Քրիստինե Հովսեփյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քրիստինե Հովսեփյան (մայիսի 6, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ՝ 2016 թվականից։
Քրիստինե Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1985 թվականի մայիսի 6-ին Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցը։ 2006-2011 թվականներին սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի մանկավարժության ֆակուլտետում, 2011-2013 թվականներին ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի բանասիրության ֆակուլտետում՝ հայ գրականություն մասնագիտացմամբ։ 2013-2015 թվականներին աշխատել է «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի խմբագրությունում։ 2015 թվականից աշխատում է Հայաստանի գրողների միությունում որպես լրագրող, սոցիալական ցանցերի էջերի պատասխանատու, միաժամանակ դասավանդում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ 2022 թվականին կրթահամալիրի կողմից արժանացել է պարգևատրման՝ «Ճանաչեք ժամանակակից գրողներին» շուրջտարյա նախագծի համար։ 2014 թվականին տպագրվել է նրա «Սև թուղթ» բանաստեղծությունների ժողովածուն։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում, «Երիտասարդ գրողների անթոլոգիա»-ում, ինչպես նաև թարգմանվել են պարսկերեն և ռուսերեն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու, Ե․, Վան Արյան, 2023, էջ 177։