Քննարկում:Բարսեղ Ա Մակեդոնացի

Latest comment: 7 տարի առաջ by Armen Ohanian

Կայսեր անվան "Վասիլ" ձևը թեև հանդիպում է դեպքերին ժամանակակից հայ պատմիչների մոտ և, մինչև 1960-70թթ., գործածվում էր հայ պատմագրության կողմից, սակայն այսօր հետզհետև առավել ընդունված է "Բարսեղ" ձևը, որը նույն "Վասիլ"-ի գրաբարյան հայկականացված տարբերակն է... --Rob 17:28, 7 Փետրվարի 2010 (UTC)

Չէի ասի։ «Բարսեղ» ձևը (բյուզ. կայսրերի պարագայում) թեև երբեմն հանդիպում է ժամանակակից հայ գրականաության մեջ, բայց շատ հազվադեպ է։ Համենայն դեպս ՀՍՀ-ն «Վասիլ» ձևն է օգտագործում (հատոր 11, էջ 291)։ Կարող եմ բազմաթիվ այլ օրինակներ բերել, բայց գրքերի մեջ փորփրելու տրամադրություն չկա։ Ահա ձեռքս ընկաց առաջին մեջբերումը. «Վասիլ 1-ին կայսրը 9-րդ դարի 70-ական թվականներին մահացու հարված հասրեց ամբողջ պավլիկյան շարժմանը»։ (Վ.Կ. Չալոյան, «Հայոց փիլիսոփայության պատմություն», ԳԱ հրատարակություն, Երևան, 1975, եջ 53, և այլն)։

Ձեր ասածն իմ ասածին չի հակասում :Ճ
Բարսեղ ձևի ժամանակակից օգտագործման օրինակներ շատ արագ համացանցից որսված` http://www.lusamut.net/level3_.php?id=50&id_3=300&cat_=6&id_2=165&s=15
http://www.noravank.am/am/?page=theme&thid=5&nid=1480
http://ermeni.org/ermenice/ani_uni.htm
http://armenianhouse.org/hakobyan-t/8-cities.html

ինչևէ, էական չի

--Rob 18:03, 7 Փետրվարի 2010 (UTC)

Իրոք, հարգելի Rob, էական չի (տվյալ դեպքում), քանի որ երկու ձևերն էլ փաստորեն սխալ չեն։ Օրինակ, Մանուկ Աբեղյանը իր «Հայոց հին գրականության պատմություն» աշխատության մեջ օգտագործում է «Վասիլ» ձևը, թեև բյուզանդական կայսեր առաջին հիշատակության ժամանակ փակագծերում նաև նշում է Բարսեղ ձևը։ Ահա այդ մեջբերումը. «Դավիթ Կյուրապաղատի մահից հետո, երբ Վասիլ կայսրը (Բարսեղ Բ, 976-1025 թ. ...) և այլն։ Էական է այնքանով միայն, որ Վիքիում կպահպանվի այս կամ այն անվան ստանդարտացված ձևը՝ խուսափելով հետագա թյուրիմացություններից։ Wolf 18:17, 7 Փետրվարի 2010 (UTC)
Կարծում եմ հարցը այստեղ շատ նման է «Բերենիկե» և «Վերոնիկա» անուններին (օրինակ՝ Բերենիկեի գես համաստեղություն, թե Վերոնիկայի վարսեր): Վերոնիկայի վարսեր անվան օգտագործումը միայն և միայն կարծում եմ կարելի է ռուսերենի խոշոր ազդեցության վերաբերել հայերենում, երբ շատ հայերեն բառեր և արտահայտություններ մոռացված, ռուսերեն (կամ այլ լեզվից առաջ ռուսերեն մտած) տառադարձության հետ փոխարինվեցին: Նույնը և այս կայսեր մասին՝ անունը պիտի որ հայերենում օգտագործում գտած լինի նախկան սլավական խոշոր ազդեցությունը հայերենում սկսելը, որը նշանակում է, նախկան հայերենում սլավական «Վասիլ» անվան օգտագործումը: Սա ընդամենը տրամաբանության արդյունք է, որը չգիտեմ ինչքանով է այս պարագային վերաբերում, սակայն նման դեպքերում (ինչպիսին են Փայլածու ընդդեմ Մերկուրի անվանումների օգտագործումը) խիստ կողմ եմ հայերեն տարածված տարբերակն օգտագործելու հայերեն հանրագիտարանում: Chaojoker 16:35, 17 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Հոդվածում մնացել է հիմնական հակասություն. խորագրերը գրվել են «Բարսեղ Ա» անունի օգտագործմամբ, իսկ բուն տեքստում ամէնուրեք մնացել է «Վասիլ Ա»։ Ինչքան որ ներածականում գրված լինեն երկու ձեւերը, չի կարելի տարանջատել վերնագրի եւ տեքստի օգտագործումները այդպիսի կերպով։ Պետք է բերել միատեսակության՝ կամ ամեն ինչ գրվի «Բարսեղ Ա», կամ՝ «Վասիլ Ա»։ Ինձ թվում է, որ այս քննարկման ուղղությունից եւ հոդվածի տեսքից դատելով, պետք է ամբողջությամբ «Բարսեղ Ա»-ի վերածել։ Խնդրում եմ հաստատել կամ հերքել այս տեսակետը։ Armen Ohanian (քննարկում) 13:20, 24 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

I vs Ա խմբագրել

Արքաների թվագրումը Ա, Բ, Գ ձևից լատիներենի փոխելը սխալ է: Նախքան 1920թ և Հայերեն նորագույն պատմական աշխատություններում, դասագրքերում գրեթե բացառապես կիրառվում է թվագրման Ա, Բ, Գ... ձևը --Rob 11:31, 8 Փետրվարի 2010 (UTC)

Դրա մասին արդեն քննարկում եղել է վերջերս։ Ափսոս չեմ հիշում, թե որտեղ էր։ Գուցե մեկնումեկը հիշեցնի՞։ Wolf 18:22, 8 Փետրվարի 2010 (UTC)
Եվ որոշվել է լատինական թվերը օգտագործե՞լ O_o --Rob 19:06, 8 Փետրվարի 2010 (UTC)
Ոչ, տենց բան չի որոշվել, քանի որ խոսքը գնում էր հայոց արքաների և կաթողիկոսների մասին միայն, քննարկումը այստեղ է։ Ինչ վերաբերվում է այլազգի միապետների այդ ձև վերագրելը, համոզված չեմ, ինչքանով ճիշտ է, օրինակ՝ «Լյուդովիգ ԺԳ» առվազն անսովոր է, իմ համար։ Քանի որ, այս հարցը, ոչ միայն այս հոդվածին է վերաբերվում, այլ ընհանուր է ճիշտ կլինի խորհրդարանում նոր քննարկում ստեղծել։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:11, 8 Փետրվարի 2010 (UTC)
Լյուդովիկոս ԺԳ, Լյուդովիկոս ԺԴ` այդքան էլ խորթ չի, նամանավանդ, որ 18-19-րդ դարերի հայ պատմագրությունը նրանց հենց այդ թվագրմամբ է ներկայացրել հայ միջավայրին, բայց իմ կարծիքով այսօր կարելի է տարբերակված մոտեցում դրսևորել` Արևմտյան (Եվրոպական) միապետների պարագայում ճիշտը լատինական կամ արաբական թվերն են, քանի որ իրենք իրենց են թվագրել հենց լատինական թվերով, բայց Բյուզանդական և հայկական միապետների դեպքում միանշանակ հայկական այբուբենի տառեր պետք է օգտագործել, քանի որ նրանք ոչ թե իրենք են իրենց թիվ դրել, այլ թվագրումը ներմուծվել է 18-19րդ դդ. հայ պատմագրության կողմից: --Rob 20:27, 8 Փետրվարի 2010 (UTC)

Համաձայն եմ Xelgen-ի առաջարկի հետ՝ բացել առանձին քննարկություն։ Թվում էր, որ այս ամենը հասցվել էր ընդհանուր հայտարարի՝ նախկին կարճ քննարկումներով։ Ըստ երևույթին՝ այդպես չէ, չէր հասցվել։ Կան առաջարկներ, տարակարծիքներ, որոնք կարելի է (և պետք է) քննարկել։

Մինչ այդ՝ առաջարկում եմ հետևել արդեն ընդունված ստանդարտներին։ Wolf 06:23, 9 Փետրվարի 2010 (UTC)

Շնորհակալության աժաջարկության համար: Եթե արդեն չի արվել՝ այժմ հարցը կտեղափոխեմ Խորհրդարան: Chaojoker 16:37, 17 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Return to "Բարսեղ Ա Մակեդոնացի" page.