Քննարկում:Արքաների հովիտ

Latest comment: 6 տարի առաջ by Որոտ in topic Անվանում
Այս հոդվածը ստեղծվել է «Շաբաթը մեկ հոդված» նախագծի շրջանակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Долина Царей» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Անվանում խմբագրել

Հարգելի Անտոնյան Անժելա, շնորհակալություն հոդվածը խմբագրելու համար, սակայն պետք է նշեմ, որ Հայ գրականության մեջ և գիտական հրատարակություններում, նշված հովիտը հայտնի է «Արքաների հովիտ» անվանումով: Եթե դեմ չեք, այն հարկավոր է անվանափոխել: Անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել գրականության ցանկը:--Որոտ (քննարկում) 13:44, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Որոտ ջան, խնդրում եմ մի երկու աղբյուր ավելացրու անվանափոխելու համար։ Հոդվածում նշված աղբյուրը մեղմ ասած սխալներով լի գիրք է և չի կարող վստահելի աղբյուր համարվել։--Լիլիթ (քննարկում) 15:01, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Հարգարժան Լիլիթ, ներկա պահին իմ ձեռքի տակ են Կամսար Ավետիսյանի «Հրաշալիքների աշխարհում» (Հայաստան, 1969), Զենոն Կոսիդովսկու «Երբ արևը աստված էր» (Արևիկ, 1987) և Կամսար Ավետիսյանի «Պատանի աշխարհագրագետ» (Սովետական գրող, 1985) գրքերը, որոնցում հովիտը ներկայացված է «Արքաների հովիտ» անվանումով: Վերջինում մանրամասնորեն նկարագրվում է Թութանհամոնի դամբարանի հայտնաբերումը: Եթե կարիք կա, կարող եմ փորփրել նաև իմ հսկայական գրադարանը և կրկին փաստեր նշել:--Որոտ (քննարկում) 16:51, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն աղբյուրների համար, Որոտ ջան, դրանք ավելացրի հոդվածում ու վերանվանեցի։ --Լիլիթ (քննարկում) 04:38, 18 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Ես նույնպես շնորհակալ եմ Լիլիթից, համագործակցելու համար:--Որոտ (քննարկում) 07:05, 18 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Return to "Արքաների հովիտ" page.