Սեսիլիա Քոլեջ
Մագդալենա Սեսելիա Քոլեջ (անգլ.՝ Magdalena Cecilia Colledge, նոյեմբերի 28, 1920, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 12, 2008, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), բրիտանացի գեղասահորդուհի և մարզիչ։
Սեսիլիա Քոլեջ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1920 |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 12, 2008 (87 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ |
Cecilia Colledge Վիքիպահեստում |
Սեսիլիա Քոլեջը 1936 թվականի ձմեռային օլիպմիական խաղերի արծաթե մեդալակիր է,1937 թվականի աշխարհի չեմպիոն, Մեծ Բրիտանիայի վեցակի չեմպիոն (1935-1938, 1946) և Եվրոպայի եռակի չեմպիոն (1937-1939)[1][2]։
Նրա հիմնական մրցակիցներն էին նորվեգուհի Սոնյա Հենին և թիմակից Մեգան Թեյլորը։
1932-ի օլիմպիական խաղերում Սեսիլիան 11 տարեկան էր և 73 օրական էր (զբաղեցրել է 8-րդ տեղը)։ Նա շարունակում է մնալ Ձմեռային օլիմպիական խաղերին երբևէ մասնակցած ամենաերիտասարդ մասնակիցը[1][3]։
1936 թվականին, ելույթ ունենալով Եվրոպայի առաջնությունում, 15 տարեկանում Քոլեջը դարձավ պատմության մեջ առաջին աղջնակը, որը հաջողությամբ կատարեց կրկնակի ցատկը[4]։ Նա փայլուն կատարեց կրկնակի պտույտ-ցատկը[5]։ Նա նաև ռոտացիայի առաջին կատարողն է. գեղասահքի մեջ մտցրել է թեքություն (layback spin) և ծիծեռնակի պտույտ շարժումները (camel spin)[6]։
Սեսիլիա Քոլեջը ավարտել է սիրողական մարզական կարիերան, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու կապակցությամբ գեղասահքի գլխավոր մրցումները, ներառյալ Օլիմպիական խաղերը, չեն անցկացվում։ Պատերազմի ավարտից հետո նա սկսել է մրցել պրոֆեսիոնալի կարգավիճակով, ինչպես նաև սահել է սառույցի վրա։ Քոլեջը 1946-ում հաղթել է Մեծ Բրիտանիայի առաջին հետպատերազմյան առաջնությունում, այնուհետև 1947-ին և 1948-ին Բաց պրոֆեսիոնալ առաջնությունը։
Կարիերայի ավարտից հետո նա դառնումէ մարզիչ և ներկայացվում 1980-ի գեղասահքի ֆեդերացիայի Ամերիկյան փառքի սրահում[7][8]։
Սպորտային արդյունքներ խմբագրել
Մրցում | 1932 | 1933 | 1934 | 1935 | 1936 | 1937 | 1938 | 1939 | 1946 |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 8 | 2 | |||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 8 | 5 | 2 | 1 | 2 | ||||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 2 | 3 | 2 | 1 | 1 | 1 | |||
Գեղասահքի Մեծ Բրիտանիայի առաջնություն | 2 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
Պատկերասրահ խմբագրել
-
Քոլեջը ավստրիացի գեղասահորդուհի Եվա Պավլիկի հետ (1937)
-
Քոլեջը 1938 թվականին
-
Գեղասահքի օլիմպիական խաղերի մեդալների հանձնման արարողությունը 1936թ.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Cecilia COLLEDGE». Olympic Channel. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Cecilia COLLEDGE - Olympic Figure skating | Great Britain». International Olympic Committee (անգլերեն). 2021 թ․ հունվարի 2. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Hines, James R. Figure Skating: A History. — University of Illinois Press, 2006. — ISBN 0-252-07286-3
- ↑ ttps://veteranscribe.com/tag/cecilia-colledge/
- ↑ https://www.collegexpress.com/scholarships/cecilia-colledge-memorial-fund-award/5001282/(չաշխատող հղում)
- ↑ https://www.npg.org.uk/collections/search/person/mp50841/magdalena-cecilia-colledge
- ↑ «Cecilia Colledge». www.teamgb.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Cecilia Colledge». Veteranscribe's Blog (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլիա Քոլեջ» հոդվածին։ |