Քուինս ծառուղի (անգլ.՝ Queens Boulevard), Քուինսի շրջանի գլխավոր փողոցներից մեկն է, Նյու-Յորքի շրջանում, ԱՄՆ, Նյու-Յորքի № 25 դաշնային մայրուղու մասը անգլ.՝ New York State Route 25: Փողոցը բաց է 20-րդ դարի սկզից։ Փողոցը սկսվում է Քուինսբորո կամրջից, Լոնգ Այլենդ, և ձգվում է մինչև Քուինսի կենտրոն։ Այն Քուինսի ամենաերկար փողոցներից մեկն է։

Քուինս ծառուղի
անգլ.՝ Queens Boulevard
Երկիր ԱՄՆ
Գտնվում էՆյու Յորք
Երկարություն11,5 ± 0,1 կմ

Պատմություն

խմբագրել

Քուինս ծառուղին կառուցվել է XX դարի սկզբում՝ Քուինսբորոի նոր կամուրջը կենտրոնական Քուինսին միացնելու նպատակով և Մանհեթենից դուրս գալու հնարավորությունը ապահովելու համար։ Դրա համար իրականացվել են լայնածավալ ծրագրեր՝ արդեն առկա փողոցների ընդլայնման և միացման համար, այնպիսին ինչպիսին են Թոմսոն-պողոտան և Հոֆման ծառուղին, որոնց մնացորդները գոյություն ունեն մինչ այժմ։ Միաժամանակ 1920-1930-ական թվականներին կատարվում էին մետրոի թունելի զուգահեռ կառուցման աշխատանքներ Քուինս ծառուղու գծի համար։ Նպատակը, Քուինս ծառուղին վերածել ավտոմայրուղի, Նյու Յորքի նմանությամբ, չիրականացավ։ Նշանակալի լայնությունը, ուժեղ շարժը և առևտրական ձեռնարկությունների մեծաքանակ առկայությունը փողոցի երկայնքով Քուինս ծառուղին դարձրեցի ամենավտանգավոր փողոցներից մեկը ամբողջ Նյու Յորքում։ Այն սկսեցին անվանել «Մահվան ծառուղի»[1] կամ «Կոտրված ոսկորների ծառուղի»։ 1993 թվականից սկսած մինչև 2000 թվականը ծառուղում մահացել է միջինում 10 հետիոտն տարվա ընթացքում, չհաշված բազմաթիվ վնասվածքները։ Դրանից հետո հանձն առան անվտանգության կանոններ՝ հետիոտների անվտանգության ապահովման համար, այդ թվում հատուկ նշանները՝ առավել վտանգավոր խաչմերուկներում. «Հետնյոտնը մահացել է այստեղ անցնելու ընթացքում», ինչը քչացրել է վնասները։ Քուինս-ծառուղով անցնում են Նյու Յորքի մետրոի(Քուինս ծառուղու երթուղի) E, F, M և R երթուղիները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jackson, Kenneth T., Claudia Gryvatz Copquin (2007). The neighborhoods of Queens (English). [New York]: Citizens Committee for New York City. ISBN 0-300-11299-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել