Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Merujan Karapetyan  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
{{subst:Համագործակցություն/Ամիս {{subst:CURRENTMONTH}}, {{subst:CURRENTYEAR}} թ.}}

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ~~~~ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 23:20, 29 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

Ողջո՜յն Մերուժան Կարապետեան (քննարկում) 22։03, 29 Նոյեմբերի 2013 (UTC)

Շնորհավոր Նոր տարի խմբագրել

 

Քվեարկություն. տարվա հոդված խմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Merujan Karapetyan,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Ուղղագրություն խմբագրել

Հարգելի Merujan Karapetyan, շնորհակալություն խմբագրումների համար: Մի խնդրանք՝ հետագայում պահպանեք ժամանակակից արևելահայերեն ուղղագրությունը՝ այն, որպես պաշտոնապես ընդունված, միասնական ստանդարտ է նաև հայերեն Վիքիպեդիայի համար: Խնդրում եմ նաև համապատասխան ուղղումներ կատարել արդեն իսկ Ձեր խմբագրած հոդվածներում: Կանխավ շնորհակալություն: -(քննարկում) 19:07, 20 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի Rob, երևի այս հարցով քննարկում և համապատասխան որոշում Վիքիհամայնքում եղել է։ Ո՛չ քննարկում ծավալելու՝ միայն ծանոթանալու համար, կարո՞ղ եք հղվել այդ քննարկումն ու որոշումը պարունակող էջ(եր)ին։ Կանխավ շնորհակալ եմ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 10:55, 21 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի Վահրամ, ինչքան ինձ հայտնի է, վերջին երեք տարիների ընթացքում նման քննարկում չի եղել: Առ այսօր Վիքիհամայնքում գոյություն ունի ձևավորված կոնսենսուս առ այն, որ արևելահայերեն էջերում պետք է օգտագործվի նոր ստանդարտ ուղղագրությունը: Փոխարենը, ցանկացողների համար ստեղծվել է դասական ուղղագրության փոխարկիչ: Եթե համաձայն չեք իրերի ներկա դրության հետ, ապա ունեք բոլոր իրավունքները Խորհրդարանում քննարկում բացել: --Rob (քննարկում) 15:26, 21 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի Rob, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու չեմ հարցնում թե ինչ ասել է «Վիքիհամայնքում գոյություն ունի ձևավորված կոնսենսուս» և ովքեր են դա ընդունել, ասեմ, որ այդպիսի քննարկման անհրաժեշտություն կա և դա կարվի, սակայն այն բանից հետո, երբ ստեղծվի «սովետահայ ուղղագրություն» կոճակը (ինչպես որ հիմա արդեն կա «աւանդական ուղղագրություն» կոճակը)։ Ասեմ, որ այդ խնդիրը շատ ավելի արագ ու հեշտ լուծվող է, քան «աւանդական ուղղագրություն» կոճակի ստեղծումը (ստեղծողներին և այդ գաղափարի հեղինակներին իմ առանձնակի շնորհակալությունը)։ Քանի որ «աւանդական ուղղագրություն» կոճակը կա (նույնն է թե ծրագիրը), ամեն ինչ կարելի է շտկել բոտի մակարդակով՝ եթե որոշվի, թե առաջնային տեքստը որ ուղղագրությամբ է պետք ունենալ, սրբագրել, դասակարգել, թարգմանել այլ լեզուներով, և այլ։ Շնորհակալություն արագ արձագանքի համար։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 15:46, 21 Փետրվարի 2014 (UTC)
«Ժամանակկաից ուղագրոթյուն» կոճակի վրա աշխատում են, սակայն ոչ թե էջը դիտելու, այլ ավանդական ուղղագրությամբ գրածը, խմբագրման պատուհանում, ժամանակցի անցկացնելու համար։ Քանի որ Վիքիպեդիայի ներկա և ապագա արևելահայերեն խմբագիրների ճնշող մեծամասնությունը տիրապետում է միայն ժամանակակից/խորհդատյին/վեարփոխված ուղղարգության, այն հանդիսանում է արևելահայերենով գրված հոդվածների համար ստանդարտ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:46, 21 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի Ալեքսեյ a.k.a. Xelgen, ցանկալի կլիներ ծանոթանալ այդ «սովետահայ ուղղագրություն» կոճակը մշակող աշխատանքային խմբի հետ և քննարկել իրականացվող նախագիծն ու խնդիրը (կարծում եմ օգտակար կլինի)։ Խնդրում եմ հաղորդել խմբին և տեղյակ պահեք ինձ, եթե հետքրքրություն հանդես բերեն։ Ձեզ էլ, ինչպես և Rob-ին, չեմ հարցնում և չեմ ուզում քննարկել, թե «արևելահայերենով գրված հոդվածների համար ստանդարտ» որտեղից եք ճարել կամ էլ թե ինչու հայ ազգը պիտի Ի, ւ տառերին ասի «Ու-ի պոչիկ մեծատառ», «ու-ի պոչիկ փոքրատառ», իսկ «և» կցագրությունը համարի տառ՝ վերը շարադրվածի պատճառով։ Շնորհակալություն արձագանքի համար և կանխավ շնորհակալ եմ նշածս աշխատանքային խմբին հանդիպելու առաջարկը փոխանցելու համար։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 23:31, 21 Փետրվարի 2014 (UTC)

