Քննարկում:Եղիայի գիրքը

Latest comment: 7 տարի առաջ by Arsog1985

Ֆիլմի վերնագիրը սխալ թարգմանություն է: Հերոսի անունը Իլայ է, անգլերեն` Eli, ռուսերեն` Илай, իսկ Եղիա անունը անգլերենում` Elijah, ռուսերենում` Илия: Բացի այդ, մենք գիտենք, որ անձնանունները, ինչպես նաև հատուկ անունները չի կարելի թարգմանել: Օրինակ, Յուսուֆ կամ Իոսիֆ անունները համարժեք են Հովսեփին, բայց մենք չենք ասում Հովսեփ Ստալին, այլ Իոսիֆ Ստալին, բացառություն են կազմում, երբ նշված անձը կամ անձինք` ազգությամբ հայեր են, օրինակ. Իվան անվան դեպքում, երբ մենք ասում ենք Հովհաննես Այվազովսկի կամ Հովհաննես Բաղրամյան:--Որոտ (քննարկում) 13:58, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, եթե գտնում եք, որ հոդվածի վերնագիրը սխալ է, ապա կարող եք քննարկում բացել «Անվանափոխման առաջադրված հոդվածներ» բաժնում՝ ներկայացնելով Ձեր տեսակետը: Համայնքը կքննարկի, և ձեռք բերված համաձայնության արդյունքում կորոշվի հոդվածի հետագա ճակատագիրը:--Arsog (1985) 14:04, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Return to "Եղիայի գիրքը" page.