Անճշտություններ պարունակող հոդվածի շուրջ օժանդակության հարցում խմբագրել

Բարև ձեզ,

Ստամբուլյան կոնվենցիային վերաբերվող վիքի էջում առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև մանիպուլյատիվ բովանդակություն պարունակող նյութերի հղումներ։

Մասնավորապես․ - Նշվում է որ «Մի շարք երկրներում Ստամբուլյան կոնվենցիան հայտարարել են հակասահմանադրական»։ Սա սխալ է, այդպես արել է միայն մեկ երկիր՝ Բուլղարիան։ - նշվում է․ «Մի շարք քաղաքական, պետական գործիչներ հայտարարել են, որ այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, ներդնում է «երրորդ սեռ» ունենալու գաղափարը»։ Սա հավասարակշռված տեղեկություն չէ․ հայտնի է, որ «երրորդ սեռ» բառակապակցությունը բացակայում է կոնվենցիայի տեքստից, սակայն հանդիսանում է դրա շուրջ ծավալվող մանիպուլյատիվ քննարկումների մաս։ - Վերը նշված հայտարարությունը ուղեկցվում է հղումներով, որոնք տանում են անճշտություններ պարունակող նյութերին հայկական մամուլում։ Ընդ որում, «Ծանոթագրությունների» 2-րդ և 5-րս հղումները նույն տեքստի վերատպումներն են «Թերթ․am» և «News.am» կայքերում։ Տեքստը հանդիսանում է opinion piece՝ Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի ֆեյսբուքյան ստատուսի վերատպումն է։

Ես փորձել եմ խմբագրել և հոդվածից հեռացնել խնդրահարույց պնդումները՝ համապատասխան տեղում նշելով հեռացնելուս պատճառը։ Սակայն մի քանի օր հետո ուրիշ խմբագիր ետ է բերել նույն նախադասությունները։

Խնդրում եմ արձագանքել կամ օգնել լուծել հոդվածի շուրջ ծագած խնդիրը։

Շնորհակալություն։

ՀԳ Կոնվենցիայի անգլերեն վիքիի էջում (կրում է կոնվենցիայի պաշտոնական անունը) առկա է առանձին հատված դրա շուրջ շահարկումների մասին ( https://en.wikipedia.org/wiki/Convention_on_preventing_and_combating_violence_against_women_and_domestic_violence ):

--Karina ghazaryan (քննարկում) 12:09, 12 Օգոստոսի 2019 (UTC) Կարինե Ղազարյան (մասնակցի էջը՝ Karina ghazaryan)Պատասխանել

Ողջույն հարգելի Karina ghazaryan։ Շնորհակալություն քննարկումը բացելու համար։ Նայելով հոդվածի պատմությունը, կարծում եմ, Ձեր հարցադրումների առթիվ խոսք կունենա Gardmanahay մասնակիցը։ Ժամանակ ունենալու դեպքում ինքս նույնպես կուսումնասիրեմ։ --Ավետիսյան91 (քննարկում) 12:19, 12 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Հարգելի Karina ghazaryan, շնորհակալություն Վիքիպեդիայի բովանդակությամբ անհանգստանալու համար։ Եթե հակասահմանադարական է հայտարարել միայն Բուլղարիան, կարող եք այդ նախանդասությունը փոխել «Բուլղարիան Ստամբուլյան կոնվենցիան հայտարարել է հակասահմանադրական»։ Իսկ երկրորդ կետը ամբողջությամբ հանրագիտարանային է և փոփոխության կարիք չունի. այնտեղ չի նշվում, որ դա բացարձակ ճշմարտություն է, պարզապես ասվում է, որ որոշ քաղաքական ուժեր նման կարծիք ունեն (կարծիքի ճիշտ կամ սխալ լինելը այդ ուժերի խնդիրն է), չեզոքությունը պահելու համար բոլոր կողմերի կարծիքները պետք է նշվի։ Ամեն դեպքում, հոդվածը Հայերեն Վիքիպեդիայում է ոչ թե Հայկական Վիքիպեդիայում, հետևաբար առաջարկում եմ «Հայաստանը և Կոնվենցիան» բաժինը ամբողջությամբ հեռացնել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:22, 12 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Karina ghazaryan, Ձեր կողմից վիճելի համարվող պարբերությունը հետևյալն է՝ (մեջբերում) «Մի շարք երկրներում Ստամբուլյան կոնվենցիան հայտարարել են հակասահմանադրական: Բուլղարիայի Սահմանադրական դատարանը այդ պայմանագիրը պաշտոնապես ճանաչել է որպես հակասահմանադրական»: Երկու նախադասությունն էլ հիմնված են աղբյուրների վրա և ճիշտ են: Առաջին նախադասությունից հստակ է, որ մի շարք երկրներում այն հայտարարվել է հակասահմանադրական: Օրինակ Հայաստանում մի շարք ուժերի կողմից այն հայտարարվել է հակասահմանադրական, իսկ Բուլղարիայում նույնը տեղի է ունեցել արդեն պետական մակարդակով: Երկրորդ նախադասության մեջ արդեն մանրամասն է ներկայացվում, որ Բուլղարիայում կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչվել (պաշտոնապես, պետության կողմից): 1-ին նախադասության մեջ նշված չէ, որ մի շարք երկրներ պաշտոնապես այն հակասահմանադրական են ճանաչել: Ոչ մի կեղծ կամ մոլորեցնող տեղեկատվություն չկա նշված պարբերության մեջ: Հոդվածում նշված «երրորդ սեռ»-ի մասին տեղեկատվությունը ապահովում է բովանդակության բազմակողմանիությունն ու անաչառությունը. կա մասշտաբային բնույթ կրող պնդում «երրորդ սեռ»-ի վերաբերյալ, կան դրա մասին բազմաթիվ աղբյուրներ, ուրեմն հոդվածում պետք է գրել այդ մասին: Կոնվենցիայի տեքստից «երրորդ սեռ» արտահայտության բացակայությունը դեռևս չի նշանակում, որ չկա հասարակական-քաղաքական լայնաշերտ պնդում այդ մասին: Իմ կարծիքով, երբ Դուք նման քննարկումները որակում եք Ձեր բառերով ասած «մանիպուլատիվ»՝ այդպիսով ուղղակի կամ անուղղակի կերպով ընդունում եք, որ ունեք կողմնակալ ընկալում քննարկվող թեմայի վերաբերյալ: Նշել եք, որ Ձեր (ըստ Ձեզ) պատճառաբանված խմբագրումները հետ են շրջվել: Այո, հետ են շրջվել հենց իմ կողմից: Դուք Ձեր խմբագրման պատճառ եք նշել հետևյալը՝ «Հոդվածից հեռացվել են քաղաքական դիրքորոշմամբ պայմանավորված հայտարարություններ, մասնավորապես ՀՀ սահմանադրությանը հակասելու և այն մի շարք երկրների կողմից հակասահմանադրական ճանաչելու մասին»: Աղբյուրներով հիմնված ջնջումների վերաբերյալ մասսամբ ասեցի, իսկ անվանման վերաբերյալ գրել եմ հետշրջման իմ պատճառաբանության մեջ: Առավել մանրամասն ծանոթանալու համար կառաջարկեմ ընթերցել Վիքիպեդիայի հոդվածների անվանում կանոնակարգը: Ինչ վերաբերում է Ձեր այն պնդմանը, թե Անգլերեն Վիքիպեդիայում հոդվածն ունի այլ անվանում, ապա այդ հանգամանքը Հայերեն Վիքիպեդիայի համար հիմք չէ, քանի որ Հայերեն Վիքիպեդիան գործում է իր ներքին կանոնակարգերով:--Գարդմանահայ (քննարկում) 17:59, 12 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի ԱշոտՏՆՂ, Ձեր գրած «...Հայերեն Վիքիպեդիայում է ոչ թե Հայկական Վիքիպեդիայում» պնդումը անհասկանալի է (հոդվածի բովանդակության մասով), խնդրում եմ պարզաբանեք:--Գարդմանահայ (քննարկում) 18:01, 12 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Գարդմանահայ ջան, աշխարհում մոտ 200 երկիր գոյություն ունի, ես բոլոր երկրների համար «Երկրի անուն և Կոնվենցիան» բաժին ստեղծելու իմաստ չեմ տեսնում։ Միայն այն, որ հայերենը Հայաստանի պաշտոնական լեզուն է, ինձ համար Հայաստանը առանձնանցնելու բավարար հիմք չէ։ Եթե Հայաստանի և կոնվեցիայի մասին իրոք շատ ասելու բան կա, առաջարկում եմ նոր հոդված ստեղծել։ Եթե շատ ասելու բան չկա, առաջարկում եմ այս հոդվածում ցանկ ստեղծել, որտեղ կներկայացվի տարբեր երկրներում կարգավիճակի մասին, կամ պարզապես հեռացնել այդ բաժինը։ Նման բաժիններ կան ասենք Հայկական հանրագիտարանում, բայց Հայերեն Վիքիպեդիայում կարիք չկա. այս հանրագիտարանը պարզապես հայերեն լեզվով է, այսինքն նյութի թարգմանությունը պետք է ակտուալ լինի ցանկացած երկրում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:16, 12 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Աշոտ ջան, դու նորից շփոթում ես հայերեն և հայկական խոսքերը :) Մեզ մոտ ընթունելի է (և ինձ ինպես կարդացողի նախընտրելի է) կարդալ կոնվենցիայի և Հայաստանի հարաբերությունների մասին։ Տեղեկություններ պետքէցուցադրել ոչ թե ջնջել։ մեզ մոտ նաև ընթունելի տիեզերքի ցանկացաց երկրի և կոնվենցիայի մասին գրել։ - Kareyac (քննարկում) 11:54, 16 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Բարի երեկո,

Հարգելի ԱշոտՏՆՂ, համաձայն եմ Հայաստանը և կոնվենցիան հատվածը ջնջելու հետ։

Հարգելի Գարդմանահայ, չգիտեմ, թե որոնք են «Հայերեն Վիքիպեդիայի ներքին կանոնակարգերը» որ տարանջատում են այն ընդհանուր վիքիից։

Ձեր տրամաբանությամբ աշխարհի բոլոր երկրները ճանաչում են ԼՂՀ-ն, որովհետև բոլորում էլ մի հոգի կգտնենք, որ իր անձնական, ոչ պաշտոնական տեսանկյունից կճանաչի։ Երբ ասվում է՝ երկիրը ճանաչել է/հայտարարել է/ընդունել է, հասկացվում է միմիայն պաշտոնական մակարդակը։ Հետևաբար, ձեր գրածն էլ, բացատրությունն էլ մոլորեցնող են։

Ավելին, այս քննարկումը ես սկսել եմ, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ մենք երկուսս տարակարծիք ենք՝ ես ջնջելու եմ, դու ավելացնելու։ Այս անվերջ շարքից խուսափելու համար կխնդրեմ մյուս խմբագիրներին ծանոթանալ նյութին և օժանդակել հոդվածը անաչառ և հավասարակշռված տեղեկություններով համալրենք։

Եթե դա կօգնի, ստորև դնում եմ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի հոդված, որտեղ կարճ բացատրվում է ինչ է կոնվենցիան և ինչ քննարկումներ կան դրա շուրջ։ Հոդվածը իմ հեղինակածն է, եթե կարիք կա ավելի չեզոք տվյալների Եվրոպայի Խորհուրդը հատուկ փոքր բրոշուր ունի Կոնվենցիայի շուրջ ծագող հարցերի մասին։

https://media.am/istanbul-convention-6-facts?fbclid=IwAR2HY11u_5sxhbUDY3Fs0pZcnOW-982RczI0z5VFjX8rLFMiHKMG6RY8QS0

ԵԽ բրոշուրը՝ https://rm.coe.int/prems-122418-gbr-2574-brochure-questions-istanbul-convention-web-16x16/16808f0b80

Շնորհակալություն։

--Karina ghazaryan (քննարկում) 19:45, 12 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Համաձայն չեմ Կարինայի և Աշոտի հետ։ Ճիշտ է, որ Վիքին ոչ թե հայկական է, այլ հայերեն հանրագիտարան է, սակայն Հայերեն Վիքիպեդիայի հիմնական ընթերցողների մեծամասնությունը հայեր են, իսկ մենք փորձում ենք ներկայացնել այն բոլոր թեմաները, որոնք անհրաժեշտ և հետաքրքիր կլինեն Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին։ Եթե շարժվենք ձեր նշած տրամաբանությամբ պետք է «Ռուսաստան» հոդվածից ամբողջությամբ հեռացնենք «Հայերը Ռուսաստանում» ենթավերնագիր, կամ օրինակ «Երկրորդ համաշխարհային պատերազմ» հոդվածից՝ «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին» ենթավերնագիրը, որը, ըստ իս անընդունելի է։ --Nooberella (քննարկում) 15:20, 13 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Հարգելի Karina ghazaryan, Հայերեն Վիքիպեդիան ունի իր կանոնակարգերը, որոնք կարող են համընկնել այլ լեզուներով վիքիպեդիաների կանոնակարգերին, կարող են և չհամընկնել: Բոլոր վիքիպեդիաները առաջնորդվում են Վիքիպեդիայի Հինգ սյուներով, որոնք նույնն են բոլոր վիքիպեդիաներում, սակայն դրանցից բացի կան կանոնակարգեր, որոնք ինչպես արդեն նշեցի, հնարավոր է ունենան տարբեր նշանակություն և կիրառելիության չափանիշներ: Դուք քննարկում եք հոդված, որը գտնվում է Հայերեն Վիքիպեդիայում: Ցանկանում եք անվանումը փոխել, ես էլ հստակ նշել եմ, թե ինչ պատճառով իրավունք չունեք փոխել անվանումը: Ուզում եք անտեսե՞լ Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգը:--Գարդմանահայ (քննարկում) 17:34, 13 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Արցախի Հանրապետության (Ձեր գրածով՝ ԼՂՀ) վերաբերյալ համեմատականը անհասկանալի է: Մանրամասնեք կամ եթե ցանկանում եք Արցախի Հանրապետություն հոդվածից խոսենք, ապա առաջարկում եմ քննարկում բացել համապատասխան հոդվածի քննարկման էջում: Ինչ վերաբերում է Ձեր գրած հետևյալ նախադասությանը՝ «Ձեր տրամաբանությամբ աշխարհի բոլոր երկրները ճանաչում են ԼՂՀ-ն, որովհետև բոլորում էլ մի հոգի կգտնենք, որ իր անձնական, ոչ պաշտոնական տեսանկյունից կճանաչի: Երբ ասվում է՝ երկիրը ճանաչել է/հայտարարել է/ընդունել է, հասկացվում է միմիայն պաշտոնական մակարդակը։ Հետևաբար, ձեր գրածն էլ, բացատրությունն էլ մոլորեցնող են», ապա խնդրում եմ պարզաբանեք այն գրելու Ձեր նպատակը: Այն գրելով ցանկաացել եք ինձ վիրավորե՞լ՝ ինձ ներկայացնելով սխալ տրամաբանող մարդ, թե՞ այլ նպատակ ունեիք:--Գարդմանահայ (քննարկում) 17:34, 13 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Ձեր հետևյալ գրածի վերաբերյալ՝ (մեջբերում) «Ավելին, այս քննարկումը ես սկսել եմ, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ մենք երկուսս տարակարծիք ենք՝ ես ջնջելու եմ, դու ավելացնելու։ Այս անվերջ շարքից խուսափելու համար կխնդրեմ մյուս խմբագիրներին ծանոթանալ նյութին և օժանդակել հոդվածը անաչառ և հավասարակշռված տեղեկություններով համալրենք»: Կրկին հայտնեմ Ձեզ, որ Հայերեն Վիքիպեդիայում կա կանոն, որը կանոնակարգում է այն խմբագրական հարաբերությունները, որը Դուք նշեցիք, այսինքն՝ մեկը ջնջի, մյուսը հետ շրջի: Եթե Դուք մտնեք խմբագրական պատերազմի մեջ, ապա ադմինիստրատորի դրոշակ ունեցող մասնակիցները ստիպված կլինեն Ձեր նկատմամբ կիրառել պատժիչ միջոց (արգելափակում): Նշված նախադասության մեջ այլ մասնակիցների կոչ եք անում օժանդակել հոդվածը անաչառ ու հավասարակշռված տեղեկություններով համալրելուն: Ձեր ասածից հասկացվում է, որ կա՛մ Դուք եք մինչ այս կողմնակալ ու անհավասարակշիռ ավելացրել հոդվածում, կա՛մ ես: Ո՞ւմ նկատի ունեք:--Գարդմանահայ (քննարկում) 17:34, 13 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Ցանկանում եմ հստակ նշել, որ Ստամբուլյան կոնվենցիան ինձ գրեթե չէր հետաքրքրում, ես որևէ ցանկություն չունեի այն կարդալ կամ առավել ևս ուսումնասիրել, սակայն Ձեր բացած քննարկումից հետո ստիպված եմ: Որևէ մեկը կարող է հիմնավորի, որ ես կողմնակալ դիրք եմ զբաղեցնում այս հարցում կամ հետաքրքրությունների կոնֆլիկտ ունեմ հոդվածի առարկայի հետ: Եթե կա, ապա առաջարկում եմ հստակ հիմնավորված դիրքորոշում արտահայտել: Եթե չկա, ապա կներեք, բայց ստիպված կլինեմ Ձեզ կոչ անել դադարեցնել իմ հասցեին անհիմն արտահայտություններ անելուց: Կողմնակալության վերաբերյալ նույնը չեմ կարող ասել Ձեր մասին: Դուք Ձեր գրածով հստակ ապացուցեցիք, որ կողմնակալ դիրքորոշում ունեք հոդվածի առարկայի վերաբերյալ: Հայտնել եք, որ այս հոդվածը Դուք եք գրել: Ձեր հեղինակած հոդվածից 3 միմյանց հաջորդող միտք մեջբերեմ, որոնց նրբանկատ համադրությունից ակնհայտ կողմնակալության «հոտ է գալիս»: Ահա այդ մեջբերումները՝ «Կոնվենցիան հաճախ է դառնում ապատեղեկատվության և մանիպուլացիայի առարկա», «Չնայած դրա հստակ նշված նպատակներին, մի շարք կրոնական և ծայրահեղ պահպանողական խմբավորումներ կեղծ տեղեկություններ են տարածում Ստամբուլյան կոնվենցիայի և հատկապես կոնվենցիայի տեքստում ներառված «գենդեր» հասկացության վերաբերյալ», «Կոնվենցիայի քննադատությանը միացել է Հայ առաքելական եկեղեցին, քաղաքական և հասարակական գործիչներ»:--Գարդմանահայ (քննարկում) 17:34, 13 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Ինչ վերաբերում է հոդվածից Հայաստանի մասին գրված հատվածը հեռացնելուն, ապա հարգելի Nooberella-ի մեկնաբանությունը միանգամայն տեղին է հարցադրումներ է կատարել, որոնց պատասխանները ես նույնպես ակընկալում եմ ստանալ Հայաստանին առնչվող հատվածը հեռացնելուն կողմ արտահայտվողներից:--Գարդմանահայ (քննարկում) 17:40, 13 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել


Հարգելի Nooberella, ընդունում եմ ձեր ասածը, բայց այս պահին այդ բաժնում չկա անաչառ տեղեկություն։ Մեր քննարկումը բացելուց հետո նաև Ծանոթագրույթուններն են Գարդմանահայ մասնակցի կողմից համալրվել Կոնվենցիայի մասին միակողմանի, ոչ հավասարակշրված և բավականին մանիպուլյատիվ տեղեկություն պարունակող հղումներով։ Ստամբուլյան կոնվենցիան մի քանի երկրներում, այդ թվում Հայաստանում, դարձել է շահարկումների առիթ պահպանողական շրջանակներում և հայտնվել է քաղաքական պայքարի կիզակետում, չնայած որ դա սոսկ իրավական փաստաթուղթ է։ Հայկական ԶԼՄ-ները, օրինակ, Civilnet-ը կամ Media.am-ը, ստուգել են կոնվենցիայի շուրջ շրջանառվող լուրերը, Պետական մարմինները ելույթներ և հայտարարություններ են հրապարակել կոնվենցիայի մասին, ինչու չպետք է այդ՝ հայտնի և վստահելի աղբյուրների տեղեկությունը լինի Ծանոթագրություններում՞ Ներկայացնել կոնվենցիայի քննադատների տեսակետը հոդվածում ուղղակի որովհետև խմբագիրներից մեկը խիստ քննադատաբար է տրամադրված կոնվենցիայի նկատմամբ, կարծում եմ, ճիշտ չէ։

