Նախագծի վերջին փոփոխություններ


ՀիմնականՔննարկումՄասնակիցներՑանկերԱղբյուրներ

Հայկական Վիքիպեդիայի որոշ հոդվածների անընդունելի որակը բարելավելու առաջարկ խմբագրել

Ես առանձնապես փորձ չունեմ Վիքիպեդիայում աշխատելու, չնայած որ ստեղծել եմ մի երկու հոդված եւ մոտ 50 խմբագրել: Վատ եմ պատկերացնում կազմակերպչական գործընթացները: Հայերեն էջերից հաճախ չեմ օգտվում` այցելություններս պատահական/դիպվածային են:

Այցելվածս էջերի վիճակագրորեն ոչ էական/ներկայացուցչական/հուսալի բազմության վերլուծությունը ցույց է տալիս, որ անընդունելի որակի էջերը շատ են: Օրինակ, հանդիպեցի էջ`

1. Որի անվանումը «Հաշվարկել» էր

2. Ֆիբոնաչիի թվեր հոդվածում витков, стебл բառերը ոչ միայն չեն թարգմանվել, բայց չեն էլ տառադարձվել: Վիճաբանական է թվում վերջինի «հայացվաց» (առանց ь գրանշանի) ուղղագրությունը:

3. Տարրական վրիպակներով էջերը շատ են, միգուցե այցելածներիցս 80%:

Անընդունելի եմ համարում առաջին հերթին վերոբերյալ էջերը, որոնք հիմնականում մեքենական միջոցներով` թարգմանություն, տեսանշանների ճանաչում, եւ միգուցե այլն, են ստեղծվել: Ցանկացած տեքստ, մեքենական մութքագրման հետեւանքով ստացվածը հատկապես, պետք է սրբագրվի/խմբագրվի ա). զուտ ուղղագրական տեսանկյունից, բ). քերականկան լեզվական (գրագետ/գրավոր լեզու), եւ գ). փաստագրական/գիտական տեսանկյուններից:

Ինչպե՞ս կարելի է պարտադրել էջի հաստատումը գոնե մեկ այլ խմբագրի կողմից մինչեւ հրապարակելը, որպեսզի ձեռբազատվենք գոնե ա) եւ բ) խնդիրներից:

Aramhayr (քննարկում) 22:43, 8 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն մտահոգության համար։ Խորհուրդ եմ տալիս այս գրառումը տեղափոխել Խորհրդարան, որպեսզի ավելի շատ մասնակիցներ տեսնեն և արձագանքեն։ 23artashes (քննարկում) 04:08, 9 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել


Return to "Մաթեմատիկա" page.