Քռնայի լճակ, լճակ էր Երնջակ գավառի համանուն ավանի մոտ, Օձասար լեռան փեշին։ Արհեստական լճակ է եղել և կառուցվել է Քռնայի ս. Աստվածածին վանքի արևելյան կողմում։ Բավականին տարածք գրավող այս լճակը ձգված է եղել հարավից հյուսիս՝ երկու բլրակների միջև և իր մեջ հավաքել է շրջակա ձնհալի ու անձրևի, աղբյուրների և Երնջակ գետից հանված Սալիթաղ գյուղի վրայով բերված առվի ջրերը։ 19-րդ դ. վերջերից մնալով անխնամ, այն իսպառ քայքայվել է։

Գրականություն խմբագրել

  • Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։