Քունքոսկրը (լատ.՝ os temporale) ուղեղային գանգի զույգ ոսկր է, ունի բարդ կառուցվածք։

Կանաչ գույնով՝ ձախ քունքոսկրը

Մասնակցում է գանգի հիմի և կողմնային պատի կազմությանը, հաստության մեջ են գտվում լսողության և հավասարակշռության օրգանները

Կառուցվածքը խմբագրել

Քունքոսկրն ունի 4 մասեր՝ խրթեշային, թմբկային, վիմային(բրգային) և պտկաձևային։

 

Խրթեշային մասը (pars squamosa) տափակ ոսկրային թիթեղ է, որը մասնակցում է գանգատուփի կողմնային պատի կազմությանը։

Թմբկային մասը (pars tympanica) քառանկյուն ոսկրյա թիթեղ է, ձևավորում է արտաքին լսանցքի առաջային, հետին և ստորին պատերը։

Պտկաձևային մասը(pars mastoidea) կազմում է բրգի հետին մասը, որը դեպի վար վերջանում է պտկաձևային ելունով(processus mastoideus):

Վիմային (բրգային) մասը (pars petrosa) կարծր մաս է, նման է եռանիստ բուրգի, հիմը դարձած է դեպի դուրս, իսկ գագաթը՝ առաջ, դեպի սեպոսկրը։

Կոտրվածքներ խմբագրել

Քունքոսկրի կոտրվածքները պատմականորեն բաժանվել են երեք հիմնական կատեգորիաների՝ երկայնական, հորիզոնական և թեք։ Հորիզոնական կոտրվածքները կապված են դեմքի նյարդի վնասվածքների հետ, իսկ երկայնականը` միջին ականջի ոսկրերի վնասվածքների հետ[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Little, Stewart C.; Kesser, Bradley W. (2006 թ․ դեկտեմբերի 1). «Radiographic Classification of Temporal Bone Fractures: Clinical Predictability Using a New System». Archives of Otolaryngology–Head & Neck Surgery. 132 (12): 1300–1304. doi:10.1001/archotol.132.12.1300. ISSN 0886-4470.

Գրականություն խմբագրել

Մարդու նորմալ անատոմիա (1995թ.): Հեղինակներ՝ Ա.Ա. Սարաֆյան և Գ.Պ. Քյալյան (էջեր՝ 38-39):

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

https://ysmubooks.am/uploads/ԳԱՆԳ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քունքոսկր» հոդվածին։