Քննարկում:Կամասուտրա

Latest comment: 7 տարի առաջ by Որոտ

Հարգելի մասնակիցներ, ուզում եմ նշել «Գուպտա կայսրություն» արտահայտության մասին: Գուպտա անվանումը արքայատոհմի (դինաստիա) անվանում է, այլ ոչ թե պետության: Օրինակ. մենք ասում ենք Երվանդունիների թագավորություն, Արշակունիների կամ Բագրատունիների թագավորություն, սակայն պետությունը մեկն էր` Հայաստան կամ Մեծ Հայք: Արքայատոհմի դեպքում գրվում է հոգնակի, քանի որ այդ տոհմի ներկայացուցիչը մի հոգի չէ, այլ մի քանիսն են` Օմայաններ, Աբբասյաններ, Ռոմանովներ, Արտաշեսյաններ, Թյուդորներ, Ստյուարտներ, Մեծ Մողոլներ և այլն: Դա վերաբերում է նաև Գուպտաներին: Գուպտաների պետությունն ունեցել է շուրջ 13 արքա, իսկ պետությունը պարզապես Հնդկաստանն էր: Իսկ կայսրությունը միապետությունից տարբերվում է նրանով, որ նրա հպատակները բազմազգ են և իր մեջ ներառում է այլ ազգերին պատկանող տարածքներ: Այնպես որ, ճիշտ տարբերակն ըստ իս` հոգնակի տարբերակն է: Հոդվածում այն մի քանի անգամ փոփոխվեց` տարբեր մասնակիցների կողմից: Խնդրում եմ կողմնորոշվել:--Որոտ (քննարկում) 08:11, 17 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Return to "Կամասուտրա" page.