Անվանափոխություն խմբագրել

@Hayk.arabaget, որպես աղբյուր ՀՍՀ-ն է նշված, այլ համազոր աղբյուր կա՞ անվանափոխման համար։ --ջեօ (✡) 16:48, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

@GeoO, արաբերենում «ե» տառ չկա, և հայ աաբագիտության մեջ առհասարակ ընդունված չէ նման բանը: Որպես օնլայն օրինակ միայն սա գտա՝ ԵՊՀ-ում տպարգրված: Մուհամմեդ, Նեջդ, Կահիրե և նմանատիպ այլ անվանումները սխալ են, մեծ մասը՝ ռուսերենից փոխառված: --Հայկ (արաբագետ) 16:55, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Hayk.arabaget, եթե ընկնենք այս կամ այն լեզվում այս կամ այն տառերի բացակայության հետևից, շատ հեռուն կգնանք։ Հարցնում եմ՝ համազոր այլ վստահելի աղբյուր կա՞ անվանափոխման համար, թե՞ չէ։ --ջեօ (✡) 17:01, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
ՀՀ ԳԱԱ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, 4-րդ հատոր՝ էջ 40, 174, 175, 180: ԵՊՀ հրատարակված հոդվածների ժողովածու, Իրաքում ՄԱԿ-ի աջակցության ծառայություն, Րաֆֆի, Ազատություն ռադիոկայան՝ [1], a1plus՝ [2], Ամերիկայի ձայն՝ [3] և շատ այլ կարևոր հոդվածներ ու գրքեր: --Հայկ (արաբագետ) 17:57, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Hayk.arabaget, հրաշալի։ Հիմա քննարկման երկու թեմա ունենք. 1) անվանափոխել էիր նախքան աղբյուրները գտնե՞լը, 2) նշածդ աղբյուրները համազո՞ր են ՀՍՀ-ին։ --ջեօ (✡) 21:20, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@GeoO, տպավորությունս այնպիսին է, որ ոստիկանական բաժանմունքում ենք, և դու հարցաքննում ես ինձ. տոնդ ինձ դուր չի գալիս ընդհանրապես: Հիմա ես կանեմ այստեղի վերջին գրառումս՝ անկախ քո հետագա պատասխանից: Այն, որ քաղաքի անունը Քարբալա է և վերջ, դա ես որպես արաբագետ ու լեզվաբան եմ քեզ ասում, աղբյուր ուզեցիր՝ գտա ու տվեցի քեզ՝ քո հարցից հետո: Եթե այսքանից հետո պետք է հավասարարժեքություն փնտրես 70-ականների ՀՍՀ-ի ու ժամանակակից հրատարակությունների միջև՝ քո գործն է: Դեմ ես անվանափոխմանը՝ քննարկում բացիր սա էլ հետ շրջիր, իսկ ես չեմ մասնակցելու: --Հայկ (արաբագետ) 13:26, 16 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Hayk.arabaget, տպավորությունդ սխալ է։ Ցանկանում եմ հասկանալ՝ առանց աղբյուր ունենալու ես անվանափոխել, թե չէ. դժվա՞ր հարց եմ տալիս։ Եթե առանց աղբյուր ունենալու ես անվանափոխել, հարցեր են առաջանում։ Բացի այդ, ոլորտի մասնագետ լինելը, տվյալ՝ նկատի ունեմ վերնագրի պարագայում, էական նշանակություն չունի, քանի որ խորը մասնագիտական հարցեր չենք քննարկում։ Վիքիպեդիան ունի իր հստակ կանոնները, որոնց վերաբերյալ ես և դու գիտենք, բայց արաբերեն հոդվածների վերաբերյալ ունես հստակ տարբերվող վերաբերմունք, որի վերաբերյալ այստեղ շատ ենք քննարկել։ Ցայտուն օրինակը Մուհամմեդ Ալի հոդվածն է, որի վերնագիրը, արաբագետներին լսելու պարագայում, կդառնար Մուհամմադ Ալի։ Բացի այդ, ևս մեկ նկատառում. անընդունելի եմ համարում անվանափոխելու և անհամաձայնության հանդիպելու դեպքում օգտագործել «համաձայն չես, անվանափոխման ներկայացրու», կոպիտ ասած, ռազմավարությունը։ Նույն սկզբունքով բոլորը կարող են վերցնել և անվանափոխել հոդվածներ, անհամաձայնության հանդիպելու դեպքում էլ ասել՝ «քննարկում բացեք, անվանափոխեք»։ --ջեօ (✡) 14:00, 16 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Return to "Քարբալա" page.