Հարգելի Գարդմանահայ, ինչպես վերը նշել է, մեր բանավեճը արդյունավետ չեմ համարում, դրա համար կուզեի լսել ուրիշ խմբագրերին։ Շնորհակալություն։

--Karina ghazaryan (քննարկում) 20:29, 13 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Nooberella և Գարդմանահայ, հայկական թեմայով բաժնի հարցը ավելի մեծ քննարկման թեմա է, եթե ցանկություն ունեք (ես որ հավես չունեմ ։Դ), առաջարկում եմ այդ քննարկումը (բոլոր հոդվածների վերաբերյալ, ոչ թե հենց այս) տեղափոխել խորհրդարան (ես անձամբ կողմ եմ և՛ այս, և՛ Nooberella-ի նշած այլ հոդվածներում համապատասխան բաժինների հեռացմանը)։ Հարգելի Karina ghazaryan, խնդրում եմ փորձեք ընդունել, որ հոդվածում պետք է տեղ գտնեն բոլոր տարածված կարծիքները, թեկուզ եթե դրանք սխալ են։ Եթե կարծում եք, որ այս պահին հոդվածը միակողմանի է, խնդրում եմ ավելացնել մյուս կողմի կարծիքը՝ օգտվելով վստահելի աղբյուրներից։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:51, 13 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Ինձ թվումա պետքա ամեն դեպքում Խորհրդարանում քննարկվի եդ հարցը Աշոտ ջան, կներես որ քեզ անհավես քննարկուների մեջ եմ գցում ։Դ, բայց կարծում եմ կարևոր թեմայա մեր վիքիի համար։ Իսկ ինչ վերաբերվումա քննարկման բուն նյութին, ապա հոդվածը նայելիս մի քանի բան նկատեցի։ Նախ «Մի շարք երկրներում Ստամբուլյան կոնվենցիան հայտարարել են հակասահմանադրական» նախադասությունը միայն հիմնվում է այս աղբյուրի վրա, եթե կան այլ աղբյուրներ խնդրեմ ավելացնել, քանի որ իրոք վիճելի է այս փաստը։ Միայն Բուլղարիան է այն ճանաչել որպես հակասահմանադրական։ Նույն նախասաության վրա դրված էր երկու այլ ծանոթագրություններ, որոնց մեջ այնպիսի նախադասություն չգա, որոնք աղբյուր կծառայեին այդ նախադասության համար, այդ պատճառով տեղափոխել եմ այդ աղբյուրները։ Որպեսզի նախադասությունը ճիշտ իմաստ արտահայտի կարող ենք շարադրել այսպես «Մի շարք երկրներում գործող տարբեր կազմակերպությունների կողմից այն ճանաչվել է հակասահմանադրական։» կամ «Տարբեր երկրների բնակչության մի մասի կողմից այն ճանաչվել է հակասահմանադրական։»։--Nooberella💬 07:44, 14 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Հարգելի Աշոտ, հետևեցի ձեր խորհրդին և համալրեցի հոդվածը։ Համալրումը հիմնված է միմիայն պաշտոնական աղբյուրների և ինստիտուցիոնալ, հայտնի ԶԼՄ-ների հոդվածների (և որ թե opinion piece-երի) վրա։ Նաև կուզեի արձագանքել, որ կարժում եմ ցանկացած հանրագիտարան - էլեկտրոնային թե ոչ - պիտի չտարածի սխալ տեղեկություն, հատկապես երբ բարձրաձայնվում և քննարկվում է, որ տեղեկությունը սխալ է։ Ես հատակ ապացույցներ եմ բերում, որ հոդվածը պարունակում է սուտ պնդումներ, հղում է անում ֆեյսբուքյան ստատուսի ու նույն ստատուսի վերատպման վրա։ Դրա պատճառով կուզեի ընդգծել, որ այո տեսակետները տարբեր են, բայց իրականությունը, այնուամենայնիվ, մեկն է։ Հուսով եմ, որ հայերեն վիքիպեդիայի բոլոր խմբագրերը միշտ կջանան տարածել վստահելի և ստուգված տեղեկություն` անկախ իրենց անձնական վերաբերմունքից։ Հարգելի Nooberella, այո, նաև Ծանոթագրություններում ամեն դեպքում չպիտի ինչ ասես լինի։ Կներեք մանրամասն չգիտեմ կանոնադրությունը այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալ եմ բոլոր խմբագիրներին քննարկման համար։ Karina ghazaryan (քննարկում) 08:26, 14 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Ես կխնդրեմ մասնակիցներին քննարկումը կենտրոնացնել միայն տվյալ հոդվածի շուրջ, զերծ մնալ անձնական բնույթի պիտակումներից, միմյանց կողմնակալության կամ մանիպուլացիայի մեջ չմեղադրել, խոսել միմիայն հարգալից և փաստերի լեզվով: Կուզենայի նաև նշել, որ մյուս հոդվածներում որևէ չափանիշի առկայությունը հիմք չէ, որպեսզի շարժվենք նույն տրամաբանությամբ: Ինչ վերաբերվում է կոնկրետ հոդվածին, գտնում եմ, որ Աշոտը ճիշտ է, պետք է գրված լինի չեզոք ոճով, ներկայացվի բոլոր նշանակալի տեսակետները` անպայման նշելով, որ դա այս կամ այն գործիչի կամ կազմակերպության տեսակետն է, այլ ոչ թե ներկայացվի որպես իրողություն: Ընթերցողին պետք է հնարավորություն տրվի թացը չորից տարբերել: Միակողմանի, չստուգված, ոչ վստահելի տեղեկատվությունը պետք է հեռացնել:--Սամվելքննարկում 09:13, 14 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի ԱշոտՏՆՂ և Samo04, շնորհակալ եմ քննարկումը կառուցողական ընթացքից չշեղվելու ձեր կոչի համար:--Գարդմանահայ (քննարկում) 18:36, 15 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Nooberella, Ձեր նշած առաջին նախադասության աղբյուրների վերաբերյալ մի քանի դիտարկում կատարեմ: 1-ին նախադասությունից հանել եք այս աղբյուրը: Ո՞րն է պատճառը, Չէ՞ որ այնտեղ հստակ գրված է, որ Բուլղարիայում կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչվել այդ երկրի համապատասխան կառույցի կողմից, այսինքն «մի շարք երկրներում»-ի մեջ է մտնում նաև այդ կառույցը: Այս աղբյուրը պետք է նախ և առաջ դնել քննարկվող պարբերության առաջին նախադասության դիմաց, որտեղ որ եղել է նախքան Ձեր տեղափոխումը: Այդպես պետք է լինի, քանզի հոդվածում ՀՀ Արդարադատության նախկին նախարարը պնդում է, որ կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այնպես որ կսպասեմ Ձեր պատասխանին, որից հետո կա՛մ կվերականգնեմ Ձեր ջնջած աղբյուրը, կա՛մ կընդունեմ ջնջման իսկությունը: Այդ թեմայով առավել մանրամասն վերևում իմ գրության մեջ (ուղղված Karina ghazaryan-ին) արդեն անդրադարձել եմ, որը մնաց անպատասխան: Ամեն դեպքում շնորհակալություն կառուցողական առաջարկի համար, որն ուղղված էր քննարկվող նախադասությունը փոքր ինչ փոխելուն, բայց միևնույն ժամանակ իմաստը պահպանելուն և չեզոքության պահպանմանը:--Գարդմանահայ (քննարկում) 18:36, 15 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Հարգելի Գարդմանահայ ջան, այսինքն եթե Բուլղարիան և/կամ նրա որևէ կառույց Ստամբույլան կոնվենցիան համարել են հակասահմանադրական, ապա դա նշանակում է, որ «մի շարք երկրներում» այն համարվու՞մ է հակասահմանադրական։ Ուղղեք ինձ եթե սխալ եմ հասկացել Ձեզ։ Իսկ ինչ վերաբերվում է Ձեր նշած մյուս աղբյուրին, ապա ես այն չեմ տեղափոխել։ Ես տեղափոխել եմ միայն այս երկու աղբյուրները (1, 2)։ Շնորհակալություն։ --Nooberella💬 19:23, 15 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Nooberella ջան, քննարկվող նախադասության դիմաց նշված աղբյուրներում խոսվում է Բուլղարիայի և Հայաստանի մասին, այսինքն 2 երկիր: Այսինքն այն լիավոին տեղավորվում է «մի շարք երկրներ» արտահայտության մեջ: Եթե Ձեր կարծիքով 2 երկիրը բավարար չէ, որպեսզի այդ նախադասությունը մնա: Այլ երկրների անուննե՞ր են պետք: Այո, հենց այդ 2 աղբյուրների մասին է խոսքը:--Գարդմանահայ (քննարկում) 19:58, 15 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան համաձայն կլինեի եթե Հայաստանը պաշտոնապես ճանաչած լիներ որ կոնվենցիան հակասահամադրական է, բայց հենց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է որ այն լիովին սահմանադրական է։ Բայց չեմ ցանկանում բառախաղի հետևից ընկնել, եթե ցանկանում եք ավելացրեք աղբյուրը, ուղակի այստեղ պաշտոնապեսի և ոչ պաշտոնապեսի հարցն է։ Գուցե նշե՞նք նախադասության մեջ, որ որոշ երկներում այն ոչ պաշտոնապես է համարվել հակասահամանդրական։ --Nooberella💬 20:08, 15 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Nooberella ջան, տվյալ նախադասության մեջ նշված չի, որ պաշտոնապես է ճանաչվել հակասահմանադրական: Այնուամենայնիվ, կսպասեմ քննարկման ավարտին և մեր քննարկման հիման վրա կկատարեմ որոշակի փոփոխություններ:--Գարդմանահայ (քննարկում) 20:18, 15 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Հարգելի Karina ghazaryan, նախ և առաջ դադարեցրեք կրկնել այն միտքը, թե քննարկումը իմ կարծիքը լսելու համար չեք բացել: Յուրաքանչյուր խմբագիր իրավունք ունի մասնակցել ցանկացած հոդվածի քննարկման էջում ծավալված քննարկմանը և արտահայտել իր դիրքորոշումը: Խիստ ոչ կառուցողական է, երբ քննարկումը դեռ չավարտված քննարկման մասնակից կողմերից մեկի կողմից հոդվածում կատարվում է էական փոփոխություն: Եթե բացել եք քննարկում, ապա բարի եղեք սպասել դրա ավարտին, այսինքն՝ քննարկման արդյունքում ձևավերված եզրակացությանը, որի հիման վրա նոր կարելի է հոդվածում կատարել փոփոխություններ: Խնդրում եմ հոդվածը բերել քննարկումը բացելու ժամանակ ունեցած տեսքին կամ առնվազն Nooberella մասնակցի խմբագրման վերջին տարբերակին: Երբ քննարկումը կավարտվի, կլինի որոշում, այն ժամանակ էլ պետք է կատարել համապատասխան փոփոխությունները:--Գարդմանահայ (քննարկում) 20:19, 15 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Հարգելի Karina ghazaryan, ինչո՞ւ չեք պատասխանում վերևում Ձեզ ուղղված իմ հակափաստարկներին, հարցերին և դիտարկումներին: Այնտեղ Ձեր պնդումների հակափաստարկներն են հիմնավորումներով: Կա՛մ փաստերով մերժեք դրանք, կա՛մ ընդունեք, որ սխալ մոտեցում եք ցուցաբերում այս հարցում: Ես սպասում եմ Ձեր արձագանքին վերևում իմ գրածների վերաբերյալ: --Գարդմանահայ (քննարկում) 20:19, 15 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Հիմա անդրադառնամ քննարկման մասնակիցներին անտեսելուց հետո հոդվածում Ձեր կատարած փոփոխություններին: Այստեղ ավելացրել եք մի ամբողջ բաժին, որի վերնագիր եք դրել հետևյալը՝ «Մեղադրանքներ Կոնվենցիայի դեմ շահարկումների մեջ»: Ի՞նչ է նշանակում Ձեր գրած վերնագիրը, ի՞նչ նկատի ունեք: Ձեր ավելացրած բաժնում գրել եք, որ Եվրոպայի Խորհուրդը կոնվենցիայի վերաբերյալ հայտարարություն է տարածել (այդ նախադասությունը ձևակերպելով այնպես, որ կոնվենցիան քննադատողները բացասական լույսի ներքո ընկալվեն ընթերցողի մոտ): Ահա այդ նախադասությունը՝ «2018 թվականի դեկտեմբերին Եվրոպայի խորհուրդը հայտարարություն տարածեց, ըստ որի Ստամբուլյան կոնվենցիան տարբեր երկրներում դառնում է շահարկումների և մանիպուլյացիայի առարկա։ Խորհուրդը հրապարակեց կոնվենցիայի շուրջ հաճախ ծագող հարցեր և պատասխաններ պարունակող գրքույկ, որտեղ մասնավորապես նշվում է»: Եվրոպայի Խորհրդի հայտարարությունը գրել եք, որից հետո նշել հետևյալը՝ «Հայաստանում նույնպես Կոնվենցիան դեմ արտահայտվեցին Հայ առաքելական եկեղեցին, հասարակակն կազմակերպություններ և գործիչներ։ Հայտարարությունները և հանրային քննարկումը զուգորդվեց չստուգված և սխալ տեղեկությունների տարածմամբ»: Ըստ Ձեզ՝ Ձեր գրածը անաչառ, չեզոք տեղեկատվությո՞ւն է: Իհարկե ոչ. Ձեր գրածը մի կողմի ակնհայտ պաշտպանություն է և մյուս կողմի քննադատություն (իսկ ավելի ճիշտ մյուս կողմին բացասական երանգներով ներկայացնել ի հակադրություն կոնվենցիան պաշտպանողներին դրական ֆոնի ներքո ներկայացնելուն): Ինչո՞ւ չեք գրել Հայ առաքելական եկեղեցու հայտարարությունը, թեկուզ փոքր հատված, որպեսզի պահպանվի դեմ կողմերի հավասարակշռությունը: Ինչ վերաբերում է այդ բաժնի աղբյուրներին, ապա դրանք նույնպես կողմնակալ բնույթի տեղեկատվություն են հաղորդում: Աղբյուրներից մեկը media.am կայքում Ձեր հեղինակած հոդվածն է: Վերևում հստակ անդրադառձ եմ կատարել Ձեր այդ հոդվածին և հիմնավորել, որ այն խիստ կողմնակալ աղբյուր է: Առայժմ հակափաստարկ չի եղել: Ահա Ձեր հեղինակած այդ հոդվածից փոքր մեջբերումների համադրություն՝ «Կոնվենցիան հաճախ է դառնում ապատեղեկատվության և մանիպուլացիայի առարկա», «Չնայած դրա հստակ նշված նպատակներին, մի շարք կրոնական և ծայրահեղ պահպանողական խմբավորումներ կեղծ տեղեկություններ են տարածում Ստամբուլյան կոնվենցիայի և հատկապես կոնվենցիայի տեքստում ներառված «գենդեր» հասկացության վերաբերյալ», «Կոնվենցիայի քննադատությանը միացել է Հայ առաքելական եկեղեցին, քաղաքական և հասարակական գործիչներ»: Մյուս աղբյուրը eurasianet.org կայքի այս հոդվածն է, որտեղ Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ նախադասությունը նույնպես ակնհայտ կողմնակալության դրսևորում է: Ահա այդ նախադասությունը՝ (մեջբերում՝ «Եկեղեցին նաև պնդում էր, որ կոնվենցիան «սահմանում է երրորդ սեռը, բացի կին և տղամարդ սեռերից», ինչը այդպես չէ»): --Գարդմանահայ (քննարկում) 20:19, 15 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ Գարդմանահայի հետ, միակողմանիորեն մեկ տեսակետը գրելը սխալ է, համաձայն չեզոք տեսակետի մասին կանոնի «բոլոր հոդվածները և ուրիշ հանրագիտարանային բովանդակությունը պիտի չեզոք տեսակետից գրվեն, և հնարավորին չափ փորձեն արդարորեն և օբյեկտիվորեն ներկայացնել բոլոր նշանակալից տեսակետները, որոնք տպագրվել են վստահելի աղբյուրներում»: Հոդվածում պետք է լինի այսպես, դեմ արտահայտվողներն են այս կազմակերպությունները կամ անձինք, որոնք բերում են այս փաստարկները, կողմ արտահայտվողներն են այս անձինք ու կազմակերպությունները, որոնք բերում են այս փաստերը և հակափաստերըև անպայման նշել վստահելի աղբյուրները: Ընթերցողին պետք է հնարավորություն տրվի երկու տեսակետի հետ ծանոթանալու և կարծիք կազմելու:--Սամվելքննարկում 04:58, 16 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Խմբագրումները հետ եմ շրջում քանի դեռ համաձայնություն չի ձեռք բերվել, կխնդրեմ մինչև քննարկման արդյունքը հոդվածում իմաստային փոփոխություններ չանել:--Սամվելքննարկում 05:01, 16 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Հարգելի, Սամվել, Գարդմանահայ, Nooberella, ԱշոտՏՆՂ , իմ հավելումնը, որը մեջբերում էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի արձագանքները, ջնջվել է։ Ես հասկանում եմ, որ մենք բոլորս ապրում ենք post truth ժամանակաշրջանում, և մոռացել ենք, որ մածունը անկախ բոլոր կարծիքների սև չէ, սպիտակ է։ Փաստը մնում է փաստ, որ այս պահին Հայկական վիքիպեդիան կեղծիք է տարածում։ Այդ կեղծիքը ոչ մի ձև չի դառնում մոդեռացիայի առարկա, և մեկ անձի քմահաճույքով մնում է հանրագիտարանի հոդվածում։ Ճիշտը սխալից տարբերելը դժվար չէ, բավական է մոռանալ կարծիքների մասին ու փորձել առաջնորդվել փաստերով։ Այլևս այս հարթակում ասելիք չունեմ։ Շնորհակալություն քննարկման համար։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Karina ghazaryan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի Karina ghazaryan, նորից կխնդրեմ զերծ մնալ պիտակումներից, ես չեմ հետ շրջել, որովհետև ցանկանում եմ կեղծիք տարածվի, ես հետ եմ շրջել, որովհետև համաձայնություն ձեռք չի բերվել: Դուք Ձեր տեսակետը ունեք, մյուս մասնակիցը` իր: Իմ ասածն է, երկուսդ էլ Ձեր տեսակետները գրեք և հղումներ տեղադրեք վստահելի աղբյուրների, որովհետև Վիքիպեդիայի համար առաջնայինը չեզոքությունն է: Նեղանալ գնալու իմաստը չեմ հասկանում, որևէ մեկը չի ցանկանում Ձեզ վիրավորել կամ Ձեր ասածները հաշվի չառնել:--Սամվելքննարկում 07:30, 16 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Նոր տարեբրակ՝ Մասնակից:ԱշոտՏՆՂ/Ստամբուլյան կոնվենցիա խմբագրել

Հարգելի Karina ghazaryan, Սամվել, Գարդմանահայ և Nooberella, իմ մասնակցային էջում կարող եք գտնել հոդվածի փոփոխված տարբերակը։ Հեշտ ստուգելու համար փորձեմ համառոտ նկարագրել տարբերությունները.

  • Կատարել եմ որոշակի մանր-մունր թարմացումներ, որոնք վիճելի չեն։
  • Հեռացրել եմ «բազմաթիվ երկրներ» վիճելի արտահայտությունը. եթե ինչ-որ երկրներում այն հակասահմանադրական է համարվել, հերթով թվարկեք այդ երկրները՝ նշելով վստահելի աղբյուրներ, ընթերցող կգուշակի այդ քանակը բազմաթիվ է թե ոչ։
  • Karina ghazaryan մասնակցի ավելացրած «Մեղադրանքներ Կոնվենցիայի դեմ շահարկումների մեջ» բաժնի փոխարեն ստեղծել եմ «Եվրոպական խորհրդի հայտարարությունը քննադատությունների վերաբերյալ» բաժինը, որտեղ կա Կարինեի ավելացրած քաղվածքը (որոշ մասեր փոփոխել եմ ըստ Անգլերեն Վիքիպեդիայի), ՀՀ Արդարադատության նախարարության մասին հատվածը տեղափոխել եմ «Հայաստանը և կոնվենցիան» բաժին։
  • Ավելացրել եմ նաև Բուլղարիայի հատվածը՝ հնարավորինս չեզոք լինելու համար։

