Քննարկում:Էդվարդ Միրզոյան

Latest comment: 7 տարի առաջ by Որոտ

Այս կոմպոզիտորի անունը Էդվարդ է, իսկ ինչու է այստեղ Էդուարդ: Ոչ մի աղբյուր չեմ գտնում Էդուարդ տարբերակով:--Որոտ (քննարկում) 06:18, 18 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, հենց հոդվածի ծանոթագրություններում կա նախագահի հրամանագրի հղումը, որտեղ ու-ով է։ Իսկ պաշտոնական փաստաթղթերում սովորաբար օգտագործում են անձի փաստաթղթային տվյալները։ --23artashes (քննարկում) 07:58, 18 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելի 23artashes, համաձայն եմ, որ մարդը կարող է ունենալ անձնագրային պաշտոնական անուն, բայց Վիքիպեդիայում հայտնի մարդիկ ներկայացված են այնպես, ինչպես հայտնի են ամբողջ աշխարհում: Այդ դեպքում գուցե փոխենք Հավասի, Սիրուշո, Ֆորշ, Արամե, Արամո և այլ բազում հոդվածների վերնագրեր, էլ չեմ խոսում արտասահմանյան աստղերի մասին: Նույնիսկ հանրագիտարանում գրված է էդվարդ Միրզոյան: Հասարակ մարդը, որոնելիս հնարավոր է չգտնի կոմպոզիտորի մասին հոդվածը, քանի որ այն գրված է պաշտոնական անունով, որը ոչ ոք չգիտի: Իրական անունը կարելի էր գրել հոդվածում, փակագծերի մեջ, ինչպես սովորաբար արվում է: Այդ դեպքում գուցե կարիք չլիներ` հիշեցման կարգով վերնագրի կողքին գրել կոմպոզիտոր, քանի որ ըստ իս, Էդվարդ Միրզոյանը մեկն է:--Որոտ (քննարկում) 00:12, 19 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելի Որոտ, Ձեր բերած օրինակները համեմատելի չեն այս դեպքի հետ, քանի դրանք բոլորը բեմական կեղծանուններ են, որոնցով հայտնի են դարձել տվյալ մարդիկ։ Իսկ այստեղ ընդամենը նույն անվան տարբեր գրելաձևերի մասին է։ Սակայն ես կողմ եմ անվանափոխմանը, քանի որ, իրոք, գրականության մեջ Էդվարդ է։ Բայց, կարծում եմ, այս հարցն արժե ներկայացնել անվանափոխման այստեղ։ Թող համայնքը քննարկի և որոշի։ --23artashes (քննարկում) 08:26, 19 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի 23artashes, շնորհակալ եմ ուղղություն ցույց տալու համար: Ես վարվել եմ այնպես, ինչպես Դուք էիք մատնանշել: Հույս ունեմ, որ շատերը կհամաձայնվեն:--Որոտ (քննարկում) 13:18, 19 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել

Return to "Էդվարդ Միրզոյան" page.