Քննարկում:Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)

Այս հոդվածը բարելավվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։


Գյուլիստան և Արցախի Գյուլիստան խմբագրել

Հարգելի Որոտ, ես մի քանի անգամ ստուգել եմ Գլուլիստանի պայմանագրի կնքման վայրը, և տեսել Գյուլիստան գյուղը, որ գտնվում է Շահումյան շրջանում, այժմ՝ Ադրբեջան: Դուք նշել եք Արցախի Գյուլիստան գյուղը, որը բոլորովին ուրիշ բնակավայր է: Կարո՞ղ եք աղբյուր ներկայացնել, որ խոսքը վերաբերում է հենց այդ Գյուլիստանին (ես իմ ասածը հիմնավորել եմ հոդվածում՝ աղբյուրով) --Լևոն Հարությունյան (քննարկում) 17:27, 5 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Լևոն Հարությունյան, Ադրբեջանի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղը, դա Արցախի Գյուլիստան գյուղն է: Եթե նայեք Արցախի Գյուլիստան գյուղի մասին բոլոր լեզուներով հոդվածները, ապա պարզ կդառնա, որ պայմանագրի կնքման վայրը դա է: Իսկ «Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)» հոդվածում Գյուլիստան գյուղի հղումը տրված էր Կարսի մարզի Գյուլիստան գյուղին, որը ոչ մի կապ չուներ Ադրբեջանի կամ Արցախի Գյուլիստանի հետ: Ադրբեջանում ուրիշ ոչ մի Շահումյանի շրջան չկա, դա Արցախի Շահումյանի շրջանն է և նրա Գյուլիստան գյուղը: Հարգանքներով --Որոտ (քննարկում) 09:18, 6 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, շնորհակալ եմ բացատրության համար: Երբևէ չէի լսել Կարսի Գյուլիստան գյուղի մասին, ինչևէ: Սակայն Արցախի քարտեզի վրա Գյուլիստան գյուղը սխալ է պատկերված. նախ՝ այն եղել է Գյուլիստանի, և ոչ Խաչենի մելիքության տարածքում: Երկրորդ, Գյուլիստանն այժմ Արցախի տարածքում չէ. այն գտնվում է Ինջաչայ կամ Զևա գետի ձախ կողմում, իսկ Գյուլիստանի բերդը՝ աջ: Գետը սահման է, հետևաբար՝ Գյուլիստանն Արցախում չէ, իսկ քարտեզում դա չի երևում: Դա էլ ինձ շփոթեցրել էր: Կարո՞ղ եք ուղղել դա --Լևոն Հարությունյան (քննարկում) 09:23, 6 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Լևոն Հարությունյան, Գյուլիստանը այժմ գտնվում է Արցախի և Ադրբեջանի սահմանի շփման գծում և բնակեցված չէ՝ մարտական գործողությունների պատճառով: Եթե ի նկատի ունեք հոդվածում առկա քարտեզը, այո, գյուղի տեղը սխալ է նշված, դա ընդամենը տեխնիկական խնդիր է... Ինչ վերաբերում է Խաչենի թե Գյուլիստանի մելիքության տարածքում, ապա նախ պետք է մելիքությունը տարբերենք գավառ կոչվող վարչական տարածքից (նայեք «Խաչեն» հոդվածի վերջին նախադասությունը): Տարբեր դարերում տարածքներն ու անվանումները փոփոխվել են, իսկ այն, որ Գյուլիստանը գտնվում է պատմական Խաչեն գավառում, օդից չի վերցվել, տվյալները հանրագիտարանային են--Որոտ (քննարկում) 09:29, 6 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, ես տարբերում եմ գավառն ու մելիքությունը: Արցախն ունեցել է 12 գավառ, որոնցից ոչ մեկը չի կոչվել Խաչեն անունով, տես քարտեզը: Ես ենթադրեցի, որ հոդվածը գրող մասնակիցը շփոթվել է և գրել Խաչեն գավառ՝ ի նկատի ունենալով Խաչենի մելիքություն: Ինչ վերաբերում է գյուղին, ապա այն չի գտնվում շփման