Քննարկում:Դավիթ Գուլազյան

Latest comment: 5 տարի առաջ by Գաբրիելյան Աշոտ

Հարգելի Գաբրիելյան Աշոտ, ռուսական աղբյուրներում 1 2Օլգա Գուլազյանը ներկայացված է որպես Դավիթ Գուլազյանի կին 3: Բացի այդ, նրանք ունեն տարբեր հայրանուններ և ծնվել են նույն թվականին մի քանի ամսվա տարբերությամբ (եթե նույնիսկ երկվորյակներ լինեին ամիսները տարբեր են)--Armineaghayan (քննարկում) 21:39, 28 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Armineaghayan, նոր ավելի ստույգ դարձրեցի իմացածս, Դավիթ Գուլազյանը Օլգա Գուլազյանի հորեղբոր տղան էր: Գուլազյանը Օլգայի օրիորդական ազգանունն է: Ամուսնացել և յոթ տարի հետո ամուսալուծվել է և այլևս չի ամուսնացել: Այս պահին վերահրատարակելու համար խմբագրում եմ Օլգա Գուլազյանի 1946 հրատարակված «Հուշերը», որտեղից մեջբերում եմ տվյալները: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 22:17, 28 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Գաբրիելյան Աշոտ, կարելի է Ձեր ձեռքի տակ եղած աղբյուրները հոդվածում ավելացնեք, մինչև «Հուշերի» վերահրատարակումը, քանի որ միայն մեկ տեղում գտա, որ եղբայրն է --Armineaghayan (քննարկում) 05:51, 29 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Armineaghayan, Ձեռքիս տակ միայն իր «Հուշերն» են, որից մեջբերում եմ. «Մեր տան երկրորդ հարկում երեք սենյակ կար. մեկ սենյակում ապրում էինք մենք՝ հայրս, մայրս, երկու եղբայրս, ես և քույրս— վեց հոգով, իսկ մյուս սենյակում ապրում էր հորեղբայրս իր ընտանիքով— դերասան Դավիթ Գուլազյանի ծնողները իրենց վեց աղջիկներով ու մի տղայով— ինն հոգի»: Դավիթ էր նաև նրանց պապի անունը. «Պապս— հորս հայրը— Դավիթ Գուլազյանը, բուն թբիլիսեցի էր»: Նաև` «Ամուսնուս հետ ապրած տարիներին, ես մի քանի տարի աֆիշներում գրվում էի Նոնիկյան ազգանունով. ամուսինս էր ստիպում։ Բաժանվելուց հետո, շարունակեցի գրվել իմ հայրական ազգանունով, որով սկսել էի իմ առաջին տարիների բեմական գործունեությունը»։ Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 07:37, 29 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Աշոտ, այս հատվածը որպես նշում չավելացնե՞նք իր էջում--Armineaghayan (քննարկում) 07:45, 29 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Կարող եք, Armineaghayan ջան, խնդիր չկա: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 08:01, 29 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Return to "Դավիթ Գուլազյան" page.