Քսիլոկաստրոն[1][2][3] (հուն․՝ Ξυλόκαστρον[4] ή Ξυλόκαστρο) փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 12մ բարձրության վրա[5], Պելոպոնես թերակղզու հյուսիսարևելյան մասում, Կորինֆյան ծովածոցի ափին, Աթենքից 97 կմ արևմուտք, Պատրից 81 կմ հարավ-արևելք և Կորինֆից 30կմ հյուսիս-արևմուտք։ Համայնքի վարչական կենտրոնը(դիմա) Քսիլոկաստրոն-Էվրոստինան Կորինֆի ծայրամասային միավոր է՝ Պելոպոնեսի ծայրամասում։ 2011 թվականի վիճակագրական տվյալներով բնակչության թիվը հասնում է 5500 մարդու[4]։

Քաղաք
Քսիլոկաստրոն
υλόκαστρο
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՇրջանՊելոպոնես
ԲԾՄ12մ մ
Բնակչություն5500 մարդ (2011)
Հեռախոսային կոդ27430
Փոստային դասիչ20400
Պաշտոնական կայքxylokastro-evrostini.gov.gr
Քսիլոկաստրոն (Հունաստան)##
Քսիլոկաստրոն (Հունաստան)
Լողափ Քսիլոկաստրոնում

Առողջարանային քաղաք, որը հռչակվել է իր յուրահատուկ սոճիների մնացուկային զանգվածով,որը ձգվում է լողափի երկայնքով մի քանի կիլոմետր[6]։ Քաղաքում կան առողջարանային և սպորտային կենտրոններ։

Քաղաքի միջով է անցնում ազգային 8-րդ ճանապարհը՝ ՊատրիԱթենք, իսկ ավելի հարավ անցնում է ավտոմայրուղի 8-ը,որը եվրոպական երթուղի E65-ի մի մասն է կազմում։

Պատմություն խմբագրել

Ներկայիս Պելինի գյուղի(հուն․՝ ΞΑρχαία Πελλήνη) տեղում է գտնվել Արիստոնավտեր (Արգոնավտեր հին հունարեն՝ Ἀριστοναῦται) քաղաքի հին նավամատույցը (հուն․՝ ΞΑρχαία Πελλήνη)[7][8]։ Պավսանիի(երկրաբան) համաձայն անվանումն ստացել է, քանի որ այստեղ են կանգ առել ավգոնավորդները[9]։

Քաղաքի անվանումը ծագել է (հուն․՝ ξύλινα κάστρο) բառակապակցությունից, որը նշանակում է «փայտե ամրոց»։ Վենետիկյան շրջանում Քսիլոկաստրոնում եղել է փայտե զորանոց։ Կայազորը հսկել է Կորինֆյան ծովածոցը և նավահանգիստը։ Պալինի և Զեմենո(հուն․՝ ΞΖεμενό Αράχοβας Βοιωτίας) ամրոցների և ծովածոցի մյուս կողմի միջև եղել է տեսողական կապ, ինչն էլ թույլ է տվել ծխային ազդանշաններ փոխանցել[10]։

18-րդ դարում Քսիլոկաստրոնում կային շրջանում չամիչի առաքման պահեստներ։ Ծովային ճանապարհով չամիչը հասցնում էին Պատրի։ 19-րդ դարում չամիչը Քսիլոկաստրոյից տարվում էր Մեծ Բրիտանիա[10]։

20-րդ դարում Քսենոկաստրոն դառնում է հանրահայտ հանգստի վայր արտասահմանյան զբոսաշրջիկների համար։ Այստեղ բանաստեղծ Անգելոս Սիկելիանոսն ու Եվա Պալմերը կառուցում են քաղաքամերձ տուն, ուր հյուրընկալվում էին նրանց ընկերները՝ Նիկոս Կազանձակիսը, Դմիտրիս Միտրոպոլուսը, Մանոլիս Կալոմիրիսը, Այսեդորա Դունկանը, Կատինա Պակսինոն, Ալեկսիս Մինոտիսը, Մարիկա Կոտոպուլին, և ուրիշներ։

Այստեղ սիրում էր լինել նաև բանաստեղծ Կոստաս Կարիոտակիսը։ 1912 թվականին ստեղծվել է Քսիլոկաստրոնի միությունը։ 1919 թվականին առողջարանը զբոսաշրջիկների համար ստանում է պաշտոնական կարգավիճակ[10]։ Քաղաքը 1923 թվականի փոքրասիական աղետից և հույն-թուրքական բնակչության փոխանակումից հետո բնակեցվել է Իզմիթից եկած գաղթականներով։

1970-ական թվականներին քաղաքն ինտենսիվորեն սկսում է կառուցապատվել բարձրահարկ շենքերով[10]։

Քսիլոկաստրոնի համայնքներ խմբագրել

Քսիլոկաստրոնի համայնքային միության մեջ է մտնում Մերտիկեիկա գյուղը։ 2011 թվականի վիճակագրությամբ բնակչությունը կազմել է 5715 մարդ[4]։ Մակերեսը 12,695կմ² է[5]։

Բնակավայրեր Բնակչություն (2011)[4], մարդ
Քսիլոկաստրոն 5500
Մարտիկեիկա 215

Բնակչություն խմբագրել

Տարեթիվ Բնակչություն, մարդ
1700 65
1981 5188
1991 5633[11]
2001 5173[11]
2011 ընդամենը 5500[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Балканские страны, юг // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 104—105. — ISBN 5-85120-055-3.
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 179.
  3. Կաղապար:Карты государств (ГУГК и Роскартография)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. 5,0 5,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 350. — ISSN 1106-5761. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2015.
  6. «Πευκιάς» (հունարեն). Δήμος Ξυλοκάστρου - Ευρωστίνης. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  7. Геродот. История. I, 145
  8. Pellene // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  9. Павсаний. Описание Эллады. VII, 26, 7
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Ιστορία Ξυλοκάστρου» (հունարեն). Δήμος Ξυλοκάστρου - Ευρωστίνης. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  11. 11,0 11,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսիլոկաստրոն» հոդվածին։