Քուրդիստան զորախումբ[1], զինյալ իսլամիստական կազմակերպություն, հայտնի է որպես «Ալ Կաիդան Քրդստանում» կամ «Ալ Կաիդայի քրդական զորախումբ» անուններով, հիմնականում ակտիվ է եղել Իրանի և Իրաքի հյուսիսային հատվածներում։ Ալ Կաիդայի քրդական ճյուղն է, որը մի քանի հարձակումներ է իրականացրել Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության վրա։ 2010 թվականից հետո զորախումբը մեծամասամբ աննկատելի էր և նրա ընթացիկ գործունեության մասին տեղեկությունները հիմնականում քիչ էին և չճշտված[2]։

Քուրդիստան զորախումբ
Տեսակահաբեկչական կազմակերպություն
Մասն էԱլ-Կաիդա
ԳաղափարախոսությունSalafi jihadism?
Ղեկավար կենտրոնԻրաքյան Քուրդիստան, Իրաք և Իրան
Ստեղծման տարեթիվմարտ 2007

Կազմավորում

խմբագրել

Քուրդիստանի բրիգադները հիմնադրվել են 2001 թվականին Համրին լեռներում՝ որպես Ալ-Քաիդայի պաշտոնական խմբակցություն։ Այն հիմնել են նախկին Անսար ալ-Իսլամ զինյալները։ Սակայն Քրդստանի բրիգադների ստեղծման մասին հայտարարվեց «Վերադարձ դեպի լեռներ» կոչվող տեսահոլովակով, որը թողարկվեց 2007 թվականի մարտին Ալ-Քաիդայի կողմից։ 2007-ից 2010 թվականներին նրանք ապստամբություն են իրականացրել Քրդստանի տարածաշրջանային կառավարության դեմ՝ բազմաթիվ հարձակումներով իշխանությունների դեմ։ Նրանք ակտիվ էին նաեւ Իրանական Քրդստանում։ Խմբավորումը քննադատել է «Իսլամական պետությանը» միացած քրդերին[3]։

Թեև զորախումբը համեմատաբար փոքրաթիվ է, սակայն այն ճամբարներ ունի Իրանի Մերիվան և Սանանդաջ քաղաքներում[4]։

Հարձակումներ

խմբագրել

Խմբավորումը մի քանի հարձակումներ է իրականացրել, որոնցից ամենախոշորը՝ Էրբիլում գտնվող Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ներքին գործերի նախարարության դեմ, ինչի արդյունքում 2007 թվականի մայիսին սպանվել է 19 մարդ[4]։ 2007 թվականի հուլիսին Ալ Կաիդայի քրդական զորախումբը կատարել է ահաբեկչություն Փենջվանում, որի հետևանքով զոհվել են 7 սահմանապահ և Քուրդիստանի հայրենասիրական միության մեկ սպա։ 2010 թվականի սեպտեմբերին երկու ոստիկան է վիրավորվել Իրաքի Սուլեյմանիա քաղաքում,Ալ Կաիդայի քրդական զորախմբի հարձակումը կանխելիս[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Kurdistan Brigades: Al-Qaeda's Kurdish Henchmen». Jamestown (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. Cassman, Daniel. «Al Qaeda Kurdish Battalions». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  3. «ABD-İran geriliminin yeni ismi; El Kaide'nin Kürt grubu». www.rudaw.net. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 29-ին.
  4. 4,0 4,1 «Rudaw in English The Happening: Latest News and Multimedia about Kurdistan, Iraq and the World - US Designates Kurdish Group Terrorists». Rudaw.net. 2012 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  5. «Al Qaeda Kurdish Battalions». Stanford - CISAC. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.