Քննարկում:Էրոս և Պսիքե (նկար, Վան Դեյք)

Latest comment: 5 տարի առաջ by Ավետիսյան91 in topic Ուղղագրական սխալ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Амур и Психея (ван Дейк)» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
Այս հոդվածը ստեղծվել է #100wikidays նախագծի շրջանակներում

Ուղղագրական սխալ խմբագրել

Հարգամեծար Մասնակից:Ավետիսյան91, խնդրում եմ նայեք այս էջը, ձեզ հինգ աղբյուրը բավարա՞ր է, որ իմ գրած բառը հոմանիշ է ու սխալ չէ: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 16:10, 15 Նոյեմբերի 2018 (UTC):Պատասխանել

Հարգելի Valen1988, շնորհակալ եմ ուշադիր լինելու համար, սակայն․ «Վայրկյանականը» հոմանիշ չէ «վայրկենականին»։ Դրանք նույն բառի տարբեր ոճերում, լեզվական շերտերում եղած տարբերակներն են։ Գրական հայերենում ընդունված տարբերակը «վայրկենականն» է, աղբյուրներ՝ Արդի հայերենի բացատրական բառարան, Հայոց լեզուի նոր բառարան, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան և այլն։ Հիմա հայերենում փնտրենք «վայրկյանականը», խնդրեմ արդյունքը, այն է՝ «վայրկյանական» բառը չգտնուեցաւ։ Խնդրեմ նաև ծանոթացիր «հայերենում տարածված սխալներին»՝ հրես։ Հիմա նշածդ հղման մասին․ Նար-Դոսը կարող է «վայրկյանական» գրել։ Դու էլ կարող ես հոդվածում գրել, եթե Նար-Դոսի խոսքն ուղիղ ես մեջբերում, սակայն հանրագիտարանային շարադրանքում ընդունված է գրականը։ Ավելացնեմ նաև, որ նշածդ 5 աղբյուրներից ոչ մեկում չկա «վայրկյանակը»։ Հարգանքներով՝ --Ավետիսյան91 (քննարկում) 21:15, 15 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Return to "Էրոս և Պսիքե (նկար, Վան Դեյք)" page.