Քութայիսի տեխնոլոգիական համալսարան

Քութայիսի տեխնոլոգիական համալսարան կամ Քութայիսի համալսարանային քաղաք (վրաց.՝ ქუთაისის ტექნოლოგიური უნივერსიტეტი), կառուցվող հետազոտական համալսարան Քութայիսիում։ Համալիրի կառուցման մասին հայտարարել է 2016 թվականի սեպտեմբերի 12-ին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի։ Համալսարանը կառուցվում է 140 հեկտար (350 ակր) հողատարածքում և նախատեսված է 60 հազար ուսանողի ընդունման համար[1]։ Նախատեսված էր ավարտել կառուցումը 2019 թվականին[1]։

Քութայիսի տեխնոլոգիական համալսարան
Изображение логотипа
Տեսակակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված է2019
Երկիր Վրաստան
Կայքkiu.edu.ge(վրաց.)

Համաձայն Վրաստանի կառավարության կառուցումից հետո Քութայիսի տեխնոլոգիական համալսարանը լինելու է Կովկասի խոշորագույն և ամենաժամանակակից համալսարանային համալիրը և տարածաշրջանային կրթական և հետազոտական հանգույց[1]։

2017 թվականի հունիսի 19-ին հայտնի է դարձել, որ Մյունխենի տեխնիկական համալսարանը օժանդակելու և համագործակցելու է Քութայիսի տեխնոլոգիական համալսարանի հետ ակադեմիական և հետազոտական, ինչպես նաև կազմակերպչական և զարգացման ծրագրերում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Cartu Foundation invests in Kutaisi 140Ha University research campus for 60,000 students». Agenda.ge. 2016 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  2. «Kutaisi University City to be developed in cooperation with Technical University of Munich». Agenda.ge. 2017 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.

Կաղապար:Վրաստանի համալսարաններ