Քրիստոսի համբարձման կաթոլիկ եկեղեցի

Քրիստոսի համբարձման կաթոլիկ եկեղեցի (ռուս.՝ Кирха Вознесения Христа), ծխական եկեղեցի Սովետսկում, քաղաքի տեսարժան վայրերից մեկը։

Քրիստոսի համբարձման կաթոլիկ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակkirch?
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍովետսկ
Դավանանքկաթոլիկություն
Քարտեզ
Քարտեզ
 Ascension Church (Sovetsk) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Քրիստոսի համբարձման կաթոլիկ եկեղեցու ներկայիս տեղում նախկինում եղել է Մարիամի համբարձման վանքը, որը կառուցվել է Տիլզիտում գոթական ոճով, կարմիր աղյուսով, Ֆաբրիկշտրասսեի վրա (Իսկրայի փողոց) 1843-1851 թվականներին։

1888 թվականին կառուցվեց բարձր աշտարակ, 1926 թվականին եկեղեցին վերակառուցվեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եկեղեցու շենքը մասնակիորեն ավերվեց, բայց աշտարակը պահպանվեց։ Եկեղեցու հիմնական շենքը զգալիորեն տուժել է 1944 թվականի ռմբակոծության ժամանակ։ Մինչև 1950-ական թվականների վերջը եկեղեցու շենքում տեղակայված էր երկրորդական հումքի ընդունման կետ։ Եկեղեցու երկաթյա պարիսպը օգտագործվել է որպես ցանկապատ № 1 դպրոցի համար[1]։

1960-1970-ական թվականներին եկեղեցին ակտիվորեն ապամոնտաժվեց, կանգուն մնաց միայն աշտարակը, մինչև 1983 թվականը, որն էլ հետագայում պայթեցվեց։

 
Կաթոլիկ եկեղեցի

1992 թվականին եկեղեցու տարածքը հատկացվեց Սովետսկի կաթոլիկ համայնքին, 1993 թվականին լիտվացի ճարտարապետներ Գեդեմինոս Յուրյավիչուսի և Ստասիս Յուշկայի նախագծով և վանական Անուպրաս Գաուրոնսկասի և տեղացի կաթոլիկների նախաձեռնությամբ հին հիմքի վրա սկսվեց կառուցվել կաթոլիկ եկեղեցու նոր շենքը։ Քրիստոսի Համբարձման եկեղեցին հանդիսավորապես օծվեց 2000 թվականի օգոստոսի 20-ին։

Նկարագրություն խմբագրել

Եկեղեցին իրենից ներկայացնում է բաց դեղնավուն շինություն, որը կառուցվել է կարմիր աղյուսից պատրաստված բարձր աշտարակի շուրջը։ Ներսում կա ընդարձակ դահլիճ աղոթքի համար, նստարաններին դրված էին փափուկ բարձիկներ և աղոթագրքեր։ Հարուստ զարդարված զոհասեղանին փոխարինում է նկարազարդված պատը և բեմը, որտեղից էլ ծխականների համար կարդում են Սուրբ գրությունները և աղոթքները։ Եկեղեցում ծիսակատարությունները և ծառայությունները իրականացվում են ռուսերեն և լիտվերեն։ Ծխական վանահայրն է քահանա Անուպրաս Գաուրոնսկասը։

Ծանոթագրություններ խմբագրել