Քննարկում:Բալալայկա

Latest comment: 4 տարի առաջ by Որոտ

Այս հոդվածի սկզբնական տարբերակը 2015 թվականի նոյեմբերի 1-ին 46.241.148.68 IP-հասցեից խմբագրել եմ ես: Ներկայումս այն լրացվել է մեկ այլ մասնակցի կողմից և բառ առ բառ թարգմանված է ռուսերեն հոդվածից: Թարգմանությունը որոշ հատվածներում անհասկանալի է և տառասխալներով: Հաշվի առնելով «Վատ թարգմանություն» կաղապարը, ես կփորձեմ բարելավել հոդվածը: Հայցում եմ այն թարգմանող մասնակցի ներողամտությունը, քանի որ` ըստ իս, որոշ «ավելորդ» հատվածներ կարող են հեռացվել հոդվածից:--Որոտ (քննարկում) 02:08, 29 Օգոստոսի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Ապատ63, հոդվածում Դուք հղումներ եք տվել բալալայկաների ընտանիքի պիկոլո, պրիմա, ալտ, տենոր, բաս, կոնտրաբաս տարատեսակներին, որոնք ընդամենը բալալայկայի տարբեր չափերի և տեսակների անվանումներն են: Այնինչ ձեր հղումները վերաբերվում են նույնանուն հայտնի երաժշտական գործիքներին, որոնք ոչ մի կապ չունեն բալալայկայի հետ: Հոդվածը խմբագրվել է իմ կողմից և ես էլ կարող էի հղումներ անել, բայց չեմ արել, քանի որ դրանք տարբեր բաներ են: Նայեք հոդվածի լուսանկարում պատկերված կոնտրաբաս-բալալայկային և Ձեր կողմից արված հղումին, կտեսնեք, որ դրանք տարբեր գործիքներ են կամ սեղմեք ձեր կողմից հղված պիկոլոյի վրա... Մի՞թե այն շատ է նման բալալայկային... Ինչպե՞ս կարող է փողային գործիքը լինել բալալայկայի տեսակ... Հանեք հղումները: Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 19:56, 24 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Ողջույն Որոտ, ներքին հղումներն հեռացրել եմ։ Այնուամենայնիվ, հոդվածը թարգամանական թերություններից մաքրելու կարիք ունի։ Սիրով--Ապատ63 (քննարկում) 18:40, 25 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Ապատ63, մատնանշեք թարգմանական թերությունները և եթե դրանք ազդում են ասելիքի վրա կամ իմաստ չեն արտահայտում, ապա ես դրանք անհապաղ կուղղեմ: Իսկ եթե ինչ-որ բառ պետք է փոխարինվի հոմանիշով, ապա դա թերություն համարվել չի կարող... Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 01:22, 26 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, ես գերդասում եմ թերությունները վերացնել, դրանք մատնանշելու փոխարեն և ամենևին խնդիր չեմ տեսնում, եթե իմ սխալները նկատում և ուղղում են--Ապատ63 (քննարկում) 05:18, 27 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Ապատ63, իսկ ես գերադասում եմ, որ մատնանշվի իմ խմբագրածի թերությունը, որպեսզի հետագայում զերծ մնամ նման թերությունից և մյուս խմբագրողներին աշխատում եմ ցույց տալ իրենց թերությունները, որ իրենք նույնպես տեղյակ լինեն իրենց սխալմունքների մասին: Հավատացեք, եթե ես լուռ ուղղեի Ձեր կողմից արված ներքին հղումները, Դուք երբեք գուցե չէիք իմանա, որ այդ անվանումներով գործիքներից բացի, կան նաև այդ անվանումներով բալալայկայի տեսակներ: Եվ հետո, ինչպե՞ս կարող էի չքննարկել Ձեզ հետ այդ սխալը, գուցե Դուք փաստեր գիտեք հակառակն ապացուցելու: Միթե՞ համամիտ չեք ինձ հետ... --Որոտ (քննարկում) 03:42, 30 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Return to "Բալալայկա" page.