Քննարկում:Ռուալ Ամունդսեն

Latest comment: 9 տարի առաջ by Արամ Սողոմոնյան in topic Ընտրյալ հոդված

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Амундсен, Руаль» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
Այս հոդվածը թարգմանվել է «Թարգմանչի անկյուն» նախագծի շրջանակներում։

Կաղապար

խմբագրել

Անավարտ հոդվածի կաղապարը չկարողացա ջնջել խնդրում եմ օգնեք--Աշոտ1997 (քննարկում) 19:12, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

  Արված է --Լիլիթ (քննարկում) 19:16, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի վիքիհամայնք. կարծում եմ այս հոդվածը արժանի է դառնալու "լավ հոդված"----Νοραγρ (συζήτηση) 15:27, 29 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ընտրյալ հոդված

խմբագրել

ERJANIK, անհասկանալի է Ձեր մոտեցումը հոդվածների գնահատման հարցում, և դրանում համոզվել եմ առնվազն չորս անգամ: Կոնկրետ այս մասում ես նշեցի, որ հոդվածը չի համապատասխանում ընտրյալին, որի գլխավոր չափանիշներից մեկը ծանոթագրությունների քիչ լինելն է. 339-ից 143-ը Буманн-Ларсен, 2005 են, 86-ը Ամունդսեն, և այլ, չափից դուրս շատ են հղումների կրկնությունները: Դուք ինքներդ համաձայնվեցիք դիտողությանը, սակայն որևէ ընթացք չտվեցիք, և ոչ էլ պատրաստակամ եղաք ուղղել դրանք, ինչպես և որևէ այլ մասնակից՝ շահագրգռված որակական գնահատականի մեջ: Այդ 143 հղումները խմբագրելիս երևում է, որ ցույց են տալիս ինչ-որ էջի, սակայն առանց խմբագրել՝ հոդվածն ընթերցելիս, ոչ ոք չի հասկանա: Սրանից զատ, 9 հոգի կողմ է քվեարկել հոդվածին, որոնցից մի քանիսն են կարծիք հայտնել և մեկնաբանել (երկու օր առաջ կարծեմ Դուք դեմ էիք նմանատիպ քվեարկություններին): Ուստի, ստացվեց, որ Հայերեն Վիքիպեդիայում ընտրյալ հոդված է դառնում այն էջը, որին շարում ենք «Կողմ», իսկ մեկնաբանություններով պատճառաբանված խոսքը դիտարկվում է փոքրամասնություն: Ես կսպասեմ Ձեր պատասխանին:

