«Մայրիկն ամուսնացել է», սովետական մեկ մասանոց (գունավոր, մեկ տեսարանը՝ սև-սպիտակ) գեղարվեստական ֆիլմ՝ ստեղծված 1969 թվականին «Լենֆիլմի» համար Վիտալի Մելնիկովի կողմից։

Մայրիկը ամուսնացել է
ռուս.՝ Мама вышла замуж
Երկիր{{{2}}} ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիտալի Մելնիկով
Սցենարի հեղինակՅուրի Կլեպիկով
ԴերակատարներՆիկոլայ Բուրլաև
Լյուսենա Օվչիննիկովա
Օլեգ Եֆրեմով
ՕպերատորԴմիտրի Դոլինին
ԵրաժշտությունՕլեգ Կարավայչուկ
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
Կինոընկերություն«Լենֆիլմ». Առաջին ստեղծագործական միավորում
Տևողություն85 րոպե
IMDbID 0064628

Գլխավոր դերակատարներն են Լյուսենա Օվչիննիկովան, Նիկոլայ Բուրնաևը և Օլեգ Եֆրեմովը (դերասանի խոսքերով՝ այստեղ նա խաղացել է կինոյում իր ամենալավ դերը[1]ԽՍՀՄ-ում ֆիլմի պրեմերան կայացել է 1970 թվականի մայիսի 25-ին։

Սցենար խմբագրել

Պարզունակ և միևնույն ժամանակ նուրբ հոգեբանական պատմություն` երեկվա աշակերտի և նրան շրջապատող մարդկանց, ինչպես նաև կյանքի իրավիճակների մասին, որտեղ ձևավորվում է երիտասարդի բնավորությունը։

Որդուն միայնակ մեծացնող Զինաիդայի կյանքում հայտնվում է Վիկտորը։ Սակայն Բորիսն ի վիճակի չէ հասկանալու, որ իր մայրն անձնական երջանկության կարիք ունի։

Բացի հոյակապ դերասանական կազմից, ֆիլմում կա ևս մեկ «գործող անձ»՝ 1969 թվականի Լենինգրադը։

Դերերում խմբագրել

Լուսագրերում նշված չեն խմբագրել

Նկարահանող անձնակազմ խմբագրել

Ստեղծում խմբագրել

Ռեժիսոր Մելնիկովի խոստովանությամբ՝ ամենաքիչը նկարահանող խումբն էր ցանկանում ստեղծել սենտիմենտալ կինոնկար[2]։ Ֆիլմի նկարահանումների մի մասը տեղի է ունեցել նոր կառուցված մոսկովյան «խրուշչովկայում»[2]։ Բնակարանը այնքան փոքր էր, որ տեսախցիկը կախված էր առաստաղին ամրացված ռելսերի վրա[2]։ Նկարահանումների ժամանակ Մելնիկովը դուստր է ունեցել Օլգա անունով[3]։

Կնոջ գլխավոր դերի համար սկզբում փորձերի են մասնակցել տարբեր աստղեր, այդ թվում նաև Նոննա Մորդիկովան և Իննա Մակարովան[2]։ Օվչիննիկովան, որը հետագայում խաղացել է Զինայի դերը, ընդհանրապես չէր մտնում Մելնիկովի պլանների մեջ, քանի որ կոմեդիայի դերասանուհու համբավ ուներ[2]։ Այնուամենայնիվ, դերասանուհին զարմացրել է բեմադրիչին փառքի հանդեպ իր անտարբերությամբ, Մելնիկովը նշում է, որ Եֆրեմովը, լինելով բարդ մարդ, անմիջապես ընդհանուր լեզու է գտել Օվչիննիկովայի հետ և շատ հարցերում օգնել նրան

Երաժշտություն խմբագրել

Հին Լենինգրադի շենքի ճակատային մասի վերանորոգման տեսարանի ընթացքում հնչում է Ի․ Բախի երաժշտությունը։ Այգու ճոճանակի տեսարանի ժամանակ հնչում է «Լադա» երգը [Վադիմ Մուլերմանի] կատարմամբ։ Ֆիլմի մեկ դրվագում «Я люблю» երգը (երաժշտությունը՝ Ա. Բրոնևիցկու, տեքստը՝ Ս. Ֆոգելսոնի) երգում են կիթառի նվագակցությամբ։

Թողարկում խմբագրել

VHS խմբագրել

  • 1990՝ «Խոշոր պլան»
  • 1996՝ «48 ժամ»
  • 2000՝ «Լենֆիլմ Վիդեո»

DVD խմբագրել

  • 2003՝ «Լենֆիլմ Վիդեո»
  • 2004՝ «CP Digital»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В. Катина (1990 год). «Олег Ефремов: Риск с надеждой на успех» (ռուսերեն). Советский экран. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Людмила Грабенко (6 сентября 2011). «И жизнь, и слезы, и любовь...» (ռուսերեն). Бульвар Гордона. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  3. Людмила Троицкая (16 мая 2006). «Режиссёр Виталий МЕЛЬНИКОВ: "Алексею Петренко я сделал обрезание в самый последний момент"» (ռուսերեն). Бульвар Гордона. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել