Քոշաքարում ես վազել եմ...
«Քոշաքարում ես վազել եմ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1917 թվականին[1]։
Քոշաքարում ես վազել եմ... | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1917 |
Հրատարակվել է | 1929 |
Վիքիդարան | Քոշաքարում ես վազել եմ... |
Պատմություն Խմբագրել
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի նոյեմբերի 20-ին։
Թումանյանի դուստր Անուշի ալբոմը, դրա մեջ գտնվող ինքնագիրը և Թումանյանի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակը պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում։
Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1929 թվականին «Նոր ուղի» ամսագրում[1] (№1, էջ 7), այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակությունում (էջ 536)[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։