Գառի մորթի խմբագրել

Էս թշնամական, ադրբեջանական քարոզչության սիրած թեզերը արդեն «հայերեն» Վիկիպեդիայի առաջին էջն են զարդարում, հա՞: Աբդուլ Համիդի վերացումը մե'կ ադրբեջանցիք են իրանց մոտ ահաբեկչություն որակել, մե'կ դուք: Սկի Թուրքերը տենց բան չեն գրել: ՀՅԴն բա ե՞րբ եք ահաբեկչական կազմավորում հանում իրանց էջում: Բա Սումգայիթի ու Բաքվի ջարդեր էլ էին չէ՞ մեր ահաբեկչությունը: Ռուսներն էլ մե՞ր կողմից ու մեր փոխարեն էին կռվում Արցախում, չէ՞։ Մեծ-մեծ փռթում ու մռթմռթում եք, իբր ուժեղ հայրենասեր եք, ու էտ քողի տակ, թշնամու թեզեր տարածում մեր ազգի մեջ, դրանց ջրաղացին ջուր լցնում ու դրանց լեզուն երկարացնում: Որերորդ դեպքն ենք նկատում սենց: Հիմա մտածված հանցագործություն է, թե հանցավոր անմտության ոչ էլ հուզում է՝ վնասն ու վտանգը նույնն են: Սենց չենք թողնի:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 37.252.88.186 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Կառուցողական քննարկման համար առաջարկում եմ գրանցվել համակարգում և փաստարկված քննարկում ծավալել համապատասխան բաժնում։ --Ավետիսյան91 (քննարկում) 22:32, 13 Փետրվարի 2020 (UTC)
Հոդվածի հեղինակը ես եմ, ու չեմ հասկանում՝ ինչն է խնդիրը, մեր պատմությունը այնքան հզոր է, որ մենք անհրաժեշտություն չունենք դրա որևէ դրվագ թաքցնել։ Այո, դա ահաբեկչություն է, ինչպիսիք են ՀԱՀԳԲ-ի (ASALA) կատարած բոլոր գործողությունները։ Նրանք, ի դեպ, չեն վախենում հայտարարելուց, որ դրանք ահաբեկչություններ են։ Դա պայքարի ձև է, որի մեջ վատ բան չեմ տեսնում, իսկ Վիքիպեդիան վայր է, որտեղ մենք ներկայացնում ենք չեզոք տեսակետ և իրերին նայում առանց հայրենասիրության (առանց ջուր լցնելու հակառակորդի ջրաղացին, իհարկե)։--Nooberella💬 16:10, 14 Փետրվարի 2020 (UTC)

Ռաֆայել Կարապետյան խմբագրել

Ողջույն բոլորին --Ռաֆայել Կարապետյան (քննարկում) 12:03, 15 Փետրվարի 2020 (UTC)

Բարև :) --Nooberella💬 19:37, 15 Փետրվարի 2020 (UTC)
Return to "Գլխավոր էջ/Արխիվ/2020" page.