Սպասում եմ ձեր կարծիքներին: Եթե դեմ չեք, մի քանի օրից հոդվածի բովանդակությունը կփոխարինեմ ավազարկղիս բովանդակությամբ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:35, 20 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի ԱշոտՏՆՂ շնորհակալություն արձագանքի համար։ Ես կողմ եմ, նաև կարծում եմ ծանոթագրություններից պետք է հեռացնել ֆեյսբուքի ստատուսը։ Այս պահին դա 2-րդ և 7-րդ աղբյուրներն են՝ նախկին ԱՆ նույն ստատուսն է վերատպված երկու տարբեր մեդիաներում։ Իսկ 1-ն ծանոթագրությունը Վիքիպեդիայի այս հոդվածից գրագողություն արված տեքստով է, այսինքն էլի կարծում եմ վստահելի աղբյուր չէ։ Նաև կարծում եմ «երրորդ սեռի» մասին պնդումը կարելի է տանել Բուլղարիայի հատված, այնտեղ դա շատ տարածված վարկած էր, որը ներթափանցել է հայկական դիսկուրս վավերացման հետ կապված քննադատության ժամանակ։ PS Նաև շնորհակալ եմ բոլորիդ, որ այսքան ժամանակ ու նյարդ ծախսեցիք այս թեմայի վրա :) Հարգանքով՝ Karina ghazaryan (քննարկում) 13:10, 20 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Հարգելի Karina ghazaryan, ինչպես տեսնում եք նոր տարբերակում «Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական է, որից հրաժարվել են մի շարք երկրներ». Հանրային խորհրդի անդամ» աղբյուրը արդեն չկա։ Ինչ վերաբերում է 2-րդ և 7-րդ կետերին (որոնք նույն բանն էին, դրա համար թողեցի մեկը)։ Այդ հղումը հեռացրել եմ վերևի մասին (Բուլղարիայում հակասահմանադրական ճանաչելու հետ կապված), իսկ «Հայաստանը և կոնվենցիան» բաժնում այն, կարծում եմ, նորմալ աղբյուր է, քանի որ Գևորգ Դանիելյանը պետական գործիչ է (աղբյուրը դրված է «Մի շարք քաղաքական, պետական գործիչներ հայտարարել են, որ այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը» նախադասության վրա)։ Ձեզ նույնպես շատ շնորհակալություն ^^։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:25, 20 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Նոր տարբերակը միանշանակ ավելի չեզոք է։ Շնորհակալ եմ Աշոտ ջան։ --Nooberella💬 18:42, 20 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան, ողջունում եմ քո նախաձեռնությունը, անպայման կնայեմ և իմ կարծիքը կասեմ: Այս պահին ցանկանում եմ անդրադառնալ 2 հարցի: 1-ինը այն է, որ Karina ghazaryan մասնակիցը ինքը հստակ ապացուցեց, որ այս քննարկման մեջ ես ճիշտ էի, իսկ ինքը սխալ ու ոչ չեզոք (ես կասեի ընդգծված կողմնակալ դիրքորոշմամբ): Հետաքրքրվողներին կարող եմ ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը, Karina ghazaryan մասնակիցը լավ գիտի: Նա ինձ մեղադրում էր/է մանիպուլացիաներ կատարելու մեջ, այնինչ հենց ինքն է վարում մանիպուլատիվ քաղաքականություն: Կրկին նշեմ, որ եթե անհրաժեշտ է, ապա կարող եմ հստակ ասել, թե ինչի մասին է խոսքը: Հայերեն Վիքիպեդիան լուրջ հարթակ է (ամեն դեպքում ես այդպես եմ ընդունում), ու եթե որևէ մեկը մեղադրանքներ է շռայլում մեկ այլ մասնակցի, ով հիմնավորում է դրանց սուտ ու կեղծ լինելը, ապա մեղադրողը թող բարի լինի ներողություն խնդրի: Իմ կողմից հստակ փաստարկներ են ներկայացվել, թե ինչու չպետք է գրվի/պետք է գրվի այսինչ կամ այնինչ բանը, որոնց հակառակ հիմնավորումը չի ներկայացվել: Ես դեռ սպասում եմ Karina ghazaryan-ին ուղղված իմ հարցդրումների պատասխաններին, հետաքրքիր է, թե ինչո՞ւ է նա խուսափում պատասխանել այն հարցերին, որոնք առաջացել են իր իսկ գրածների, պնդումների հիման վրա: Xelgen ջան, հոդվածի չեզոքությունը կասկածի տակ ես դրել՝ պատճառաբանելով, որ «Առայժմ նշենք։ Վստահելի աղբյուրներ չկա + չեզոք տեսակետը ենթադրում է վստահելի աղբյուրներում ներկայացվածության համաչափ ներկայացում»: Խնդրում եմ հստակեցրու դիրքորոշումդ: Նկատի ունես, որ հոդվածում ընդհանրապես վստահելի աղբյուրներ չկա՞ն, և ի՞նչ է նշանակում «չեզոք տեսակետը ենթադրում է վստահելի աղբյուրներում ներկայացվածության համաչափ ներկայացում»--Գարդմանահայ (քննարկում) 19:42, 20 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

ԱշոտՏՆՂ ջան, ես պահանջում եմ վերականգնես հոդվածի նախկին տեսքը, քանի դեռ քննարկումը չի ավարտվել, ու չկա համաձայնություն: Ով ով, բայց դու երևի թե գիտես, որ այսպիսի քննարկումներում որոշում կայացվում է ոչ թե մարդկանց դեմ կամ կողմ լինելով, այդ մարդկանց թվաքանակի շատ կամ քիչ լինելով, այլ համոզիչ ապացույցներով, փաստարկներով ու հիմնավորումներով: Սա Հայերեն Վիքիպեդիայի կանոն է: Եթե այսօր դու չվերականգնես հին տարբերակը (որն իմ կարծիքով ամեն դեպքում պետք է փոխվի), ապա ես ստիպված եմ դիմել ադմինիստրատորներին, որպեսզի նրանք կատարեն այդ քայլը: Ի դեպ, հոդվածում քո կատարած խմբագրումը ոչ կառուցողական է, քանզի դու անտեսում ես նախ և առաջ Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգը, ինչպես նաև «այդպիսի շտապողականությամբ» արհամարում ես առնվազն մի մասնակցի, ով ակտիվորեն մասնակցել է սույն քննարկմանը, ներկայացրել հստակ հիմնավորումներ, որոնց հակափաստարկները դեռևս չեն ներկայացվել: Չէ՞ որ դու նշել էիր, որ եթե դեմ լինողներ չլինեն, ապա դու մի քանի օրից կկատարես համապատասխան խմբագրում, իսկ ես էլ գրել եմ, որ կանդրադառնամ քո գրածին ու գնահատական կտամ: Մի քանի օրը փոփոխական հասկացություն է, ու դու, ցավոք, ընտրել ես այնպիսի տարբերակ, որ չսպասես իմ կարծիքը գրելուն: Խնդրում եմ չանել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն տհաճ մթնոլորտի ձևավորմանը: --Գարդմանահայ (քննարկում) 06:03, 23 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