Փավստոս Բյուզանդ խմբագրել

Հարգելի Merujan Karapetyan, Խնդրում եմ ձեռնպահ մնալ Փավստոս Բյուզանդ էջը վերանվանելուց կամ հոդվածում անվան (Բյուզանդ → Բուզանդ) փոփոխություններ կատարելուց նախքան քննարկելը։ Իմ կարծիքով, անվան ճիշտ ձևը Փավստոս «Բյուզանդ» կամ «Բյուզանդացի»` ինչպես գրաբարում է։ Բյուզանդին «Բուզանդ» է դարձրել Ստեփան Մալխասյանցը ի հիմնավորումն իր վարկածի, որ Փավստոսը Բյուզանդացի չէր, այլ գոյություն են ունեցել ինչ–որ «Բուզանդարան պատմություններ», իսկ հեղինակն էլ «բուզանդ»` զրույցների մեկնող, պարսկերեն արմատով բառն է որպես իր «աշուղական» կոչում վերցրել։ Կանխավ շնորհակալություն։ --Rob (քննարկում) 10։53, 22 Փետրվարի 2014 (UTC)

Չաշխատող հղումներ խմբագրել

Հարգելի՛ Merujan Karapetyan, Գարեգին Ա Հովսեփյան հոդվածի Աշխատություններ բաժնի՝ Ձեր կողմից տեղադրած որոշ հղումներ չեն աշխատում։ Միգուցե սխալ եք հասցեն գրել, իսկ եթե ոչ, ապա պետք է հեռացվեն(իմաստ չկա չաշխատող հղում թողնել)։--Գարդմանահայ (քննարկում) 21։52, 28 Մարտի 2014 (UTC)

Յղումներն աշխատում են, սա մեր կայքէջն է, այս պահին սերվերի վրա գործ ենք անում, դրա համար ընդհանրապէս էջը մօտ 1 ժամ է փակ է։ Վաղը յղումները կարող եք ստուգել։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Merujan Karapetyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Պարզ է, շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 22:15, 28 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Մենք էլ ենք շնորհակալ Ձեր մեծահոգութեան ու մինչև վաղը համբերատար լինելու համար։ Մերուժան։

Պատմություն Հայոց (Ագաթանգեղոս) խմբագրել

Իմաստ ունի Ագաթանգեղոս հոդվածի «Պատմություն Հայոց»-ին վերաբերվող նյութը առանձնացնել Պատմություն Հայոց (Ագաթանգեղոս) հոդվածի տեսքով, ինչպես դա արված է Խորենացի և Պատմություն Հայոց (Խորենացի) հոդվածների դեպքում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 18։59, 31 Մարտի 2014 (UTC)

