Քննարկում:Ղարաբաղի խանություն

Այս հոդվածը բարելավվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։

Քաշաթաղի մելիքութեան մասին

խմբագրել

Յարգելի Մասնակից:Hayk.arabaget, ո՞ւր ուղարկեցիք Քաշաթաղի մելիքութիւնը։ Մերուժան Կարապետեան (քննարկում) 21:46, 31 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, հարգելի Մերուժան: Ինչպես նկատեցիք՝ միակ անգամն էր, որ Ձեր ուղղածը հետ եմ շրջել: Խնդիրն այն է, որ պետք էր հստակ նշել Խամսայի 5 մելիքությունը, որպես Արցախ: Քաշաթաղի, ինչպես և Զանգեզուրի մելիքությունները Սյունիք են:--Hayk.arabaget (քննարկում) 21:51, 31 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Հայկ ջան, խնդրում եմ ուշադիր եղէք, այս պարագայում խնդիրը ոչ թէ Խամսա բառն արդարացնելու մէջ է, այլ որ Խամսայի ինքնավարութեան պաշտօնական փաստաթղթերում (սկսած Նադիրից) թուարկուած են վեցը։ Խնդրին լրջորէն ուշադրութիւն է դարձրել մեր վաստակաշատ պատմաբաններից Յակոբ Փափազյանը։ Այնուամենայնիւ Քաշաթաղը պէտք է անպայման դիտուի Ղարաբաղի մելիքութեան մէջ, ինչպէս եղել է։ Իսկ որ «Խնդիրն այն է, որ պետք էր հստակ նշել Խամսայի 5 մելիքությունը, որպես Արցախ», ինձ անհասկանալի է։ Յօդուածի այդ ստորաբաժանումը վերաբերում է Ղարաբաղի մելիքութիւններին։ Կարողացա՞յ միտքս բացատրել։ Մերուժան Կարապետեան (քննարկում) 22:21, 31 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Կարողացաք, հարգելիս: Միայն մեկ խնդրանք, ինձ զուտ հետաքրքիր կլիներ, այդ փաստաթղթերից կա օնլայն? կամ աղբյուր: Սա ինձ համար նորություն է, կուզենայի հստակ ճշտել: Միշտ գիտեի՝ 5 մելիքություն: առանց Քաշաթաղ: Իսկ Քաշաթաղը՝ Սյունիք, ինչպես և Զանգեզուրը: Մելիքությունների շղթան շարունակվում էր նաև Վայոց Ձորում, Գարդմանքում, Գեղարքունիքում: --Hayk.arabaget (քննարկում) 22:33, 31 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Ղարաբաղի խանություն" page.