Անվանում խմբագրել

Հարգելի Vahe, ո՞րն է անվանափոխման պատճառը։ Մի շարք աղբյուրներում հանդիպում է Էվբեա տարբերակը։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 18:57, 30 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

GeoO ջան, դեռևս վաղ միջնադարից հունարեն «Εὐ» կամ «Ευ» կապակցությամբ սկսվող հատուկ անունները հայերենում կրում են «Եվ» տարբերակը՝ Եվրիպիդես, Եվսեբիոս, Եվստաթեոս, Եվրոպա, Եվրիպիլոս, Եվրիմեդոն... Հայկական Սովետական Հանրագիտարանը կազմողների մոտ նույնպես կղզին կրում է Եվբեա անվանումը: Ի տարբերություն հատուկ անունների, մյուս տերմինները կարող են փոխառվել նաև «Էվ» ձևով՝ Էվրիկա, բայց «Եվ» տարբերակը գերակշռում է՝ Եվգենիկա: — Վահե քնն. 19:11, 30 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Vahe ջան, շնորհակալություն պատասխանի համար։ Ձեռքիս տակ Կամսար Ավետիսյանի «Աշխարհագրական անունների բացատրական բառարանն» է, որտեղ «Էվբեա» տարբերակն է։ Բացի այդ հոդվածում նշված Հ. Ղ. Գրգեարյանի և Ն. Մ. Հարությունյանի «Աշխարհագրական անունների բառարանում» նույնպես «Էվբեա» տարբերակն է օգտագործված։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 19:24, 30 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
GeoO ջան, այս գործնական կանոնը մեզ մոտ արմատացած է Մաշտոցի ժամանակների հունարեն-հայերեն թարգմանություններից, և նույնիսկ մինչև հիմա Ասիական Հունաստանի տեղանունների և աշխարհագրական մյուս օբյեկտների բնորոշման համար տեղացի ու նման ծագում ունեցող հայերը նույնպես գրառում են այդ ձևով, մեկ էլ նկատեցի, որ Գրգեարյանի-Հարությունյանի բառարանում Եվբեա տարբերակն է։ — Վահե քնն. 04:28, 31 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Vahe ջան, ես կարծում եմ, որ ոչ թե պետք է կենտրոնանալ գործնական կանոնի վրա, այլ քննարկել առանձին օրինակներ։ Ո՞ր թվականի հրատարակության գրքերում է «Եվբեա» տարբերակը։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 09:16, 31 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

GeoO ջան, Հայկական Սովետական Հանրագիտարանում առաջարկվում են երկու ձևերն էլ, բայց տեքստերում գերակշռում է «Եվբեա» տարբերակը, Գրգեարյանի-Հարությունյանի բառարանում էլ «Եվբեա» է մատուցվում, երկու աղբյուրն էլ 1980-ականներից են: Ժամանակակից մամուլը մատուցում է նաև «Էվիա» տարբերակը՝ նոր հունարենի հնչյունային համակարգին համաձայն (ինչպես այս անգլերեն անվանման մեջ՝ էջ 46), սակայն տեղանունների հիմանական մասի, այդ թվում՝ այս անվանման համար թե անգլերեն, թե ռուսերեն, էլ չեմ ասում հայերեն ակադեմիական գրականությունն օգտագործում է ավանդական անվանումները՝ հիմնված հին հունարեն հնչյունային համակարգից փոխառման վրա: — Վահե քնն. 18:42, 1 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Return to "Եվբեա" page.