ԱշոտՏՆՂ ջան, մի դիտարկում ևս. եթե կարծում ես, որ քո գրած տարբերակը չեզոք, նորմալ տարբերակ է, ապա ինչո՞ւ հոդվածից չես հեռացրել չեզոքության կաղապարը: Վստահ չե՞ս, որ այն չեզոք է:--Գարդմանահայ (քննարկում) 06:06, 23 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ, ի դեպ, ես այս քննարկման ընթացքում մի քանի անգամ հստակ հիմնավորել եմ, որ Karina ghazaryan մասնակիցը չեզոք չէ, նա կողմնակալ դիրքորոշում ունի, իսկ դու քո խմբագրումը հիմնավորելու համար ասում ես, որ նա համաձայնվել է:--Գարդմանահայ (քննարկում) 06:27, 23 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, անցել է երեք օր։ Իմ մասնակցային էջը այս ընթացքում ունեցել է 33 դիտում ու ոչ մի դեմ մասնակից չի եղել։ Ուրիշ դեպքում մի շաբաթ կամ գուցե մի ամիս կսպասեի, բայց այս հոդվածը անցած ամսվա ընթացքում ունեցել է մոտ 13000 դիտում, իսկ իմ առաջարկած տարբերակը միանշանակ գոնե ավելի չեզոք է։ Վիճելի հիմնական հարցերը «մի շարք երկրներ...» նախադասությույնն էր և «երրորդ սեռ» եզրը։ Առաջինի տիպի նախադասությունները նախ ցանկալ չեն հանրագիտարանում, հետո այդ նախադասության համար որպես աղբյուր նշված էր հուլիսի 25-ի այս հոդվածը, բայց մեր հոդվածի հուլիսի 7-ի տարբերակում այդ նախադասություն կա, հետևաբար այդ աղբյուրը կեղծ է։ Խնդրում եմ հետագայում աղբյուրներ տեղադրելիս ավելի ուշադիր լինել։ Երրորդ սեռ արտահայտությունը հոդվածում դեռ կա։ Ինչ վերաբերում է քո կարծիքը արհամարելուն։ Ես հենց քո կարծիքը լսած չլինելու պատճառով հոդվածում թողել եմ «չեզոքություն» և «անաղբյուր» կաղապարները։ Կրկնում եմ, որ այս տարբերակը ժամանակավոր լուծում է՝ հաշվի առնելով դիտելության բարձր մակարդակաը։ Ես դեռ սպասում եմ հոդվածի վերաբերյալ քո կարծիքին, որը լսելուց ու համաձայնության գալուց հետո հոդվածից կհեռացնենք պիտակները (համաձայնության համար պահանջվող փոփոխությունները անելուց հետո)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:12, 23 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան, ես քո գրած տարբերակին, ըստ էության, դեմ չեմ, նույնիսկ կողմ եմ, սակայն իմ ասածը ոչ թե քո գրածի բովանդակային կամ իմաստային մասին է վերաբերվում, այլ քո որդեգրած գործելաոճին, այն է՝ հիմնվելով միայն մի կողմի համաձայնության վրա (օրինակ Karina ghazaryan-ի) ու չսպասելով մյուս կողմի արձագանքին՝ կատարել հսկայական փոփոխություն։ Ի դեպ, այս հարցում Karina ghazaryan-ի ոչ չեզոք ու կողմնակալ լինելը բազմիցս հիմնավորել եմ այս քննարկման ընթացքում։ Իմ խմբագրումները կշարունակեմ քո գործող տարբերակում։--Գարդմանահայ (քննարկում) 12:36, 24 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Ինչու է Թուրքիան 20.03.2021թ-ին դուրս եկել Ստամբուլյան Կոնվենցիայից խմբագրել

Ինչու է Թուրքիան 20.03.2021թ-ին հրաժարվել կոնվենցիայի կիրառումից իր երկրում: Այս հարցի պատասխանը մեզ կհուշի կոնվենցիայի բացասական կողմերի մասին: 2606:54C0:4C0:0:0:0:4B:5E 15:42, 19 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել

Այս տվյալը ներառված չէ շատ աղբյուրներում: Նշվում է միայն որ Թուրքիան առաջին երկիրն է, որը միացել է կոնվենցիային, սակայն հրաժարվելու մասին շատ աղբյուրներ չեն ցանկանում նշել: 2606:54C0:4C0:0:0:0:4B:5E 15:43, 19 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել
Եթե Ձեր ասածը հաստատող աղբյուրներ ունեք և այդ տեղեկությունը նշանակալի է, ապա ավելացրեք հոդվածում։ --Գարդմանահայ (քննարկում) 17:41, 19 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել
Աղբյուրները բազմաթիվ են, սա օրինակ Եվրոպայի Խորհրդի պաշտոնական կայքի հղումն է:
https://www.coe.int/fi/web/commissioner/-/turkey-s-announced-withdrawal-from-the-istanbul-convention-endangers-women-s-rights
Այլ աղբյուրներ կարելի է գտնել փնտրելով Turkey withdrew from the Istanbul Convention նախադասությունը: 2A02:26F7:E204:4000:42FC:B730:51A1:7043 17:51, 19 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել
Հանրահայտ NewYork Time թերթի հոդվածը տվյալ իրադարձության մասին
Erdogan Pulls Turkey From European Treaty on Domestic Violence - The New York Times (nytimes.com)
Հոդվածում հատկանշական են հետևյալ հատվածները․
« Եվրախորհուրդը շաբաթ օրը հայտարարեց, որ Թուրքիայի դուրս գալը Ստամբուլի կոնվենցիայից «ողբալի է, քանի որ այն վտանգում է կանանց պաշտպանությունը Թուրքիայում, ողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս»․․․․
․․․․« Կոնվենցիայի հակառակորդները պնդում են, որ այն առաջացնում է բաժանումներ ընտանիքներում և խրախուսում ամուսնալուծությունները: MariaShagi (քննարկում) 18:30, 19 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել
Եթե այս մեջբերումները գրելու եք, ապա չեզոքությունը պահելու համար լավ կլինի գրեք նաև Թուրքիայի ներկայացրած պատճառաբանությունը։--Գարդմանահայ (քննարկում) 19:05, 19 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել
գտնվել է թուրքական մամուլից մի հետաքրքիր աղբյուր, որից կարելի է քաղվածքներ անել։
Ըստ աղբյուրի՝ Կոնվենցիան ունի վիճելի հոդվածներ,մասնավորապես 4-րդ և 6-րդ հոդվածները, որոնց վերաբերյալ Թուրքիան ցանկանում է խմբագրումներ անել, սա դեռ 2020 թվականին, Կոնվենցիան ունի 2 տարբերակ, որոնք վերախմբագրման փուլում են։
SON DAKİKA: İstanbul Sözleşmesi ile ilgili yeni gelişme! Masada 2 seçenek var... - Son Dakika Haberler (sabah.com.tr) MariaShagi (քննարկում) 19:36, 19 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել
Return to "Ստամբուլյան կոնվենցիա" page.