Վահրամ ջան, ամենայն հաւանականութեամբ ճիշտ ես։ Ընդհանրապէս ոսկեդարեան մատենագրական յուշարձանների առանձնացումը Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ի (աւելի լաւ կլինէր ՝ «Պատմութիւն Հայոց Մեծաց») առաջին հերթին պայմանաւորուած է նաեւ եղած ձեռագրագիտական (ձեռագրածառերի վերականգնման) ու հնագրագիտական նիւթի քննարկումը մի տեղ ունենալու, ինչպէս նաեւ նիւթի մասին հսկայական մատենագիտութեան տեղեկանքները յարմար տեղ զետեղելու համար (օրինակ՝ Ագաթանգեղոսի, նրա երկի մասին իմ մօտ եղած մատենագիտական ցանկերը մօտ 100 A4 էջի չափ է)։ Մերուժան Կարապետեան

Արցախի ու Ուտիքի քարտեզը խմբագրել

Այտեղ նշված է, որ քարտեզի հեղինակը դուք եք, հետեւաբար կցանկանայի մի քանի հարց ուղղել` նախ տեղանուների, ապա նաեւ սահմանների մասին։ Որո՞նք են «Փառնէնէ» եւ «Սիսակէնէ» (ուղղագրությունը ձերն է) տեղանունների աղբյուրները։ Ինչի՞ հիման վրա է Աղուէ գավառը տեղադրվել Գետիկ գետի ավազանում. որեւէ հեղինակավոր քարտեզ (ըստ Ս. Երեմյանի, Ք. Տրեւերի, Ռ. Հյուսենի) այդ տարածքը չի ներառում Աղվանքի մեջ, սահման է դիտվում Միափորի լեռնաշղթան։ Ինչի՞ հիման վրա է Ձորոփորը մնացել "առանց ձորի"` Աղտեւի աջափնյակը զիջելով Տավուշ գավառին: Տաշիր գավառի արեւելյան սահմանը ըստ ընդունված տեսակետի հասել է մինչեւ Գուգարաց լեռնաշղթա, ձեր քարտեզում այն անցնում է Փամբակ եւ Դեբետ գետերով: Հյուսիսում Սյունիքը "գրավել" է Վայկունիքի մի մասը, վերջինիս մղելով հարավ` Աղահեճքի տարածք։ Կան նաեւ այլ շեղումներ։--Taron Saharyan (քննարկում) 04։19, 31 Հոկտեմբերի 2014 (UTC)

Սիրելի Տարօն Սահարեան, Եթէ ուշադիր նայէիք քարտէզի բացատրագրին, ապա կտեսնէիք նաեւ քարտէզի հեղինակի անունը՝ Ալեքսան Յակոբեան։ Նա Աղուանքի եւ Հայոց արեւելից կողմանց պատմութեան լաւագոյն ուսումնասիրողներից է։ Քարտէզը ուղեկցում է 475 էջանոց մի ուսումնասիրութեան՝ «Պատմա-աշխարհագրական եւ վիմագրագիտական հետազօտութիւններ (Արցախ եւ Ուտիք), Վիեննա-Երեւան, 2009» (Ազգային մատենադարան, հտ. ՄԽԱ), ուր կարծում եմ Դուք կարող եք գտնել բոլոր այն հարցերի պատասխանները, որ հնչեցրել եք։ Մենագրութիւնը մատչելի է Հայաստանի, Արցախի գրադարաններում։ Յուսով եմ ժամանակ կգտնէք ու կծանօթանաք այս հետազօտութեանը։ Եթէ դրանից յետոյ նոր հարցեր կունենաք, ապա կարծում եմ հեղինակի հետ քննարկում կազմակերպելը դժուար գործ չի լինի։ Մերուժան Կարապետեան (քննարկում) 19։47, 31 Հոկտեմբերի 2014 (UTC)

Շնորհակալ եմ պատասխանի համար, թերեւս նամակս կուղղեմ պրն. Հակոբյանին` հարցերի եւ հակափաստարկների առավել հանգամանակլից շարադրմամբ:--Taron Saharyan (քննարկում) 00:44, 1 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի խմբագրել

  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Merujan Karapetyan, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։