ՀԳ, շուտով կսկսենք քվեարկություն խորհրդարանում՝ որքանով է վավեր առանց մեկնաբանությունների կողմ ձայնը (ամեն տեսակի քվեարկություններում), և պետք է արդյոք այն հաշվել թե ոչ:--Հայկ (արաբագետ) 07:44, 15 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Հայկ ջան, կներես, որ միջամտում եմ, սակայն   Դեմ լինելու պարագայում հասկանալի է, որ մարդ պետք է պատճառաբանի, քանի որ նրա որոշման վրա ազդել են հոդվածում առկա խանգարող հանգամանքներ, որոնց վերացումն էլ օգուտ է: Իսկ   Կողմ ձայնի պարագայում ինձ թվում է՝ անիմաստ է, քանի որ այդ պատճառաբանությունները կարող են ժամեր քաշել. ո՞վ այդքան ժամանակ ունի: Դրա համար գոյություն ունի քվեարկելու իրավունք ունեցողներին (վիքիստաժ, խմբագրումների քանակ) սահմանող կարգ: Ինչ կապված է այս հոդվածի Ընտրյալ կարգավիճակ ստանալուն, մենք հասկացանք, որ ուղղակի գնահատման փուլում աչքիցդ վրիպել է ընտրյալ բառը: Բացի այդ, եթե հոդվածը համապարփակ տեղեկատվություն է տալիս մարդու և նրա գործունեության վերաբերյալ, ապա կարծում եմ՝ առաքելությունը կատարված է:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:52, 15 Հուլիսի 2015 (UTC)
Հայկ էջերի խնդիրն արդեն Վահեն լուծեց--ԱշոտՏՆՂ(քնն.|ներդր.|տեղեկ․) 08:45, 15 Հուլիսի 2015 (UTC)
Արամ ջան, քննարկում ենք բոլորով, ու քո կարծիքը միայն ողջունելի ու ցանկալի է ինձ համար: Կողմի պարագայում անիմաստ չեմ գտնում, որովհետև՝ կողմ, ուրեմն ինչն է տեսել լավը, որ դրել է կողմ, այսինքն՝ համեմատ մյուսների, և այլն: Եթե կարող է առանց մեկնաբանությունների՝ ուղղել ու կողմ քվեարկել, դա ուրիշ, բայց եթե ուղղակի կողմերը պետք է շարել, առանց որևէ տառ անգամ փոխելու, համաձայնվենք, որ դա այնքան էլ ճիշտ չէ: Խորհրդարանում էլ համապատասխան քննարկում եղավ, ու հենց կողմի պահով, մարդիկ դեմ արտահայտվեցին: Այսինքն՝ կողմ թե դեմ՝ պետք է մեկնաբանություն լինի: Կոնկրետ այս հոդվածի պահով կարող եմ ասել, որ արդեն դարձավ ընտրյալ ու վերջ՝ գործող կանոնակարգով: Իսկ առհասարակ հոդվածների գնահատումը մեզ մոտ, մեղմ ասած, շատ անհասկանալի կերպով է անցնում, ու նույն ERJANIK-ը, որ այդքան արագ փակեց քննարկումը, ժամանակին չափից ավելի խիստ ու մանրակրկիտ (ոչ լավ իմաստով) էր մոտենում մյուս հոդվածներին, իսկ քննարկումը պահանջում էր երկարացնել 2-3 ամիս: ՀԳ, Աշոտ ջան, շնորհակալություն ուշադիր լինելու համար, Վահեին նույնպես շնորհակալ եմ  : Հայկ (արաբագետ) 09:16, 15 Հուլիսի 2015 (UTC)
Հայկ ջան, ուղղակի կարելի է գնահատման ընթացակարգը խստացնել, երկարացնել, որպեսզի այդ փուլում լինեն բոլոր կողմ և դեմ կարծիքները՝ իրենց մեկնաբանություններով, իսկ քվեարկությունը հենց լինի կողմ-եր շարել: Իսկ կենտրոնանալ պետք չէ, որովհետև մարդ ունի նաև իր կյանքը, որով պիտի զբաղվի այստեղից դուրս, Հայկ ջան, նաև ես ու դու: Այնպես որ ամեն հարց լուծելի է:   Մի քիչ համբերություն ու հավատ, և ամեն ինչ լավ է լինելու: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 09:27, 15 Հուլիսի 2015 (UTC)
Արամ ջան, կուզեի իմանայիր, ու ամենայն հավանականությամբ էլ գիտես, որ ես ամեն ինչում չեմ ուզում բացասականը տեսնել ու վատը առաջ տանել: Կոնկրետ իր անձի հետ ես խնդիր չունեմ, ուղղակի ես գտնում եմ, որ մարդ երբ որ բան է ասում, ուրեմն գոնե իր ասածների վրա պետք է գոնե ժամանակ առ ժամանակ հիմնվի: Էլի ասեմ, հոդվածը դարձավ ընտրյալ, բարով դառնա, ես միայն երջանիկ կլինեմ (պարադոքս  ), որ հայ վիքին հարստանա ընտրյալ ու լավ հոդվածներով, ու դրա մասին մեկ անգամ չէ, որ շեշտել եմ: Ինչ վերաբերում է կողմադեմային քննարկմանը, ապա այն առաջ է քաշվել դեռ մի քանի օր առաջ՝ այստեղ [1], ու դա ամենայն հավանականությամբ տեսել ես:--Հայկ (արաբագետ) 09:36, 15 Հուլիսի 2015 (UTC)

