Քսենյան՝ Ֆեոդորի սիրելի կինը

«Քսենյան՝ Ֆեոդորի սիրելի կինը» (ռուս.՝ «Ксения, любимая жена Фёдора»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիտալի Մելնիկովը 1974 թվականին։

Քսենյան՝ Ֆեոդորի սիրելի կինը
ռուս.՝ Ксения, любимая жена Фёдора
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1974
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիտալի Մելնիկով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Գելման
ԴերակատարներՍտանիսլավ Լյուբշին
ՕպերատորՅուրի Վեկսլեր
ԵրաժշտությունՕլեգ Կարավայչուկ
ԿինոընկերությունԼենֆիլմ

Սյուժե խմբագրել

Ամուսինները տասնհինգ տարի շարունակ թափառել են շինհրապարակներում՝ սպասելով սեփական բնակարանի։ Վերջապես ընտանիքին տրվում է առանձին բնակարան, և Քսենյան երեխայի է սպասում։ Սակայն ի հայտ են գալիս նոր խնդիրներ։

Դերերում խմբագրել

  • Ալլա Մեշչերյակովա - Քսենյա Անդրեևնա Իվանովա
  • Ստանիսլավ Լյուբշին - Ֆեոդոր Պետրով
  • Լև Դուրով - Սիդորով, տեղամասի պետ
  • Լյուդմիլա Զայցևա - Վալենտինա
  • Վասիլի Մերկուրև - կադրերի բաժնի պետ
  • Ազատ Շերենց - Սուրեն, վարորդ
  • Վլադիմիր Թաթոսով - Կոնդրատև
  • Լորենց Առուշանյան - թղթակից

Ստեղծողներ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Վիտալի Մելնիկով
  • Սցենարիստներ՝ Ալեքսանդր Գելման, Տատյանա Կալեցկայա
  • Բեմադրող օպերատոր՝ Յուրի Վեկսլեր
  • Բեմադրող նկարիչներ՝ Բելլա Մանևիչ-Կապլան, Ռիմա Նարինյան
  • Կոմպոզիտոր ՝ Օլեգ Կարավայչուկ
  • Հնչյունային ռեժիսոր՝ Կոնստանտին Լաշկով

Ստեղծման պատմություն խմբագրել

Մելնիկովի հիշողությունների համաձայն՝ նա սկսել է նոր ֆիլմի նկարահանումները նախորդի՝ «Բարև և մնաս բարով» ֆիլմի ավարտից անմիջապես հետո[1]։ Սցենարը, որը գրել է Ալեքսանդր Գելմանն իր կնոջ հետ համահեղինակությամբ, պատմում էր հերոսուհու մասին, որը շինհրապարակի ֆոնին պատրաստվում է երեխայի ծնունդին, և դա նրա համար դառնում է ամենակարևորը կյանքում[1]։ Ռեժիսորը Մեշչերյակովային ընտրել է այն պատճառով, որ նրա մեջ տեսել է «խելացի, նուրբ զգայունությամբ մարդու»։ Հերոսուհու ամուսնու դերի համար նա վերցրել է Լյուբշինին, որը կասկածում էր, որ կկարողանա խաղալ «ժլատի», և ռեժիսորն էլ վախենում էր, որ կհաղթի հերոսի ռոմանտիկական «լուսապսակը», որը Լյուբշինի շուրջ ձևավորվել էր «Վահան և սուր» ֆիլմից հետո[2]։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում՝ ԱԷԿ-ի կառուցման ժամանակ[3]։

Մելնիկովն այն ժամանակ նկատել է, որ իր ֆիլմերում՝ «Մայրիկն ամուսնացել է» մինչև «Քսենիան...», ձևավորվել է «կանանց դիմանկարների և ճակատագրերի կինոպատկերասրահ», որը նա որոշել է համալրել նաև հետագայում[3]։

Քննադատություն խմբագրել

Քննադատ Վ. Սոլովյովը «Искусство кино» ամսագրում նշել է, որ արտադրական ֆոնը՝ Հայկական ԱԷԿ-ի շինարարությունը, ֆիլմում օգտագործվել է գեղարվեստական, այլ ոչ թե դեկորատիվ նպատակներով[4]։ Գովելով Մեշչերյակովայի և Լյուբշինի ճշգրիտ խաղը՝ նա նախապատվությունը տալիս է Դուրովի խաղին, քանի որ արտադրական կոնֆլիկտը, ինչպես պարզվում է, ավելի հետաքրքիր է, քան գլխավոր հերոսների մանր ընտանեկան կոնֆլիկտը[4]։ Սոլովյովը ֆիլմը համեմատում է «Դրամական պարգև» (ռուս.՝ «Премия») «սկզբունքային» ֆիլմի հետ (նույնպես նկարահանվել է Գելմանի սցենարով) և կարծում է, որ «Քսենյան՝ Ֆեոդորի սիրելի կինը» փոխզիջումային ֆիլմ է, որը «խրված է ընտանեկան իդիլիայի և հրապարակախոսական էսսեի միջև»[4]։

Քննադատ Վ. Դյոմինը «Սովետսկի էկրան» ամսագրում կշտամբում է հեղինակներին, որ հետաքրքիր մտահղացված այս ֆիլմը կիսատ է մնում՝ հավելելով, որ այն, այնուամենայնիվ, ավելի լավ է, քան «տպավորիչ ավարտը մեկ այլ օպերայից»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Дёмин В. Или-или? // Советский экран. — 1975. — № 14. — С. 8—9.
  • Мельников В. В. Жизнь. Кино. — СПб.: БХВ-Петербург, 2011. — 363 с. — (Лаборатория творчества). — ISBN 978-5-9775-0669-4
  • Соловьёв В. Необходимый разговор(ռուս.) // Искусство кино. — 1975. — № 9. — С. 37—46.
  • Москва. — № 5—8. — Государственное издательство художественной литературы, 1976. — С. 195.
  • Ленинградский экран. — Л.: Искусство, Ленинградское отделение, 1979. — С. 148.