Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քուրդ (այլ կիրառումներ)

Քուրդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Երզնկայի դաշտում, Երզնկա քաղաքից 8-9 կմ հարավ, Առյուծ լեռան ստորոտին։

Գյուղ
Քուրդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներԿուրդ, Քյուրտ, Քրդգեղ, Քրթգեղ, Քրտգեղ, Քուրդ գեղ, Քուրդ գյուղ, Քուրտ, Քուրտգեղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Քուրդ (Երզնկայի գավառ) (Աշխարհ)##
Քուրդ (Երզնկայի գավառ) (Աշխարհ)

Բնակչություն խմբագրել

1909 թվականին ուներ 30 տուն քուրդ և հայ բնակիչ։ 1914 թվականին՝ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 10 տուն` 150 հայ և 20 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Գյուղն հատկապես հայտնի էր ձմերուկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Քուրդն ուներ հայկական եկեղեցի։ Մոտակայքում գտնվում էր Ս. Կիրակոս վանքը։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ երկսեռ վարժարան 12 աշակերտով[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 450

Աղբյուրներ խմբագրել