Քոմյունիթի մենեջեր, քոմյունիթի մենեջմենթի մասնագետ, որը զբաղվում է ցանցային հիերարխիայի համայնքների/կառույցների ստեղծմամբ, աջակցությամբ և զարգացմամբ։ Քոմյունիթի մենեջմենթը դասական մենեջմենթից տարբերվում է նաև մասնակցության կամավոր սկզբունքով և մասնակիցների խրախուսման նյութական, առաջին հերթին՝ դրամական բաղադրիչի բացակայությամբ։ Որպես նման համայնքների օրինակ կարող են ծառայել տարբեր մակարդակի կառույցներ՝ Վիքիպեդիստների համայնք, կամավորական կազմակերպություններ, ինքնակարգավորվող կազմակերպություններ, խաղային գիլդիաներ և կլաններ և այլն։

Մասնագիտության պատմություն խմբագրել

«Քոմյունիթի մենեջեր» հասկացությունն ի հայտ է եկել 2007 թվականին՝ Ջերեմի Օվիանգի «Քոմյունիթի մենեջերի չորս սկզբունքների» հրատարակումից հետո[1]։

Քոմյունիթի մենեջմենթի ամերիկյան ասոցիացիայի նախաձեռնությամբ 2010 թվականից ամեն տարվա հունվարի չորրորդ երկուշաբթին նշվում է որպես Քոմյունիթի մենեջերի օր։

Նկարագրություն խմբագրել

Քոմյունիթի մենեջերները պատասխանատու են համայնքի անդամների հետ ստեղծելու, զարգացնելու, կառավարելու և շփվելու համար, ինչպես նաև զբաղվում են UGC համակարգերի ստեղծմամբ և աջակցությամբ։ Քոմյունիթի մենեջերի աշխատանքի հիմքում ընկած են մանկավարժությունը, PR-ը, HR-ը, սոցիալական հոգեբանությունը և այլ հումանիտար առարկաներ։ Քոմյունիթի մենեջմենթի ամերիկյան ասոցիացիան առանձնացնում է[2] քոմյունիթի մենեջերի 6 հիմնական հմտություն․

  • էմպաթիա և խմբերի ներսում անհատների մոտիվացիան հասկանալու ունակություն,
  • հաղորդակցական հմտություններ,
  • նախագծերի կառավարում,
  • ուժեղ կազմակերպչական ունակություններ,
  • տվյալների վերլուծության հմտություն,
  • բանակցային հմտություններ, այդ թվում՝ համայնքի ներսում կոնֆլիկտները կառավարելու հմտություն։

Բացի այդ, քոմյունիթի մենեջերի հմտությունների համակարգը հաճախ ներառում է UGC-մեխանիկայի զարգացումը, գեյմիֆիկացումը և հարակից մասնագիտությունների այլ պրակտիկաներ՝ խաղային պրակտիկանտներ, սոցիալական հոգեբաններ, մոդերատորներ և ֆասիլիտատորներ։

Մի շարք դեպքերում քոմյունիթի մենեջմենթը ներառում է նաև տեխնոլոգիական ավետարանչի մասնագիտացումը՝ նկատի ունենալով համայնքների ներսում տեղեկատվության տարածման սկզբունքների նույնականությունը։ Հանրային մենեջերից Ավետարանչի առանցքային տարբերությունն այն է, որ առաջինը կենտրոնացած է համայնքի ներսում տեղեկատվության տարածման վրա, իսկ մենեջերը՝ հետադարձ կապի հավաքագրման և համայնքի մասնակիցների հետ աշխատանքի վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jeremiah Owyang The Four Tenets of the Community Manager». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  2. «6 critical skills every community manager should have - Vision Critical Blog». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել