Քոդի Ժոզեֆ Քրոփեր (անգլ.՝ Cody Joseph Cropper, փետրվարի 16, 1993(1993-02-16)[1][2][3], Ատլանտա), ամերիկացի ֆուտբոլիստ, «Հյուսթոն Դինամո» ակումբի դարպասապահ։

Քոդի Քրոփեր
Քաղաքացիությունը  ԱՄՆ և  Անգլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 16, 1993(1993-02-16)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Ատլանտա
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 91 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
2006-2008 Ամերիկայի Միացյալ Նահանգներ [Մինեսոտա Թանդեր
2008-2009 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեդինգ Յունայթեդ
2010-2012 Անգլիա Իպսվիչ Թաուն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2015 Անգլիա Սաութհեմփթոն 0 (0)
2015-2016 Անգլիա Միլթոն Քինս Դոնս 9 (0)
2016-2019 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Ինգլենդ Ռևոլյուշն 36 (0)
2019  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարթֆորդ Ատլետիկ 9 (0)
2020— Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուսթոն Դինամո 0 (0)
Ազգային հավաքական
2012-2014 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (մինչև 20) 21 (0)
2014-2016 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (օլիմպ․) 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 01.01.2020:

Կենսագրություն խմբագրել

Քրոփերը ծնվել է Ատլանտայում և 12 տարեկան հասակում տեղափոխվել Մինեսոտա[4]։

Ակումբային կարիերա խմբագրել

ԱՄՆ-ի երիտասարդական թիմերում անցկացրած խաղերից հետո Քրոփերը տեղափոխվել է Անգլիա և խաղացել «Իպսվիչ Թաուն» ակումբի ակադեմիայում։ 2012 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Սաութհեմփթոն»[5]։

2015 թվականի հունիսի 30-ին[6] Քոդի Քրոփերը տեղափոխվել է «Միլթոն Քինս Դոնս» ակումբ[7] և նույն թվականի օգոստոսի 11-ին նշել է նորամուտը այնտեղ՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության առաջին փուլի՝ «Լեյտոն Օրիենտ» ակումբի դեմ խաղում[8]։ 2016 թվականի ապրիլի 16-ին Քրոփերը կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից «Փրեստոն Նորթ Էնդ» ակումբի հարձակվող Յուեն Դոյլի նկատմամբ ֆոլի համար։ 2015/16 մրցաշրջանի ավարտից հետո ակումբը չի երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ[9]։

2016 թվականի օգոստոսին Քրոփերը պայմանագիր է ստորագրել MLS-ի «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն» ակումբի հետ[10]։ Բոստոնցիների կազմում նորամուտը նշել է հոկտեմբերի 23-ին՝ «Մոնրեալ Իմպակտի» դեմ խաղում՝ 2016 մրցաշրջանի կանոնավոր առաջնության վերջին տուրում[11][12]։ 2017 թվականի մրցաշրջանում՝ Բոբի Շաթլուորտի հեռանալուց հետո, Քրոփերը դարձել է ակումբի հիմնական դարպասապահը[13]։ 2018 թվականի մրցաշրջանում կորցրել է տեղը մեկնարկային կազմում՝ մրցակցությունում զիջելով Մեթ Թյորներին[14]։ 2019 թվականի օգոստոսի 17-ին Քրոփերը վարձավճարով տեղափոխվել է Չեմպիոնշիպի «Հարթֆորդ Աթլետիկ» ակումբ, որտեղ անցկացրել է մրցաշրջանի մնացած մասը[15]։ «Հարթֆորդում» նորամուտը նշել է օգոստոսի 24-ին՝ «Ատլանտա Յունայթեդ 2»-ի դեմ խաղում[16]։ 2019 թվականի մրցաշրջանի ավարտից հետո «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» հետ Քրոփերի կնքած պայմանագրի ժամկետն ավարտվել է[17]։

2020 թվականի հունվարի 24-ին Քրոփերը պայմանագիր է կնքել «Հյուսթոն Դինամո» ակումբի հետ[18]։

Կարիերա հավաքականում խմբագրել

Քրոփերը հրավիրվել է մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնության խաղերին 2011 (Գվատեմալայում) և 2013 (Մեքսիկայում) թվականներին[19]։ Նա նաև ընդգրկվել է հավաքականի կազմում՝ մասնակցելու 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը Թուրքիայում[20]։ 2015 թվականի հունիսին հրավիրվել է ԱՄՆ-ի ազգային հավաքական՝ մասնակցելու Գերմանիայի դեմ ընկերական խաղին[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/cody-cropper
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Alex Schieferdecker (2015 թ․ հուլիսի 2). «Minnesotan Cody Cropper: A Fresh Start In Milton Keynes». FiftyFive.One (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  5. «'keeper Cropper Signs Permanently». SOUTHAMPTON FC | Official Website of Saints – latest news, photos and videos (անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  6. «Dons make triple signing». Official Website of the Dons - Milton Keynes Dons FC latest news, photos and videos (անգլերեն). 2015 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  7. «MK Dons: Dale Jennings, Simon Church and Cody Cropper sign». BBC Sport (անգլերեն). 2015 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  8. «MK Dons 2-1 Leyton Orient». BBC Sport (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  9. «Cody to depart stadiummk». Official Website of the Dons - Milton Keynes Dons FC latest news, photos and videos (անգլերեն). 2016 թ․ մայիսի 25. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «Revolution Sign Goalkeeper Cody Cropper». New England Revolution (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. «Revolution Cap Regular Season with 3-0 Win against Montreal Impact». New England Revolution (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  12. Sean Donahue (2016 թ․ հոկտեմբերի 23). «Cropper Keeps Clean Sheet in Debut». New England Soccer Today (անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. Carl Setterlund (2017 թ․ ապրիլի 20). «Cody Cropper gaining a foothold as Revolution goalkeeper». SBI Soccer (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  14. Julian Cardillo (2019 թ․ ապրիլի 23). «New England Revolution look to rise as Cody Cropper returns». Pro Soccer USA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  15. «New England Revolution loan goalkeeper Cody Cropper to Hartford Athletic». New England Revolution (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  16. «RECAP: Hartford Wins 3-2; Remains Undefeated on $2 Beer Night». Hartford Athletic (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  17. «Revolution announce year-end roster moves». New England Revolution (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  18. «Houston Dynamo sign GK Cody Cropper». Houston Dynamo (անգլերեն). 2020 թ․ հունվարի 24. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  19. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  20. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
  21. «Cody Cropper replaces Nick Rimando on USMNT roster ahead of Wednesday's friendly at Germany». MLSsoccer.com (անգլերեն). 2015 թ․ հունիսի 7. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել