Քննարկում:Եհովայի վկաներ

Latest comment: 13 տարի առաջ by Alex alex in topic Աղանդ եզրը

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Jehovah's Witnesses» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Աղանդ եզրը խմբագրել

Նմանատիպ հոդվածների վրա եմ հրավիրում ձեր ուշադրությունը։ Հոդվածը մի կողմից պիտի լինի շատ չեզոք, մյուս կողմից իմ կարծիքով պիտի հնարավորինս խուսափել քարոզչական նյութից։ Իսկ ցանկացած հոդված անկախ ամեն ինչից նաև քարոզչության տարրեր է պարունակում։ --Alex 10:55, 17 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

«Աղանդավորական կաղմակերպությունը» չեզո՞ք է։ Գուցե պարզապես «կրոնական կազմակերպություն»։ --Vacio 14:59, 17 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

Կարծում եմ աղանդ բառը չեզոք է և փոխարինելու կարիք չկա ( ես նոր նայեցի ռուսական վիքին, այնտեղ նշված էր, որ օրինակ ԱՄՆ-ում նրանք ուղղակի տպագրական կազմակերպության տակ են գրանցվել: Այսինքն, որտեղ ոնց հարմար ա, այնպես էլ գրանցվում են կամ առանց գրանցվելու են գործում:) 6AND5 16:07, 17 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

Կրոնական կազմակերպությունը կրոնական կազմակերպություն է, անկախ այն բանից, գրանցված է ինչ-որ մի երկրում, թե ոչ, կամ ինչ իրավական կարգավիճակ ունի։ «Աղանդը» իրավական կարգավիճակ չէ, ոչ էլ չեզոք եզր է։ Դա հենց ամենակողմնակալ, սուբյեկտիվ բնորոշումներից է։ Ո՞վ է որոշում, թե ինչն է աղանդ, ինչը՝ ոչ։ Թող ընթերցողը ինքը որոշի դա, ոչ թե Վիքիփեդիայի հոդվածագիրը։ --Vacio 16:21, 17 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել
հմ... դժվար հարց է։ Խնդիրն այն է, որ այդ կազմակերպությունը, ինչպես նաև այլ կազմակերպություններ շատ վնասակար ազդեցություն են ունենում մեր մշակույթի և հատկապես պետականության ու մասնավոր` ընտանիքների վրա։ բայց դա այստեղի քննարկման բան չէ։ ես որպես աղբյուր նշել եմ ՄՈԼՈՐԵՑՆՈՂՆԵՐԸ վերնագրով գիրքը։ Մասնակիցներից նրանք, ովքեր այժմ Հայաստանում են այդ գիքը կորող են հեշտությամբ ձեռք բերել։ Դա բավականին լավ աղբյուր կարող է լինել։ Կարծեմ թե աղանդ բառը սուբյեկտիվ չէ, կրոնի և աղադի հստակ սահմանումներ կան։ Եհ. ՎԿ. հարյուր տոկոսով աղադավորական շարժում է, հստակ նպատակներով։ Ցավոք սրտի շատ նենգ նպատակներով։ Ով որ քիչ թե շատ նմանատիպ կազմակերպությունների մասին գաղափար ունի, սրա մասին չի կասկածի։ Ես նույնիսկ մտածում եմ հոդվածում շատ չեզոք, բնականաբար հիմնված աղբյուրների վրա վեր հանել սրանց նենգ էությունը ուղղված հատկապես ազգային պետությունների դեմ, ինչպիսին օրինակ Հայաստանն է։ Ի՞նչ կասեք։ Իմ կարծիքով դա սխալ չի լինի։ Վերը նշած գիրքը այդ աղբյուրներից լավագույններից է, բայց ոչ միակը։ Էլի լավ աղբյուրներ կան, անգիր չեմ հիշում։--Alex 18:39, 17 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

Alex համամիտ եմ քո հետ, լավ կլինի ավելի ընդարձակ հոդված գրես!!!!!!!!!!!!6AND5 19:07, 17 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

Լրիվ համաձայն եմ 6AND5-ի եվ Alex -ի կարծիքների հետ։ «Աղանդ» տերմինը միշտ օգտագործվել է և օգտագործվում է զանազան լեզուներում («sect», «секта» և այլն), չեզոք և գիտական (պատմագրական, կրոնագիտական և այլն) գրականության մեջ՝ առանց որևէ բացասական կոնտեքստի։ Լայնորեն օգտագործվում է նաև բոլոր լուրջ հանրագիտարաններում՝ առանց բացասական կամ կողմնապահական երանգավորման։
Դա գիտականորեն սահմանված, չեզոք գրականության մեջ բավականին արմատավորված, աներկբա և որոշակի իմաստ ունի։ Փաստորեն, հարգելի Vacio, դուք պարզապես առաջարկում եք մեկ ու ընդմիշտ վերացնել «աղանդ» բառը հայերեն բառապաշարից (Վիքիում), քանզի (ըստ ձեզ) այն «չեզոք» չի։ Wolf 07:06, 18 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել
Ես ՎԱՍԻՈ մասնակցին էլ եմ հասկանում։ Այսինքն դրդապատճառները հասկանում եմ, թե ինչու է այդեպես ասում։ Էստեղ հարցը ոչ թե միմյանց ճիշտ ու սխալ հանելն է այլ համեմատաբար հարմար որոշման գալը։ Ես իմ մտահոգությունները վերևում գրել եմ։ Հարգելի 6AND5 ավելի ընդարձակ հոդված կգրեի, բայց աղբյուրների խանդիր ունեմ։ Կնայեմ ինտերնետում։ Հարցը շատ հստակ է։ Ե. Վ. աղադավորական շարժում է և խայտառակ վնաստներ է հասցրել մեր երկրին։ Ու մինչև հիմա էլ հասցնում է։ Բնականաբար հայերեն վիքիի հոդվածը գոնե հիմա մեծ բան չի փոխելու։ Բայց եթե մեր գրելուց հետո իբր ՉԵԶՈՔ տեսայնկյունից, էնպես ստացվի, որ մարդիկ գուգլով տպեն ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ, և կարդան ու հմայվեն.... ես էդ բանը չեմ անի։ Իմ կարծիքով հետևյալն է։ Կրկնում եմ. Հոդվածը պիտի շատ չեզոք տոնով զգուշացնի վտանգների մասին, մասնավորապես մեր երկրի շրջանակներում։ Ես կասկած չունեմ, որ էդ շատժման մասին ԻՍԿԱՊԵՍ չեզոք տեղեկություններ հավաքելու դեպքում պարզ կլինի թե ինչ հրեշավոր (Չեմ չափազանցնում) կազմակերպության ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ հետ մենք գործ ունենք։ Հասկանու՞մ եք։ Էստեղ իրար հետ բարիշելու գործ չի, այլ շատ զգայուն խնդիր։ Ու սխալվել չի կարելի։ --Alex 09:14, 18 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել


«Աղանդավորական» բառը կարծում եմ, որ հանրագիտարանային է։ Պետք չէ ընկնել մաքրամոլության մեջ։ --Alex_alex 14:30, 17 Փետրվարի 2011 (UTC)

«Աղանդավորականը» երբեմն գործածվում է որպես հանրագիտարանային եզր սակայն դա միայն պատմական կոնտեքստի մեջ, երբ այն արտահայտում է ոչ թե որևէ կրոնական գաղափարի վիճարկելիությունը, այլ ավարտված պատմական շրջանում դրա կատարած որոշակի դերը (ինչպես պավլիկյանները, կամ թոնդրակյանները և այլն)։ Իսկ ինչ վերաբերում է մեր ժամանակների ոչ ավանդական կրոնական ուղղություններին, ապա որևէ մեկը չի կարող ասել, թե դրանցից կոնկրետ որո՛նք են «աղանդավորական», որոնք՝ ոչ. քանի որ այդ եզրը արտահայտում է միայն սուբյեկտիվ, այն է բացասական վերաբերմունք մեկ կամ մի քանի կրոնական ուղղությունների նկատմամբ։ Վիքիփեդիան այն վայրը չէ, որտեղ պետք է արտահայտվի մարդկանց սուբյեկտիվ վերաբերմուքները, ոչ էլ այն վայրը, որտեղ պետք է որոշվի, որ կրոնական կազմակերպությունն է աղանդավորական, որը ոչ։ Եհովաների վկաները, ի հարկե, բազմիցս քննադատվել են. սակայն այդ քննադատությունները պետք է հավաքել առանձին «Քննադատություն» ենթաբաժնի տակ, և ոչ թե մեկ բառ մեջ, որը չունի գիտական սահմանում, հետևաբար և հանրագիտարանային եզր չէ։ --Vacio 14:46, 17 Փետրվարի 2011 (UTC)
Ի դեպ, հոդվածում նշված «Մոլորեցնողները» աշխատությանը, ծանոթ եմ. սակայն այն չեզոք աղբյուր չէ, հետևաբար որևէ պնդման հիմք չի կարող հանդիսանալ։ --Vacio 14:48, 17 Փետրվարի 2011 (UTC)


«Մոլորեցնողները» աղբյուր է։ Չեզոք աղբյուրներ տվյալ դեպքում լինել չեն կարող։ Եթե ծանոթ եք այդ գրքին և ձեռքի տակ ունեք, կարդացեք «Աղանդավոր» բառի սահմանումը։ Դա այնտեղ շատ պարզ նշված է։ Սարեր ու ձորեր ընկնելու կարիք չկա։ Վաղուց սահմանված է, թե ինչն է «աղանդ», իսկ ինչը` ոչ։ Կաթոլիկությունը աղանդ չէ, ուղղափառությունը նույնպես։ Ես ձեռքի տակ ոչինչ չունեմ, որպեսզի հանգամանալից բացատրեմ։ Բայց պնդում եմ, որ այդ բառը ոչ թե սուբյեկտիվ ընկալում է, այլ օբյեկտիվ իրականություն, բազմաթիվ ապացույցներով և կոնկրետ սահմանումներով։ Նման օրինակ է «ահաբեկչությունը»։ Հայտնի է, թե որոնք են Ահաբեկչական կազմավորումներ, որոնք` ազատագրական, որոնք, քաղաքացիական, որոնք քաղաքական, որոնք հասարակական։ Դուք չես ասում` . «ահաբեկիչը սուբյեկտիվ է»։ Բայց հենց իրենք ահաբեկիչները իրենց չեն համարում այդպիսին։ Նույնն էլ աղանդավորական շարժումներն են, որոնք անռումբ ահաբեկիչներ են։ Եհովայի վկաները կամ Դիտարանի ընկերությունը տիպիկ աղանդավորական շարժում է, որը ունի իր նպատակները և ծառայում է դրանց։ Դա ոչ մի կապ չունի «Հավատի տարատեսակի» կամ նմանատիպ բաների հետ։ Սա նույնիսկ քննարկման արժանի թեմա չէ, այնքան որ անկհայտ է։ --Alex_alex 15:17, 17 Փետրվարի 2011 (UTC)

Եհովայի վկաների մասին չեզոք աղբյուրներն բավականաչափ կան (գուցե ոչ հայերեն, ցավոք)։ Դրանք այն աղբյուրներ են, որոնց հեղինակները որևիցե շահ չեն ներկայացնում, հավասարապես ներկայացնում են երևույթի թեր և դեմ կողմերը, քանի որ նպատակ չունեն ջատագովել կամ քննադատել որևէ կրոնական ուղղություն, և կրոնական խնդիրները լուսաբանում են ոչ թե աստվածաբանական կամ դավանաբանական լույսի ներքո, այլ գիտական։ «Մոլորեցնողները» նման չեզոք աղբյուր չէ. դրա հեղինակները Ջոշ Մաք-Դաուելը և Դոն Ստյուարտը երկուսն էլ քարոզիչներ են, ըստ որում՝ նույնպես ոչ ավանդական ուղղությունների ներկայացուցիչներ (համապատասխանաբար՝ ավետարանչական և հոգեգալստական)։ Հետևաբար «աղանդի» նրանց սահմանումն էլ չի կարող մեզ համար հիմք հանդիսանալ։ Եթե դու ունես որևէ արժանահավատ և չեզոք աղբյուր, որտեղ տրված է «աղանդի» գիտական սահմանում, ապա խնդրեմ, ներկայացրու այն այստեղ։ Այլապես քո և մյուս մասնակիցների պնդումները, թե այսինչ կրոնական կազմակերպությունը աղանդ է, թե դա օբյեկտիվ իրականություն է, միայն պնդումներ են, ուրիշ ոչինչ։ Անհիմն է նաև քո այն պնդումը, որ «աղանդը» ունի «բազմաթիվ ապացույցներ» ու «կոնկրետ սահմանումներ»։ Իսկ ահաբեկչության հետ համեմատումը տեղին չէ, քանի որ վերջինս դավանաբանական վերճերի հետ կապ չունի։ --Vacio 15:44, 17 Փետրվարի 2011 (UTC)
Կրկնում եմ, բացարձակ իմաստով չեզոք աղբյուր գոյություն չունի։ Ցանկացած գիտական հետազոտություն գրված է ինչ-որ մարդկանց կողմից, որոնք ունեն ինչ-որ հայացքներ։ Այն, որ ԵՀ-ն աղանդ է, ես ինձնից չեմ հորինել, այլ հիմնվել եմ կոնկրետ աղբյուրի վրա` վերը նշված գիրքը։ Եթե ուշադիր նայեք, գրքի ուղղվածությունը ավելի գիտական է, քան քարոզչական, բայց դա կարևոր չէ։ Եթե դուք ունեք այլ աղբյուրներ, բարելավեք հոդվածը, ավելացրեք։ Ես չեմ պատրաստվում սույն թեմայով անիմաստ վիճաբանությունը շարունակել։ Դուք կարող եք գրել «չեզոք» կերպով, որ արվամոլները և լեսբուհիները «լրիվ նորմալ, բայց տարբեր» սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ են։ Ինձ համար սակայն դա չեզոքություն չէ, այլ այդ բառի սխալ, այլասերված իմաստը։ Նույն կերպ «Հայոց Ցեղասպանությունը» կարող եք անվանել «շատ մարդկանց մահ», «Եղեռնն» ու «Ցեղասպանությունը» համարելով ոչ հանրագիտարանային։ Ահաբեկիչների հետ համեմատությունս պատահական չէր։ Նրանց էությունը և նպատակները իրար ավելի մոտ են, քան մենք կարծում ենք։ Ահաբեկիչները շատ մեծ կապ ունեն դավանաբանական վեճերի հետ, միգուցե ավելի, քան ԵՀ-ի աղանդավորները։

Եվ ևս մի դիտարկում։ Դուք ասում եք, որ մինչև համաձայնության չգանք, մի փոխեք գրածը։ Այդ դուք եք առաջինը փոփոխել հոդվածը, հանել «աղանդավորականը»` առանց համաձայնության գալու։ Սա վիքիպեդիայի քննարկման նյութ չէ։ «Աղանդի» սահմանմումը ներկայացնելու հարկ չկա։ Եթե ձեզ հետաքրքիր է, ինտերնետում շատ հեշտ կգտնեք։ --Alex_alex 20:00, 17 Փետրվարի 2011 (UTC)

Կարծում եմ այս քննարկման շարունակման պատճառներից մեկն այն է, որ «աղանդ» (sect) բառի սահմանման մասին համաձայնություն գոյություն չունի: Ի՞նչ եք կարծում սկսենք դրանից: Sect բառը անգլերեն Վիդիփեդիայում այսպես է սահմանվել՝ «Աղանդը յուրահատուկ կրոնական, քաղաքական կամ փիլիսոփայական հավատներով խումբ է: Թեև անցյալում այն ընդհանրապես օգտագործվում էր կրոնական խմբերին վերաբերելու համար, դրանից հետո այն ընդարձակվել է, և ժամանակակից մշակույթյում այն կարող է օգտագործվել նկարագրելու որևէ կազմակերպություն, որը բաժանվում է ավելի մեծ կազմակերպությունից՝ մի շարք տարբեր կանոնների և սկզբունքների հետևելու համար: Եզրը երբեմն օգտագործվում է ոխակալ (բացասական) կերպով՝ առաջարկելու, որ ճյուղավորված խումբն ավելի բացասական արահետում է քայլում քան սկզբնական խումբը: Աղանդ բառի պատմական օգտագործումը քրիստոնեության մեջ նվաստացուցիչ իմաստով է եղել, վերաբերելով որևէ խմբի կամ շարժման, որը հերետիկական հավատքներ կամ սովորություններ է ունեցել, որոնք տարբերվել են ուղղափառ համարված խմբերից:[1]» Որպես հետևյալ պարբերության աղբյուր է նշվում «Wilson, Bryan Religion in Sociological Perspective 1982, ISBN 0-19-826664-2 Oxford University Press page 89», Օքսֆորդ համալսարանի հրատարակած գիրքը, որը կարծում եմ կարելի է բավականին հավաստի համարել, և ընդունել այս սահմանումը:
Ինչպես նշվում է այս պարբերությունում, բառն իրոք բացասական և քննադատական իմաստով է օգտագործվում, և այդպիսով, այն կարելի է նշել «քննադատություններ» ենթաբաժնում, նշելով աղբյուրը: Սակայն որպեսզի թեմայի նկարագրություն, համաձայն եմ Vacio-ի հետ, և կարծում եմ չարժե նման կշիռով (և ներկայումս անաղբյուր) բառ օգտագործել: Chaojoker 20:44, 17 Փետրվարի 2011 (UTC)
Քաոջոկեր, եթե անգլերեն վիքիպեդիայում աղանդը սահմանվում է, որպես «յուրահատուկ կրոնական, քաղաքական կամ փիլիսոփայական հավատներով խումբ», ապա մեր քննարկման նյութը դրա տիպիկ օրինակն է։ Անհասկանալի է, թե այս բնորոշմումը բերելուց հետո էլ ինչում եք համաձայն Վասիոյի հետ։ Կտրականապես դեմ եմ աղանդավորկան շարոժումները այլ կերպ, իբր չեզոք տեսայնկյունից ներկայացնելու ձեր մտայնություններին։ Վերևում արդեն նշել եմ, թե այդպես շարունակելու դեպքում «չեզոքությունը» մեզ ինչի կբերի։ Ըստ այդմ «Չեզոքություն» կաղապարը ավելորդ է։--Alex_alex 00:49, 19 Փետրվարի 2011 (UTC)
Ալեքս, դու մեջբերում ես անգլերեն վիքիփեդիայի սահմանման մի մասը միայն. եթե այն ավարտվեր այդ մեկ նախադասությամբ, խնդիրը այլ կերպ կլիներ։ Ամբողջական տեկստը հաստատում է իմ արտահայտած տեսակետը, որ այն չի կարող լինել հանրագիտական սահմանում։ Ինձ զարմացնում է քո այն կրկնվող փաստարկը, որ այս թեմայով չեզոք աղբյուրներ չկան, հետևաբար և հոդվածն էլ չեզոք չի կարող լինել։ Եթե դա այդպես լիներ, մենք այստեղ կքննարկեինք ոչ թե «աղանդ» եզրի գործածության հարցը, այլ այս հոդվածի գոյության-չգոյության հարցը, քանի որ Վիքիփեդիայի կանոնները պահանջում են՝ չունենալ որևէ երևույթի մասին հոդված, եթե չկան այդ երևույթի մասին վստահելի աղբյուրներ (և լավ կլիներ եթե մենք մեր փաստարկները հիմնեինք ոչ թե մեր անձնական կրոնական կամ ազգային հայացքների, այլ Վիքիփեդիայի կանոնների վրա)։
Իմ կարծիքով լավագույն լուծումը, կլինի այն, որ ներածությունը լինի չեզոք և գործածի միայն հանրագիտարանին հարիր տերմիններ ու սահմանումներ։ Իսկ առանձին՝ «քննադատություն» բաժնում ներկայացվի այս կրոնական շարժման դեմ քննադատական տեսակետները։ Մասնավորապես կարելի է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին այն վտանգավոր աղանդ է համարում և այլն և այլն։ Խնդրում եմ արտահայտել ձեր տեսակետները, արդեն մի քանի անգամ արված այս առաջարկի մասին։
Ուզում եմ նաև Ալեքսին հավաստիացնել, որ «չեզոք տեսանկյունից» ներկայացնել, ամենևին չի նշանակում, որ այս կրոնական շարժումը արհեստական գեղեցիկ կողմերով պետք է ընթերցողին մատուցվի. այն պետք է ընդգրկի և՛ չիրականացված կանխագուշակումների մասին և՛ շարժման անդամների սոցիալական բևեռացման մասին տեղեկությունների և բազմաթիվ այլ հանգամանքներ, որոնց պակասը չի զգացվի հոդվածն ընդլայնելիս։ Միայն թե դա չի արվելու այն եղանակով ինչպես արվում է հայկական դեղին մամուլում ու միաժամանակ դա չի արվելու ընթերցողին որևէ բան համոզելու կամ տարհամոզելու նպատակով։ --Vacio 14:53, 19 Փետրվարի 2011 (UTC)

Խմբագրման պատերազմներ խմբագրել

Սկսած 17 փետրվարից, այս հոդվածի բովանդակության շուրջ տեղի է ունենում խմբագրման պատերազմ՝ արդեն քանի անգամ հետ շրջելով այլ մասնակցի խմբագրումը: Նման պատերազմներից խուսափելու համար է, որ գոյություն ունի քննարկման էջը, որտեղ և այժմ քննարկում է գնում թեմայի շուրջ, և քանի որ քննարկում է տեղի ունենում, և համաձայնություն գոյություն չունի ներկա հոդվածի բովանդակության շուրջ՝ չեզոքությունը պահպանելու սկզբունքով, հոդվածում տեղադրվել է {{Չեզոքություն}} կաղապարը: Քանի դեռ տեղի է ունենում քննարկում, պիտակի հեռացումը դարձյալ խմբագրման պատերազմի շարունակություն է մատնանշում, և խմբագրման պատերազմի շարունակման դեպքում ստիպված կլինեմ դիմել արգելափակման: Հուսով եմ, որ այդ առիթն ինձ չեք տա: Chaojoker 14:02, 19 Փետրվարի 2011 (UTC)

Ես գրում եմ հայերեն հոդված, և ոչ թե անգլերեն։ Քննարկման նյութը «Աղանդն է» և ոչ թե «Սեկտը»։ Այդ բառը ունի հստակ նշանակություն, տես նաև ՀՍ հանրագիտարանը։ Նշած է` հիմնական հավատից խոտորվող հավատ։ Այսինքն այդ բառը լիովին հարիր է քննարկման նյութին։ Դուք ասում եք` հանրագիտարանային չէ՞։ Ինչու՞։ Որովհետև Քննադատական որակու՞մ է տալիլ։ Իմ մայերնի լեզուն հայերենն է, ու ինձ մոտ երբեք չի առաջացել կասկած իսկ, թե «Աղանդը» քննադատական չէ։ Դա այնքան քննադատական է, ինչքան «Արվամոլը» կամ «ահաբեկիչը»։ Այսինքն քննադատական չէ, այլ օբյեկտիվ իրականությունը նշող բառ։ Եթե «հրեայի» փոխարեն որևէ մեկը գրեր «ջհուդ», դա ուրիշ հարց է։ Այստեղ ա՛յլ դեպք է։ Այո՛, որակում է։

Վիքիում բնականաբար քարոզչական որակումներ չի կարելի գրել։ Բայց «գյուղն» էլ է որակում, ուրեմն չգրե՞նք։ Գրենք «բնակավա՞յր»։ Բայց սա էլ է որակում։ Գրենք «միասին ապրող մարդկանց վայր»։ Այ սա արդեն որակում չէ։ Փայլուն տրամաբանություն է, խոսք չկա։ «Ցեղասպանությունը» ընդհանրապես վիքիում չպետք է գործ ածվի։ Որակում է, ևն, ևն...
Սա արհեստական վեճ է, որը պետք է հնարավորինս շուտ ավարտել։ Եթե ես գրել եմ, որ ԵՀ աղանդ է, Խնձորն էլ միրգ է և ինչ-որ մարդկանց դա չի բավարարում, ապա դա դեռ չի նշանակում, որ հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։
Ահա հոդվածի տեքստը. «Եհովայի վկաներ, կամ Դիտարանի ընկերություն 19-րդ դարից սկսած կրոնական-աղանդավորական կազմակերպություն է։ Ստեղծվել է ԱՄՆ-ում։ 1883 թ. Աստվածաշնչի ուսանողներ կազմակերպություն, որը գլխավորել է Չարլզ Ռասելը»։ Էստեղ կասկածի ենթակա տառ անգամ չկա։ Կաղապարը ավելորդ է։ Ձեր մասնավոր և շատ վիճելի մտայնությունները դեռ հոդվածը կասկածելի չեն դարձնում։

Ի՞նչ եք հասկանում «Խնդիր լուծել» ասելով։ Կաղապարը մնա մինչև ե՞րբ։ Ե՞րբ է խնդիրը լուծվելու և ի՞նչ կերպ։

Եվս մի դիտարկում. խմբագրման պատերազմի շարունակման դեպքում ստիպված կլինեմ դիմել արգելափակման: Հուսով եմ, որ այդ առիթն ինձ չեք տա նախադասությունը, չգիտեմ, վիքիի կանոններին համապատասխանում է թե չէ, բայց էթիկայի կանոններին ըստ իս չի համապատասխանում։ Նման մոտեցում կարող է ունենալ տերը ստորադասի նկատմամբ, ինչը վիքիում ընդունված չէ։ Զգուշացումներ կարող են լինել վանդալիզմի դեպքում, իսկ տվյալ դեպքում արգելափակման մասին ձեր գրածը անընդունելի սպառնալիք է։ --Alex_alex 15:56, 19 Փետրվարի 2011 (UTC)

Խմբագրական կոնֆլիկտների դեպքում ադմինները որոշակի ժամկետով արգելափակում են հոդվածը. դա վերևում նկատի ունի Chajoker-ը։ Դա մի կողմ։ ՀՍՀ-ն «աղանդը» բացատրում է որպես «հիմնական հավատքից խոտորվող հավատք»։ Լավ իսկ ո՞վ է որոշում, թե որն է հիմնական հավատքը, ո՞վ է որոշում թե որ հավատքն է «խոտորված»։ Եվ այստեղ ի՞նչ կապ ունի գյուղը. գյուղը որոշակի իրավաբանական կարգավիճակ ունեցող բնակավայր է։ Աղանդը իրավաբանական կարգավիճակ չէ։ --Vacio 16:08, 19 Փետրվարի 2011 (UTC)

Կարդալով այս քննարկումներից որոշները` չէի կարող չգրել հետևյալի մասին: Հարգելի քննարկողներ, ՀՀ <<ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> օրենքի 4-րդ հոդվածում ասվում է, որ <<Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ դավանության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է: Կրոնական կազմակերպություններ են` եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները և այլ կրոնական-եկեղեցական հիմնարկներ>>: Եհովայի վկաները խախտում են սույն օրենքի հատկապես 5-րդ հոդվածի Ե կետը /ե) ընդգրկում է առնվազն 200 հավատացյալ անդամ: Մինչև 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը` անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից:/ Դատողությունները թողնում եմ Ձեզ: ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ 15:38, 27 Փետրվարի 2011 (UTC)

Ժողովուրդ, մի?թե հոգևորսությունն աղանդի տարրեր չի պարունակում ... Եթե ընթերցեք այս օրենքի 8-րդ հոդվածն, ապա, ենթադրում եմ, կըմբռնեք միտքս: Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երբեք հրապարակավ քարոզներ չի անում` մարդկանց եկեղեցի հաճախելը հորդորելու նպատակով:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ 15:48, 27 Փետրվարի 2011 (UTC)

Return to "Եհովայի վկաներ" page.