Քննարկում:44-օրյա պատերազմ

Add topic
Active discussions

Առաջարկում եմ հոդվածում քարտեզներ տեղադրելիս նկարագրության մեջ հստակ նշել առնվազն ժամկետներ և ուշադիր լինել իրավիճակը թերի կամ սխալ չներկայացնելու համար։ Օրինակ այս քարտեզից չի հասկացվում թե որ գույնը ինչ է նշանակում։ Եթե կարմիր գույնը այն տեղն է, որտեղ կռիվներ են ընթանում, ապա սխալ քարտեզ է։ Այս մեկը նույնպես կարիք ունի հստակեցման։ Ո՞ր օրն է նշված բնակավայրերը վնասվել և արդյո՞ք միայն այդ բնակավայրերն են վնասվել։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս քարտեզը։ Եթե հստակ աղբյուրներ կան, որ Թուրքիան ուղիղ կերպով մասնակցում է հակամարտությանը և հակամարտության կողմ է, ապա ինչո՞ւ է այդ երկրի գույնը դեղին նույն կերպ, ինչպես օրինակ Չինաստանինը։ Արդյո՞ք դեղինով ներկված բոլոր երկրներն են պաշտոնապես արձագանքել։ Եթե այո, ապա ինչի՞ գույներով չառանձնացնել երկրներին Ադրբեջանին սատարած երկրներ, Հայաստանին աջակցություն հայտնած երկրներ (եթե այդպիսիք կան), խաղաղության կոչ հնչեցրած երկրներ և այլն։ Հարգելի Tigran Ovanyan, իմ անհամաձայնությունն եմ հայտնում Ձեր ավելացրած քարտեզներին։ Խնդրում եմ պատասխանեք առաջադրված հարցերին։ --Գարդմանահայ (քննարկում) 20:11, 3 Հոկտեմբերի 2020 (UTC)

Քանի նոր արձագանք չկա, ապա քարտեզները թաքցնում եմ՝ հետագայում հոդվածից ջնջելու նպատակով։--Գարդմանահայ (քննարկում) 08:42, 5 Հոկտեմբերի 2020 (UTC)
Հարգելի Գարդմանահայ, ներողություն, որ ուշ եմ արձագանքում: Պատասխանեմ Ձեր հարցերին: Այս քարտեզը, դա այս քարտեզի թարգմանություն է: Իսկ այս քարտեզը մի ժամանակ օգտագործվում էր մի շարք վիքիպեդիաներում: Իսկ 3 քարտեզը դա պետությունների արձագանքի վերլուծություն էր, և ես համաձայն եմ, որ այս քարտեզը սխալ է, և շնորհակալ եմ, որ դուք ջնջեցիք այն: Առաջարկում եմ այս քարտեզը:
Հարգանքով՝ Name TO.pngTigran Ovanyan/💬
Որքանո՞վ է այդ քարտեզը ճշմարտացի և չեզոք տեսակետից ներկայացնում իրավիճակը։--Գարդմանահայ (քննարկում) 11:51, 6 Հոկտեմբերի 2020 (UTC)
Ցավոք այս իրավիճակում բավականին բարդ է ասել, թե չեզոք են այդ քարտեզները, թե ոչ, սակայն քարտեզների մեծամասնությունը ցույց են տալիս նման պատկեր։ -Name TO.pngTigran Ovanyan/💬 14:23, 6 Հոկտեմբերի 2020 (UTC)
Իմ կարծիքով ավելի լավ է հոդվածը քարտեզ չունենա, քան թե չճշտված, չհիմնավորված տվյալների հիման վրա ստեղծված քարտեզ օգտագործել՝ հատկապես որ վրայի գրությունները հայերեն չեն, այլ ինչ-որ անհասկանալի լեզվով։--Գարդմանահայ (քննարկում) 15:18, 6 Հոկտեմբերի 2020 (UTC)
Համաձայն եմ -Name TO.pngTigran Ovanyan/💬 14:40, 7 Հոկտեմբերի 2020 (UTC)

Hi guysԽմբագրել

Ինչպե՞ս եք ընկերներ, ես ուսանող եմ Մոնղոլիայից, նախկինում հայերեն եմ սովորել, կարծում եմ ՝ հոդվածը պետք է թարմացվի

revertԽմբագրել

Hi @23artashes, why did you revert my edit? Dozens of wikis use this map on infobox. Thanks. --ToprakM  13:39, 19 Հոկտեմբերի 2020 (UTC)

Հարգելի @ToprakM, որքան հասկանում եմ ձեր գրածը, խնդիրը տեղեկաքարտի քարտեզն է։ Ես այն հետ եմ շրջել, քանի որ կան բազում խնդրահարույց տեղեկություններ, որոնք հիմնված չեն հայերեն վստահելի երկրորդական աղբյուրների վրա։ Եթե կցանկանաք բովանդակային քննարկում ծավալել, ապա գրեք այս քննարկման մեջ։ Իսկ ինչ վերաբերվում է այլ վիքիներում կիրառվելուն, ապա դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ մեկ այլ վիքիի վրա։ Շնորհակալություն Ձեր ներդրումների համար։--Ավետիսյան91 (քննարկում) 16:36, 19 Հոկտեմբերի 2020 (UTC)

Զենքի մատակարարումԽմբագրել

Ժողովուրդ ջան զենքի մատակարերելը երկրին չի դարձնում հակառակորդ, խնդրում եմ հանել տեղեկաքարտից, նույն Ռուսաստանը և՛ Հայաստանին է զենք մատակարարել և՛ Ադրբեջանին։--Սամվելքննարկում 09:38, 22 Հոկտեմբերի 2020 (UTC)

Համաձայն եմ։ Իսկ եթե տեղափոխեմ «Կողմերի ուժեր» բաժնի մեջ, պարզապես կարևոր ինֆորմացիա է։--Ավետիսյան91 (քննարկում) 13:19, 22 Հոկտեմբերի 2020 (UTC)
Կարելի է հակամարտ կողմերի սպառազինության մասին հակիրճ բաժին ստեղծել։--Գարդմանահայ (քննարկում) 16:42, 22 Հոկտեմբերի 2020 (UTC)

Անգլերեն տարբերակի խմբագրումԽմբագրել

Հայերեն հոդվածի բոլոր խմբագիրներին շտապ կարգով հրավիրոում եմ մասնակցել անգլերեն տարբերակի խմբագրման աշխատանքներին, այն անաչառ պահելու համար։ Ayntegh el en vra tvel ․․. https://en.wikipedia.org/wiki/2020_Nagorno-Karabakh_conflict Հարգանքով Armatura (քննարկում) 16:10, 28 Հոկտեմբերի 2020 (UTC)

Return to "44-օրյա պատերազմ" page.