գծում, այն Ադրբեջանի վերահսկողության տակ է: Եվ այդ ընդամենը տեխնիկական խնդրի պատճառով էլ ես գրել եմ, որ ինձ դա շփոթմունք է առաջացրել, առավել ևս՝ Խաչենը: Հիմա անցնենք տարբեր դարերին. եթե ի նկատի ունեք հայկական սովետական հանրագիտարանը՝ ապա այնտեղ գրված է Խաչենի իշխանություն, ինչն ահռելի հասկացություն է, իր մեջ ներառելով ամբողջ Արցախը (XII դարի 2-րդ կեսին Խաչենի իշխանությունը բաժանված էր երեք ճյուղի...): Գյուլիստանը, եթե մանրամասն է անհրաժեշտ, Մեծկվենք գավառում է՝ իմ նշած քարտեզի Հերգ բնակավայրի մոտ: Այն Գյուլիստան կոչվել է ո՛չ Մեծ Հայքի Արցախ նահանգի, ո՛չ էլ Խաչենի իշխանության գոյության տարիներին: Իսկ վերջին նախադասությունում, մեջբերեմ. «ուշ միջնադարյան աղբյուրներում Խաչեն անվան տակ հասկացվում էր հիմնականում Խաչենի մելիքության բռնած տարածքը Խաչենագետի ավազանում, քանի որ նախկին նահանգի (այսինքն՝ Արցախի) տարբեր մասերը, XVI դարի սկզբից սկսած, զբաղեցնում էին Գյուլիստանի, Ջրաբերդի, Ծարի, Սողքի, Վարանդայի մելիքությունները։», մեջբերման ավարտ: --Լևոն Հարությունյան (քննարկում) 10:20, 6 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Լևոն Հարությունյան, իհարկե, Արցախն ունեցել է 12 գավառ և ոչ մեկը չի կոչվել Խաչեն, համենայն դեպս ըստ Աշխարհացույցի և Ձեր մեջբերած քարտեզը նույնպես վերաբերվում է Աշխարհացույցին: Ի դեպ, Աշխարհացույցը կազմվել է V կամ VII դարերում: Իսկ ո՞վ ասաց, որ տարածքը պետք է այդպես մնար ու պահպանվեին այդ անունները: Խաչեն գավառը հիշատակվում է արդեն IX - XIII դարերում, երբ իշխանական տան նստավայր էր դարձել Խաչենի բերդը և նույնիսկ ասեմ, որ Խաչեն գավառ էր կոչվում նախկին նահանգ համարվող ողջ Արցախը: Պարզ գրված է, որ ըստ Կոստանդին Ծիրանածինի, բյուզանդական արքունիքը Խաչենը դիտել է որպես Հայաստանի վարչական միավոր և XII - XIII դարերում այն համապատասխանել է Արցախի տարածքին: Ինձ թվում է պարզ էր դարերի ընթացքում եղած փոփոխությունը: Այնպես, որ Աշխարահացույցը մենք հիմք ենք ընդունում, որպես Մեծ Հայքի հիմնական կորիզ, բայց ախր հաշվի չենք առնում, որ դարերի ընթացքում ձևավորվել են նոր գավառներ, նոր գավառակներ, նոր անվանումներ, նոր սահմաններ և այլն... Խաչենը դրանցից մեկն էր: Հա, մոռացա նշել, որ Խաչեն գավառը հանկարծ չշփոթենք Խաչենի իշխանության կամ մելիքության հետ, ես խոսում եմ զուտ վարչական միավորի մասին: Ինչ վերաբերում է Գյուլիստանին, պարզ է, որ տարբեր ժամանակներում գյուղի տարածքը կարող էր հայտնվել տարբեր գավառներում, նույնիսկ տարբեր երկրներում, համաձայն կատարվող փոփոխությունների: Ներկայումս տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են մեկնաբանում գյուղի կարգավիճակը: Մի տեղ նշված է սահմանի շփման գոտին, մի տեղ Արցախի վերահսկողության տակ, մի տեղ Ադրբեջանի վերահսկողության տակ... Եթե դուք գիտեք ավելի հավաստի տեղեկություն, ապա խնդրում եմ աղբյուրով հանդերձ ներկայացնել...--Որոտ (քննարկում) 21:17, 6 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Return to "Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)" page.