ՀԳ, հունիս ամսին չկարողացա պատշաճ կերպով անդրադառնալ հոդվածին, սովորաբար ամբողջությամբ կարդում և ուղղում եմ, բայց այս ամիս, ցավոք, ոչ մի բանի ժամանակ չէր եղել--Հայկ (արաբագետ) 09:38, 15 Հուլիսի 2015 (UTC)

Գիտեմ, Հայկ ջան, որ չես ուզում վատը տեսնել ու առաջ տանել, որ մտածում ես Հայերեն Վիքիպեդիայի մասին, ողջունելի է և ակներև: Քո բերած հետգրությունն էլ է փաստում, որ հնարավոր են բացթողումներ՝ անկախ մեր կամքից, իրավիճակային: Քո նշած քննարկումը տեսել եմ, ուղղակի ինձ համար այդ ամենը շատ «խուճուճ» է, դրա համար էլ ձեռնպահ եմ մնում: Իսկ ի՞նչ կասես գնահատման փուլը խստացնելու վերաբերյալ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 09:45, 15 Հուլիսի 2015 (UTC)
Ես առհասարակ այդ փուլին կողմնակից չեմ, դա պետք է ուղղակի հանվի: Նախ՝ անիմաստ դանդաղում է հոդվածին կարգավիճակ շնորհելը, ինչը հաճախ բացասաբար է ազդում հոդվածագրի վիքիտրամադրության վրա: Մարդ, իմանալով որ երկու ամիս սպասելու է, արդեն ցանկություն չի ունենում որևէ բան անելու: Երկրորդ, չեմ նկատել, որ գնահատման փուլում էական լուրջ կարծիքներ հնչեն, այսինքն՝ այնպիսի կարծիքներ: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ այդ կարծիքները կարող են հնչել արդեն քվեարկության փուլում, և կողմ քվեարկողները պարտադիր անեն որոշ ուղղումներ, այլապես ձայնը հաշվել անվավեր: Նույնպես և դեմ քվեարկողները, պետք է իրենց քննադատութուններին զուգահեռ որոշ քայլեր անեն, խմբագրեն ու բարելավեն, այլապես դա նույնպես կհամարվի անվավեր--Հայկ (արաբագետ) 09:54, 15 Հուլիսի 2015 (UTC)
Հայկ ջան, օրինակ, Սպիտակ շնաձուկ, Հայոց ցեղասպանություն, Կոկաին, Արամ Խաչատրյան հոդվածների պարագայում լուրջ գնահատման փուլեր են եղել՝ հնարավոր բոլոր շտկումներով և դիտողություններով:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:18, 15 Հուլիսի 2015 (UTC)
Ճիշտ է, ու փոխարենը քվեարկության էջը եղել է ձայների միություն: Այ իմ ասածն այն է, որ այդ երկու փուլերը միավորենք իրար--Հայկ (արաբագետ) 10:20, 15 Հուլիսի 2015 (UTC)
Չարժի՞ խորհրդարանում շարունակել--ԱշոտՏՆՂ(քնն.|ներդր.|տեղեկ․) 10:25, 15 Հուլիսի 2015 (UTC)
Հայկ ջան, դիր քվեարկության խորհրդարանում, լսենք նաև այլ մասնակիցների կարծիքները:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:38, 15 Հուլիսի 2015 (UTC)
[2] Հայկ (արաբագետ) 10:45, 15 Հուլիսի 2015 (UTC)
Քննարկումը տեղափոխվել է Խորհրդարան։ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:29, 15 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Return to "Ռուալ Ամունդսեն" page.