Քրիստոսն անապատում (բանաստեղծություն)

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Քրիստոսն անապատում», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։

Քրիստոսն անապատում
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892
Հրատարակվել է1892
Թվային տարբերակtoumanian.am/tangaran/works.php?clear=1&cont=2&ban=85
ՎիքիդարանՔրիստոսն անապատում

Պատմություն

խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականի հունվարի 18-ին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 25-ում պահվում է մեկ ինքնագիր, որը հանվել է «Մուրճ» ամսագրի արխիվից, թվագրված՝ «92, հունվար 18»։ Նույն տեղում, № 1355-ում պահվում է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը կատարել է մեկ ուղղում[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին՝«Մուրճ» ամսագրի № 3-ում (էջ 414), այնուհետև՝ Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 118), ապա՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երկրորդ հատորում (էջ 33)[1]։

Տպագրվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքի Թումանյանի ուղղած բնագրից։

Իր ոգով Թումանյանի այս բանաստեղծությունը այնքան հարազատ է ռուս գեղանկարիչ Ի․ Ն․ Կրամսկոյի «Քրիստոսն անապատում» նկարին, որ տեղիք է տվել թյուրիմացության, թե իբր ստեղծվել է Կրամսկոյի նկարի ազդեցությամբ[1]։

Թումանյանն այս ոտանավորը գրելուց 14 օր հետո, առաջին անգամ տեսնելով Կրամսկոյի նկարը, զարմանքով նկատել է նմանությունը և հետագայի ուսումնասիրողներին թյուրիմացությունից զերծ պահելու համար, Թումանյանի ընտանիքի արխիվում պահվող պատառիկներից մեկում թողել է գրառում[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 573.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Քրիստոսն անապատում (բանաստեղծություն)