Քրիստիան Շեփարդ (անգլ.՝ Christian Shephard), հորինված կերպար և ամերիկյան «Կորուսյալները» հեռուստասերիալի (ABC արտադրությունը) ամենահանելուկային կերպարներից մեկը[1]։

Քրիստիան Շեփարդ

Կենսագրություն խմբագրել

Կղզուց դուրս խմբագրել

Քրիստիան՝ Ջեք Շեփարդի հայրը։ Կարդիովիրաբույժ, աշխատել է Սուրբ Սեբաստիանի հիվանդանոցում։ Փոքր ժամանակ նրան ծեծել էին այն պատճառով, որ օգնել է իր ընկերոջը։ Հայրը բարկացավ նրա վրա, քանի որ Ջեքը փորձում էր իրենից հերոս կերտել։ Քրիստիանը հանդիպում էր Քերոլ Լիթթլթոնի հետ, ով եկել էր Ավստրալիայից։ Երբ նա տուն վերադարձավ, Քլեր անունով դուստր ունեցավ։ Քրիստիանը հաճախ էր օգնում նրան, սակայն Քերոլը և նրա քույրը՝ Լինդսին, դեմ էին այդպիսի կրկնակի կյանքին, և այլևս նրան Քլերի մոտ չէին թողնում։

Քրիսթիանը հաճախ էր խորհուրդ տալիս Ջեքին այն մասին, որ պետք հիվանդներին միշտ լավ բաներ ասել, չնայած որ դա հաճախ ճիշտ չի լինում։ Երբ նա իմանում է այն մասին, որ Քերոլը վթարի մեջ է ընկել, Ավստրալիա է գնում, որտեղ հանդիպում է Քլերին և ասում է, թե ով է նա։ Քերոլը չի ցանկանում շփվել նրա հետ, և հեռանում է սրճարանից չիմանալով նրա անունը։ Լոս Անջելես վերադառնալով Քրիսթիանը փորձում է Իտալիայից եկած մի ծերուկի ետ համոզել վիրահատությունից, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում։

Երբ Քրիսթիանը իմանում է Սառայի և Ջեքի հարաբերությունները խզվելու մասին, փորձում է խոսել նրա հետ հեռախոսով։ Ավելի ուշ, երբ Ջեքը գողանում է Սառայի հեռախոսը, որպեսզի իմանա, թե ով է նրա նոր ընկերը, հանկարծ Քրիսթիանի հեռախոսահամարն է տեսնում։ Կարծելով, որ Սառան նրա մոտ է գնացել, Ջեքը հարբում է անանուն ալկոհոլիկների հավաքի ժամանակ և ծեծում է Քրիսթիանին։ Նա առաջին անգամ 50 օրվա մեջ հարբում է և հեռախոսով խնդրում է Սառային Ջեյքի ազատվելու համար գումար վճարել։ Շուտով Քրիսթիանը հարբած տեսքով վիրահատություն է անում, կտրում է հիվանդի զարկերակը, և չնայած Ջեքի խառնվելուն նա մահանում է։ Քրիսթիանը համոզում է Ջեքին հաշվետվությունում գրել, որ հիվանդին անհնար էր փրկել, սակայն շուտով այդ դեպքի համար կանչած հանձնաժողովում Ջեքը պատմում է իրականությունը, և Քրիսթիանին վռնդում են։ Օդանավակայանի բառում Քրիսթիանը հանդիպում է Անա Լյուսիային։ Նրանք միասին Ավստրալիա են մեկնում, որտեղ Շեփարդը ցանկանում է խոսել դստեր հետ, սակայն Լինդսին նրան չի թողնում ներս մտնել, և հատկապես այն պատճառով, որ Քրիսթիանը երեկոյան էր եկել։ Նա բաժանվում է Անա Լուսիայի հետ և գնում է բառ, որտեղ խմում է Սոյերի հետ։ Նա շատ է փոշմանում, որ չի կարող զանգել տղային և ներողություն խնդրրել, և հպարտանում է Ջեքի անկեղծությամբ։

Հեռանալով բառից Քրիսթիանը մահանում է սրտի կաթվածի պատճառով։ Նրա մարմինը դիահերձարան են տանում, որտեղ շուտով նրան ճանաչում է Ջեքը։ Նա ցանկանում էր հորը Լոս Անջելեսում հուղարկավորի, սակայն խնդիրներ են առաջանում մարմնի տեղափոխման հետ։

