի քանի քննադատներ վերանայել են ֆիլմի էկրան բարձրանալու և Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի նույնասեռ ամուսնությունների արգելքի վերացման փոխկապակցվածությունը[10]։ Կինոնկարը «Rotten Tomatoes» կայքում ստացել է «թարմ» ռեյտինգների 94%-ը, որի քննադատները համերաշխության են եկել այն հարցում, որ «Քրիսի և Դոնի կերպարները վեպի մեջ ամենաեզակի և ամենապայծառն են իրենց բնույթով»[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.nytimes.com/2008/06/13/movies/13chri.html
- ↑ http://www.metacritic.com/movie/chris-don-a-love-story
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt1138002/
- ↑ 4,0 4,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «A May-December Love for All Seasons». The New York Times. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Chris & Don: A Love Story (Documentary) By ROBERT KOEHLER». Variety. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Chris & Don. A Love Story» на сайте «Metacritic»
- ↑ «Opposites Attract in Chris & Don». The Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Chris & Don. A Love Story» на сайте «Rotten Tomatoes»
Արտաքին հղումներ
խմբագրել- «Քրիս և Դոն։ Սիրո պատմություն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Քրիս և Դոն։ Սիրո պատմություն» Rotten Tomatoes կայքում(անգլ.)