Քուինս Պարկ Օվալ (անգլ.՝ Queen's Park Oval), գլխավորապես կրիկետային մարզադաշտ Տրինիդադ և Տոբագոյի մայրաքաղաք Պորտ օֆ Սփեյնում։ Հանդիսանում է Կարիբյան ավազանի ամենից մեծ կրիկետային մարզադաշտը, ընդունել է ամենից շատ կրիկետային հանդիպումները, քան Կարինյան ավազանի այլ մրցավայրերում։ Ընդունել է 2007 թ. կրիկետի աշխարհի առաջնության հանդիպումների հիմնական մասը։ Պատկանում է Queen's Park կրիկետային ակումբին և տեղավորում է 25000 հանդիսականի։ Նաև սպասարկում է Տրինիդադ և Տոբագոյի կրիկետի հավաքականի տնային հանդիպումները։

Stadium.svg
Քուինս Պարկ Օվալ
Queens Park Oval Trinidad.jpg
Տեսակմարզադաշտ
ՄարզաձևԿրիկետ
Նախկին անվանումներՍենտ Կլեյր Օվալ
ՏեղագրությունՊորտ օֆ Սփեյն
ԵրկիրFlag of Trinidad and Tobago.svg Տրինիդադ և Տոբագո[1]
Հիմնադրված1896
Բացված1896
ՍեփականատերQueen's Park կրիկետային ակումբ
Տարողություն25 000
Տնային թիմTrinidad and Tobago national cricket team?
Commons-logo.svg Queen's Park Oval Վիքիպահեստում

Քուինս Պարկ Օվալը նաև ընդունում է ֆուտբոլային հանդիպումներ թե՛ երկրի առաջնության, թե՛ միջազգային։

Մարզադաշտի համալիրը ներառում է նաև երկուական թենիսի և սկվոշի կորտեր, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ մարզադահլիճ։

2010 թ. փետրվարին Քուինս Պարկ Օվալում Բիյոնսե Նոուլզի համերգն էր նախատեսված, սակայն տոմսերի մեծ պահանջարկի պատճառով համերգը տեղափոխվեց Քուինս Պարկ Սավանա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. GeoNames — 2005.

Արտաքին հղումներԽմբագրել

  • Քուինս Պարկ Օվալ; espncricinfo.com (անգլ.)
  • Քուինս Պարկ կրիկետային ակումբ; qpcc.com (անգլ.)