Կղզում խմբագրել

Կղզում Քրիսթիանի փոխարեն Անտիպոդ Ջեյքոբն է, ով ծխային հրեշն է։ ԱԴը կարողանում է ստանալ այն մարդկանց կերպարները, որոնց մարմինները կղզում են և թաղված չեն (Քրիսթիան, Յեմի, Լոկկ)։

Աղետից հետո Ջեքը ԱԴ-ին տեսնում է կղզում։ Նրան հետևելով Ջեքը մի քարանձավ է տեսնում, որտեղ քաղցրահամ ջուր կար։ Նա այդտեղ գերեզմանոց է գտնում, սակայն Արիսթիանի մարմինը դրա մեջ չէր (կարծես թե ԱԴը վերցրել էր այն, որպեսզի պաշտպաներ հուղարկավորումից։ Եթե Ջեքը գտներ Քրիսթիանին, կթաղեր նրան, և ԱԴը կրկին կփակվեր թաղվածի մարմնում)։

Այն մոբիզոդում «Որտեղ ամեն ինչ սկսվում էր» Վինսենթը (Ուոլթի շունը) ինքնաթիռի անկումից հետո տեսնում է Քրիսթիանին ջոնգլիներում։ Նա ասում է, որ շունը պետք է արթնացնի Ջեքին։

Հյորլին, անցնելով Ջեյքոբի տնակի կողքով (որը իրականում Ադի տունն է հանդիսանում), մեջն է նայում և տեսնում է ԱԴին Քրիսթիանի կերպարով ճոճաթոռի վրա ճոճվելիս։

Երեկոյան ճամբար վերադառնալու ժամանակ Քլերը տեսավ Ահարոնին Քրիսթիանի ձեռքերում։ Ավելի ուշ Սեյերը նկատեց, որ Քլերը անհայտացել է։ Երբ Լոկկը եկավ տնակ որպեսզի խոսի Ջեյքոբի հետ, այնտեղ Քրիսթիանին հանդիպեց։ «Դուք Ջեյքո՞բն եք» հարցից հետո Քրիսթիանը պատասխանեց. «Ո՛չ, սակայն կարող եմ նրա անունից խոսել»։ Քրիսթիանը ասաց Լոկկին տեղափոխել Կղզին։

Մայքլ Դոուսոնը նավի վրա տեսնում է Քրիսթիանին, Փորձելով վնասազերծել ռումբը։ Քրիսթիանը ասում է «Դու կարող ես գնալ»։ Ավելի ուշ նավը պայթում է, և Մայքլը մահանում է։

Փորձելով կանգնեցնել կղզու ցատկերը ժամանակի մեջ, Լոկկը իջեցնում է այն «Խոլորձ» կայարանի ներքևի մասում, հերթական թռիչքը նրան թակարդի մեջ գցեց։ Ներքև ընկնելով Լոկկը ջարդում է ոտքը։

Քրիսթիանը հանդիպում է Լոկկին ստորգետնյա քարանձավում։ Եվ հիշեցնում է, որ ինքը նրան էր խնդրել տեղափոխել կղզին, ինչը պետք էր փրկել, սակայն նրա փոխարեն Բենը տեղափոխեց այն։ Դրանից ոչ մի լավ բան դուրս չեկավ։

Քրիսթիանը հաստատեց Ռիչարդի խոսքերը այն մասին, որ Լոկը կմահանա այն ժամանակ, երբ փորձի համոզել Օշեանիկի վեցյակին Կղզի վերադառնալ։ Լոկկը ասել է, որ պատրաստ է զոհաբերել իրեն և օգնություն խնդրեց, որպեսզի կանգնի, սակայն Քրիսթիանը ասաց, որ ինքը չի կարող օգնել նրան։ Լոկկը ինչ որ ձև կանգնեց և սկսեց պտտել անիվը բոցավառումից մեկ վայրկյան առաջ, Քրիսթիանը խնդրեց Լոկկիին բարև փոխանցել որդուն։ Լոկկը գոռաց «Ո՞վ է քո որդին», սակայն անհայտացավ մինչև Ջեքը կպատասխաներ։ Լոկկը հասկացավ, որ Քրիսթիանի որդին Ջեքն է, և բարև փոխանցեց նրան։ Հինգերորդ եթերաշրջանի վերջում հայտնի է դառնում, որ Լոկկի մարմինը, սակայն ավելի շուտ Քրիսիանի մարմինը հնարավոր է կառավարում էր Սևազգեստ մարդը։

The Last Recruit սերիայում Ջեյքոբի անտիպոդը խոստովանում է Ջեքին, որ դա ինքն էր եկել նրա մոտ իր հոր կերպարով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Christian Shephard (Character)». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.