Քննարկում:Դիսկրետ մաթեմատիկա

Latest comment: 15 տարի առաջ by Ahairape
WikiProject Mathematics
WikiProject Mathematics
Այս էջը «Մաթեմատիկա» վիքինախագծի հետաքրքրության շրջանակում է, որի նպատակը Վիքիպեդիայում մաթեմատիկայի վերաբերյալ հոդվածների բարելավումն է։ Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք այցելել նախագծի էջ, որտեղ կարող եք միանալ քննարկումներին և գտնել առկա առաջադրանքների ցանկը։
Մաթեմատիկայի գնահատում:
Որակը գնահատված չէ
Բարձրագույն կարևորության
 Բնագավառ`  Դիսկրետ
Այս հոդվածի գնահատման տվյալները թերի են։ Ցանկացած մասնակից կարող է օգնել նախագծին՝ հոդվածների որակը, կարևորությունը և բնագավառը նշելով։

Ուղղել եմ տեքստը՝ հանելով սկզբի «Դիսկրետ մաթեմատիկա –» մասը։ Իմ կարծիքով, պարտադիր չէ հոդվածը սկսել հենց այն բառերով, որոնք նրա վերնագիրն են հանդիսանում։ Բացի դրանից գծիկն ավելորդ է հայերենում (ռուսերենում այն պետք կլիներ): Սովորաբար գծիկին փոխարինում է բութը։ Ars83 09:27, 30 Սեպտեմբերի 2008 (UTC)Պատասխանել

Գծիկ-դեֆիսի վերաբերյալ դուք ճիշտ եք, նայեցի Համառոտ Հնարագիտարանում, այնտեղ, ընդհանրապես ոչ մի կետադրական նշան չեն օգտագործում։ Գուցե այս հարցրը բարձրանցե՞ք խորհրդարանում։
Եկեք բարձրացնենք։ Եթե կարելի է, Դուք սկսեք, ես, անհրաժեշտության դեպքում կլրացնեմ։ Կարող եմ կետադրության ձեռնարկներից նյութեր տեղադրել, եթե անհրաժեշտ է։Ars83 07:41, 7 Հոկտեմբերի 2008 (UTC)Պատասխանել
Իսկ «վերնագիր չկրկնելու» հետ, հակռակն համաձայն չեմ, մի 3 փաստարկ որ հենց հիմա գալիս են մտքիս. Նույնիսկ առանձ կրկնելու դուք մտքում մեկ է կկարդաք «Դիսկրեն մաթեմատիկան մաթեմատիկայի ճյուզերից մեկն է…», քանի որ «Մաթեմատիկայի ճյուղերից մեկն է…» նախադասությունը դառնում է անիմաստ, հաջորդը դա որոնման համակարգերի համար կորրեկտ էջ սարքելու հարցն է, հոդվածի անվնաումը մեկ անգամ ևս հոդվածի սկզբում նշելը, հաստատ կբարձրացնի նրա «ռենկ»ը և նաև ավելի իմաստալի «նախադիտում-ցիտում» կապահովի, երրորդն էլ, արդեն բավականին շատ են կողմնակի վեբ-սերվիսները որոնք վերցնում են տեղեկություններ Վիքիփեդիայից, եթե ենթադրենք որ առաջին նախադասությունը պետք է կարդացվի վերնագիրը կարդալուց հետո, այդ քաղվածքը կդառնա բավականին անհասկանալի։ Եվ քանի որ «Վիքիփեդիան թղթից չէ», մենք հապավելու-կրճատելու խնդիր չունենէ, հակառակն։ Եթե առառկումներ չկան, ես մի 2 օրից հետ կփոխեմ սա։
Շատ լավ, դեմ չեմ փոխելուն։ Հատկապես, երկրորդ փաստարկը համոզիչ էր։Ars83 07:41, 7 Հոկտեմբերի 2008 (UTC)Պատասխանել
Հ.Գ. Ձեր ներդրումները, ինձ շատ են ուրախացնում։ Մենք գիտական թեմատիակյով հոդվածների մեծ պակաս ունենք, ըստ ինձ։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 23:27, 5 Հոկտեմբերի 2008 (UTC)Պատասխանել
Ուրախ եմ, որ կարող եմ աջակցել հայալեզու վիքիփեդիայի զարգացմանը :) Կաշխատեմ հնարավորին չափ բովանդակալից հոդվածներ տեղադրել։ Ars83 07:41, 7 Հոկտեմբերի 2008 (UTC)Պատասխանել
Return to "Դիսկրետ մաթեմատիկա" page.