Սայցը սկսել է իր կարիերան, առաջին անգամ խաղացել է Մերիլենդի համալսարանի «Մերիլենդ Տերապինս» ակումբում։ Ուսումից հետո ընտրվեց «Ռեալ Սպլտ–Լեյկ» ակումբի կողմից։ Ուսման ավարտից հետո Սայցին ընտրել է «Ռեալ Սոլտ-Լեյկ» ակումբը։ 2007 թվականին առաջնելույթ է կատարել Ֆուտբոլի բարձրագույն լիգա (MLS) ակումբում։ 2009 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար կարճաժամկետ վարձակալվել է «Կլիվլենդ Սիթի Ստարզ» և «Պորտլենդ Տիմբրես» ակումբների կողմից։ Այդ նույն տարում Սայցը տիրեց Ֆուտբոլի բարձրագույն լիգա (MLS) գավաթին, թեև անվանապես չի մասնակցել խաղամրցույթներում և եղել է պահեստային դարպասապահ։ 2010 թվականին Քրիսը փոխարնվել է «Ֆիլադելֆիա Յունիոն» ակումնի հետ։ Մարտի 26-ին Քրիսն առաջնելույթ է կատարել իր նոր ակումբում «Սիէտլ Սաունդերս»-ի դեմ[4]։ Սեզոնի ավարտից հետ նրա հետ պայմանագիրը չերկարացվեց և Քրիսը ընտրվեց «Դալաս» ակումբի կողմից։ Նոր ակումբում Քրիսը դարձավ Կեվինա Խարտմանայի դուբլյորը։ 2013 թվականին Սայցն առաջնելույթ է կատարել «Դալաս» ակումբում «Սան-Խոսե Էրտկբեյկս» ակումբի դեմ[5]։
2008 թվականին Սայցը հրավիրվել է ԱՄՆ-ի օլիմպիական ակումբից որպեսզի մասնակցի ՊեկինումՕլիմպիական խաղերին։ Մրցախաղում նա եղել է պահեստային դարպասապահ և խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել։