Քոֆի Սիրիբո

ամերիկացի դերասան

Նենա Քոֆի Սիրիբո (անգլ.՝ Nana-Kofi Siriboe, մարտի 2, 1994(1994-03-02), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել։

Քոֆի Սիրիբո
Սիրիբոն 2016 թվականին
Հասակը188 սմ
Ծնվել էմարտի 2, 1994 (30 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, մոդել
Ակտիվ շրջան2003-այժմ
IMDbID 2492243

Կյանքը և կարիերան խմբագրել

Սիրիբոն ծնվել է 1994 թվականի մարտի 2-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա[1]։ Նրա ծնողները ծնվել են Գանայում[1]։ Նա ունի երկու եղբայր, ովքեր նույնպես դերասաններ են[1]։ Սիրիբոն իր գործունեությունը սկսել է որպես մոդել, իսկ ավելի ուշ զբաղվել նաև դերասանությամբ` ստանալով իր առաջին մեծ դերը 2008 թվականին թողարկված «The Longshots» ֆիլմում[1]։ Դրան հաջորդեցին «Prom» (2011), «Whiplash» (2014) և «Straight Outta Compton» (2015) ֆիլմերը[2]։

2014-2015 թվականներին Սիրիբոն նաև նկարահանվում էր «Awkward» հեռուստասերիալում։ Նա ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց 2016 թվականին՝ «Queen Sugar» դրամա հեռուստասերիալում Ռալֆ Էնջլի կերպարը մարմնավորելու արդյունքում[3], որի համար առաջադրվեց տարբեր մրցանակների[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «My three sons: Mother of 'Queen Sugar' star Kofi Siriboe on raising her Hollywood heartthrobs». The Undefeated. 2017 թ․ մայիսի 12. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «Everything You Want To Know About Sexy 'Queen Sugar' Star Kofi Siriboe». Essence. 2016 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. «'Queen Sugar' Adds Dawn-Lyen Gardner, Kofi Siriboe, Omar J. Dorsey». Deadline. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «Kofi Siriboe - Awards». Internet Movie Database. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել