Քրիստինա Բրյուս (մոտավորապես 1278 – 1356/1357), նաև հայտնի որպես Քրիստինա դե Բրաս, Քարրիքի կոմսուհի Մարջորիի ու իր ամուսնու՝ Ռոբերտ դե Բրասի, կնոջ տիտղոսի բերումով՝ Քարրիքի կոմսի դուստրն էր, ինչպես նաև Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ Բրյուսի քույրը։ Ենթադրվում է, որ նա և իր քույր-եղբայրները ծնվել են Թուրնբերի ամրոցում, Քարրիքում։

ԿյանքԽմբագրել

1306 թվականի հունիսի 19-ին Մեթվենի ճակատամարտում իր բանակի պարտությունից հետո Ռոբերտ Բրյուսն ուղղություն է վերցրել դեպի արևմուտք, դեպի լեռները: Նա իր երկրորդ կնոջը՝ Էլիզաբեթին, դուստր Մարիջորիին, իր քույրեր Քրիստինա և Մերի Բրյուսներին, ինչպես նաև Բուչանի կոմսուհի Իզաբելլա ՄաքԴուֆին ուղարկել է հյուսիսում գտնվող Քիլդրամի ամրոցը, որտեղ իր եղբայր Նայջելը (նաև հայտնի որպես Նիլ) կարող էր պաշտպանել նրանց[1]:

Երբ Քիլդրամին պաշարվել է, կանայք ստիպված են եղել փախչել: Նեյլը գերի է վերցվել ու տեղափոխվել Բերվիք, որտեղ նրան կախել են, անդամահատել ու գլխատել:

Կանայք հասել են մինչև Իսթր Ռոս քաղաքում գտնվող Թաինի սուրբ Դուտակի սրբավայրը: Այնտեղ նրանք գերեվարվել են Բալլիոլի աջակից, Ռոսսի կոմս Ուիլյամի կողմից, որը հանձնել է նրանց Էդվարդի I-ի մարդկանց:[1]

Քրիստինային ուղարկել են Գիլբերտինի կուսանոց, որը գտնվում էր Լինկոլնշայրի[1] Սիքսհիլզում, իսկ նրա քույր Մերին ու Բրյուսի կողմնակից Իզաբելլա Մաքդուֆը բանտարկվել են վանդակներում:

Քրիստինան Շոտլանդիա է վերադարձել 1315 թվականի սկզբին՝ բանտարկյալների փոխանակումից հետո:

Նրա առաջին ամուսնությունը եղել է 1278 թվականին ծնված և 1306 թվականին մահապատժի ենթարկված սըր Քրիսթոֆեր Սեթոնի հետ: Նա կրկին ամուսնացել է 1326 թվականին սըր Էնդրյու Մյուրեյի հետ (ծնվ․ 1298), որը ծնվել էր իր հոր՝ սըր Էնդրյու Մյուրեյի մահից հետո, որն էլ 1383 թվականին հաղթել էր Սթերլինգի կամուրջի ճակատամարտը Ուիլյամ Ուոլասի հետ։ Սըր Էնդրյուն մահացել է 1338 թվականին։

Երբեմն նշվում է, թե Քրիստինան ամուսնացել է նաև Մառի կոմս Դոնալդի որդի Գարթնեյթի հետ (մահացել է 1305): Սակայն նրան երբեք չեն նկարագրել որպես Մառի կոմսուհի, կամ նույնիսկ որպես «Մառեցի»: Ավելին, որևէ ապացույց չկա Գարթնեյթի որդի և հետնորդ Դոնալդ II-ի հետ որևէ ազգակցական կապի մասին։ Գարթնեյթը հավանաբար ամուսնացած է եղել Քրիստինայի ավագ քրոջ հետ[2]։ .

1335 թվականին Շոտլանդական անկախության երկրորդ պատերազմի ժամանակ Քրիստինան գլխավորում էր Քիլդրամայի ամրոցի կայազորը և հաջողությամբ հետ է մղել Դավիդ Ստրատբոգիի գլխավորած պրո-բալիոլական ուժերին, նախքան իր ամուսնու՝ Էնդրյու Մյուրեյի կողմից նրանց պարտության մատնելը Քուլբլինի ճակատամարտում։[3]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 "Elizabeth de Burgh and Marjorie Bruce", Foghlam Alba
  2. Watson (2004a); Watson (2004b).
  3. A History of the County of Renfrew from the Earliest Times By William Musham Metcalfe p.69-70

ԱղբյուրներԽմբագրել